Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԵԼԵՆԱ ՕՎՍՅԱՆՆԻԿՈՎԱՅԻ՝ 25.05.2018Թ. ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲՈՂՈՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԵԼԵՆԱ ՕՎՍՅԱՆՆԻԿՈՎԱՅԻ՝ 25.05.2018Թ. ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲՈՂՈՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-156 հունիսի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-15)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 6 հունիսի 2018թ. ՍԴԴԿՈ/1 - 15 | ԵԼԵՆԱ ՕՎՍՅԱՆՆԻԿՈՎԱՅԻ՝ 25.05.2018Թ. ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲՈՂՈՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

Քաղ. Երևան

6 հունիսի 2018թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1

դատական կազմը

Նախագահությամբ Ա. Թունյանի

Անդամակցությամբ Ա. Գյուլումյանի

Ա. Պետրոսյանի

ԵԼԵՆԱ ՕՎՍՅԱՆՆԻԿՈՎԱՅԻ 25.05.2018Թ. ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲՈՂՈՔԻ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ելենա Օվսյաննիկովայի 25.05.2018թ. մուտքագրված դիմումը Սահմանադրական դատարանի կողմից վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ դիմումում չի պահպանվել «Սահմանադրական դատարանի մասինե սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջը «...դիմումին կցվում է լիազորագիրը կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթե, ինչպես նաև չի պահպանվել նույն օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, համաձայն որի «Անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետոե։

2. Դիմողի կարծիքով «Սահմանադրական դատարանի մասինե սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անհատական դիմում ներկայացնելու 6-ամսյա ժամկետը պետք է հաշվարկել վերջնական դատական ակտն ստանալու պահից։ Հաշվի առնելով վերոգրյալը դիմողը խնդրում է այդ ժամկետը համարել իրավունքի ուժով “ex jure” վերականգնված, իսկ դիմումը սահմանված ժամկետում ներկայացված։

3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե սահմանադրական օրենքի 26- րդ հոդվածի պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմն արձանագրում է, որ դիմողն արդեն իսկ բողոքին կից ներկայացրել է լիազոր ներկայացուցչին տրված լիազորագիրը։

Ինչ վերաբերում է «Սահմանադրական դատարանի մասինե սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված 6-ամսյա ժամկետը վերջնական դատական ակտն ստանալու պահից հաշվարկելու մասին դիմողի խնդրանքին, ապա այն պետք է քննության առնվի դիմումի ընդունելիության հարցի վերաբերյալ որոշում կայացնելով «Սահմանադրական դատարանի մասինե սահմանադրական օրենքի 28 և 69-րդ հոդվածներով սահմանված կարգով։

Ելնելով վերոգրյալից ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1

դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Բավարարել Ելենա Օվսյաննիկովայի բողոքը և դիմումը մուտքագրել Սահմանադրական դատարան։

Նախագահող

Դատավորներ

6 հունիսի 2018 թվականի

ՍԴԴԿՈ/1-15

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 հունիսի, 2018 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-15
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել