Բրուտյան — ՏԴ/0124/01/19
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. Լ. ՀՇ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ Մատվեյ Բախշինի Բրուտյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 316-րդ հոդվածի Լին մասով, 235-րդ հոդվածի 4րդ մասով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 26-ի դատավճիոր՝ պատժի մասով բեկանվել ն փոփոխվել է ու Մատվեյ Բրուտյանը դատապարտվել է ազատազրկման՝ 4 (չորս) ամիս ժամկետով ն տուգանքի՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՇ դրամի չափով:
Ամբողջ Տեքստ
| ԲՆ Կ ի ՏԴ/0124/01/19
«ոը Ի
ՀԱՏ
Լա ի-Ձ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Ն.Շովակիմյան
Ա.Նիկողոսյան
Ս.Համբարձումյան
24 մարտի 2023 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Մատվեյ Բախշինի Բրուտյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 4-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
Լ. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ Մատվեյ Բախշինի Բրուտյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 316-րդ հոդվածի Լին մասով, 235-րդ հոդվածի 4րդ մասով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 26-ի դատավճիոր՝ պատժի մասով բեկանվել ն փոփոխվել է ու Մատվեյ Բրուտյանը դատապարտվել է ազատազրկման՝ 4 (չորս) ամիս ժամկետով ն տուգանքի՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի հունիսի 30-ի որոշմամբ Մատվեյ Բրուտյանի պաշտպան Վ.Ներկարարյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
2 Նշված դատական ակտերն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, ազատազրկումն այլընտրանքային պատժատեսակ հանրային աշխատանքներով փոխարինելու մասին Մ.Բրուտյանի դիմումի քննության արդյունքում, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) 2020 թվականի հուլիսի 30-ին որոշում է կայացրել դիմումը բավարարելու, Մ.Բրուտյանի նկատմամբ 4 (չորս ամիս ժամկետով ազատազրկումը 354 (երեք հարյուր հիսունչորս) ժամ հանրային աշխատանքներով փոխարինելու մասին:
3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2020 թվականի նոյեմբերի 4-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 30-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին:
Վերաքննիչ դատարանի դատավոր Ն.Շովակիմյանը սույն գործով մնացել է հատուկ կարծիքի:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2021
Յ
թվականի մայիսի 3-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի հոկտեմբերի 25-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական ն հիմնավոր չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանի դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի Մարտուն Հակոբյանի գործով որոշմանը:
Այսպես, բողոքաբերի կարծիքով, Առաջին ատյանի դատարանն իրավասու չէր քննելու ազատազրկման ձնով նշանակված պատիժն այլընտրանքային պատժով՝ հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ Մ.Բրուտյանի դիմումը՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ ներկայացված լինելու փաստարկմամբ:
Ի հիմնավորումը վերոնշյալի՝ բողոք բերած անձը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 54րդ հոդվածի վերլուծությունից հետնում է, որ դատապարտյալի համապատասխան դիմումը ներկայացնելու իրավունքը ծագում է բացառապես օրինական ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու կարգադրությունը ստանալուց հետո՝ քսանօրյա ժամկետում: Այս համատեքստում քննարկելով դատական ակտը կատարման հանձնելու կարգադրության հասցեատերերի սուբյեկտային կազմը, բողոքաբերը նշել է, որ ազատազրկման ձնով նշանակված պատիժն ի կատար ածելու պարտականությունը դրված է ուղղիչ հիմնարկի վրա, հետնաբար ազատազրկման ձնով պատիժը հանրային աշխատանքներ
պատժատեսակով փոխարինելու մասին դատարան դիմում ներկայացնելու դատապարտյալի իրավունք, ծագում է բացառապես համապատասխան
կարգադրությունն ուղղիչ հիմնարկում ստացվելուց հետո` քսան օրվա ընթացքում: ' Շամաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 485-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի Էր գործող
4
Վերոգրյաի հետ մեկտեղ բողոքի հեղինակը նշե է, որ տվյալ
իրավահարաբերությունը կարգավորող օրենսդրական նորմերից ակնհայտ է, որ կարգադրությունը դատապարտյալին ուղղարկելու պահանջ նախատեսված չէ, իսկ ՀՀ ոստիկանության իրավասություն, սահմանափակված է դատապարտյալին պատիժը կատարող հիմնարկ տեղափոխելու գործառույթով:
Ամփոփելով կատարված վերլուծությունը, բողոքաբերը եզրահանգել է, որ նշված ընթացակարգի խախտմամբ ներկայացված դիմումի քննությունն իրավաչափ չէ:
5.1. Միննույն ժամանակ, բողոքի հեղինակը վերաբերելի իրավանորմերի վերլուծությամբ փաստարկել է, որ որնէ պետական մարմին օժտված չէ դատավճիռն ի կատար ածելու կարգադրության գործողությունը կասեցնելու լիազորությամբ: Նշվածի լույսի ներքո բողոքաբերը փաստարկել է, որ Մ.Բրուտյանի վերաբերյալ մեղադրական դատական ակտն ի կատար ածելու կարգադրության գործողությունը կասեցնելու առնչութամբ Առաջին ատյան դատարանի ձեռնարկված
գործողություններն օրինական չեն:
6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 4-ի որոշումը ն կայացնել նոր դատական ակտ՝ գործն այլ կազմով նոր քննության ուղարկելու մասին:
Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 20-ի գրություններով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 20-ի որոշումը կատարելու մասին կարգադրությունն ուղղարկվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժին ն ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայություն»:
Հ Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 3 ն 5:
5
8. 2020 թվականի հուլիսի 23-ին Առաջին ատյանի դատարանում ստացվել է ազատազրկումն այլընտրանքային պատժատեսակ հանրային աշխատանքներով փոխարինելու պահանջով Մ.Բրուտյանի դիմումը՝:
81 Առաջին ատյանի դատարանի՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի պետին հասցեագրված՝
- 2020 թվականի հուլիսի 23ի գրության համաձայն՝ «(.) Խնդրվում է դափավճիոն ի կատար ածելու մասին կարգադրության կատարումը կասեցնել՝ մինչն 1ՄԲրուփյանի վերր նշված) դիմումի քննարկումը»":
- 2020 թվականի հուլիսի 28-ի գրության համաձայն՝ «(..) 28.07.2020 թ. չնայած այն հանգամանքի, որ (ՀՀ) դռարիկանության Տավուշի բաժնում արացվել է դատարանի դափտավճիոր կատարման հանձնելու մասին կարգադրությունը կասեցնելու գրությունը, սաւկայն նույն բաժնի ոռարիկանության ծառայողների կողմից ՄԲրուտյանը տարվել է |ՀՀ) ոարիկանության Տավուշի բաժին՝ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ տեղափոխելու համար: Դատապարտյալ ՄԲրուտյանի մասնակցություն դատական նիարին ապահովելու նպատակով կրկին տեղեկացվում է օրինական ուժի մեջ մտած ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ի կատար ածելու մասին կարգադրությանն ընթացք չտալու անհրաժեշվությաւն մասին (..)»»:
9. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի պետի՝ Առաջին ատյանի դատարան հասցեագրված՝ 2020 թվականի հուլիսի 29-ի գրության համաձայն` «(.) Մատվեյ Բախշինի Բրուտյանի վերաբերյալ կարգադրության պահանջը 28.072020 թ-ին կատարվել է»: Միաժամանակ, Առաջին ատյանի դատարանը տեղեկացվել է, որ ՄԲրուտանը տեղափոխվլ է ՀՀ
արդարադատութան նախարարութան «Վանաձոր» քրեակատարողական
հիմնարկծ
10. Առաջին ատյանի դատարանը, բավարարելով Մ.Բրուտյանի դիմումը, իր դատական ակտում արձանագրել է նան, որ. «Միջնորդությունը դատարանում: 3Տե՛ս քրեական զործ, հատոր 4, թերթեր 9-11:
«Տե՛ս քրեական զործ, հատոր 4, թերթ 12:
5 Տե'ս քրեական գործ, հատոր 4, թերթ 23:
6Տե՛ս քրեական զործ, հատոր 4, թերթ 27:
6
ստացվելու պահին դատական ակտն ի կատար ածելու կարգադրությունը դեռնս ստացված չի եղել այն կատարող մարմնի կողմից: Դատարանը գրությամբ պահանջել է այն ի կատար չածել, քանի որ ստացվել Լ միջնորդություն ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին:
Միաժամանակ նշել է, որ դա անհրաժեշտ է դատական նիարին դատապարտյալի մասնակցությունն ապահովելու նպատակով: Սակայն ՀՀ ոստիկանության Տավուշի բաժինը դատարանի գրության պահանջը չի կատարել, դատապարվյալին տեղափոխել է «Վանաձոր» ՔԿՀ»:
1. Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 4ի որոշման համաձայն` «ԱՄԲրուտյանի միջնորդությունը` նշանակված պատիժը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան է մուրք եղել 2307.2020թ.: |ԼԱռաջին ատյանի դատարանը պարզելով, որ դատապարտյալ Մ.Բրուտյանը դեռես գտնվում է Տավուշի ոստիկանության բաժնում, ու այդ պահի դրությամբ դեոնս ատացած չլինելով հաղորդում «Վանաձոր» ՔԿՀ-ից այն մասին, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարաւնի 24.02.2020թ. որոշումն ի կատար ածելու նպատակով դատապարվյալ Ս.Բրուվյաւնը փեղափոխված է «Վանաձոր» ՔԿՀ, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 437րդ հոդվածով, համաձայն որի դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերը լուծում է դատաւկան որոշում կայացրած դատարանը, միջնորդությունը, վարութ է ընդունե ն նշանակել քննության՝ այդ մասին փեղլեկացնելով նան Տավուշի ոստիկանության րաժնին՝ հանձնարարելով դավապարտյալին Օ Օ09չտեղավտխել «Վանաձոր» .ՔԿՀ՝ կարգադրությանն ընթացք տալու անհրաժեշտությունը վերանալու պատճառարանությամը: Նույնաբովանդակ գրություն է ուղարկել նաւն 28.07.2020թ.:
Ը)
Նշված փաարաեւկան հանգամանքները դիտարկելով վերոգրյալ իրավական նորմերի լույսի ներքո ակնհայվ է դառնում, որ ՄԲրուտյանի միջնորդությունը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան է արացվել մինչն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման ի կատար ածումի սկսվելրը՝ մինչ 7 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 58-64:
7
դատական որոշումն ի կատար ածող մարմնից այդ մասին պատշաճ հաղորդում: ստանալը: Հետնաբար ՄԲրուփյանի միջնորդության քննությունն ընդդատյա է եղել Տեւվուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանին:
Վերաքննիչ դատարանի գնահատմամբ` (Առաջին ատյանի) դատարանը ղեկավարվելով գործող իր ավակարգավորումներով, հաշվի առնելով նան արդարադավմաթյան շահ ն դատարանների մատչելիության ակզբունքի ապահովման անհրաժեշտությունը, իրավացիորեն վարույթ է ընդունել ՄԲրուտյանի միջնորդությունը ն ողջամիտ ժամկետում լուծել այն: (.) Այսինքե՝ (Առաջին ատյանի դատարանը 30.07.2020թ. որոշմեւմը բավարարելով դատապարտյալ ՍԲրուտյաւնի կողմից ներկայացրած միջնորդությունը, թույլ չի փվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ ն գործով ըսավ էության կայացրել է ճիշտ: դատական ակվ, որը բեկանելու ն վերաքննիչ բողոքը բավարարելու իրավաչափ հիմքեր չկան»":
Վերաքննիչ դատարանի դատավոր Ն.Հովակիմյանը սույն գործով մնացել է հատուկ կարծիքի՝ գտնելով, որ խախտվել է գործի քննության ընդդատությունը, քանի որ դատապարտյալ Մ-Բրուտյանի դիմումի քննության պահին նրա վերաբերյալ դատավճիոն ի կատար է ածվել ն վերջինս պատիժը կրում է Առաջին ատյանի դատարան՝։ դատական 60տարածքից դուր ՀՀ արդարադատության
նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, ուստի դատապարտյալ Մ.Բրուտյանի դիմումն Օ: Առաջին ատյանի դատարանն ըստ ընդդատության պետք է ուղարկեր Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եգրահանգումը.
12. Մույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչափ է արղյոք 6ազատազրկումն այլընտրանքային պատժատեսակ հանրային աշխատանքներով փոխարինելու մասին դատապարտյալ Մ.Բրուտյանի դիմումն Առաջին ատյանի դատարանի կողմից քննության առնելու օրինականության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունը:
Ց Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 102-111:
5 Տե՛ս քրեական զործ, հատոր 5, թերթեր 122-126:
8
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատապարտյալ Մ.Բրուտյանի դիմումն Առաջին ատյանի դատարանի կողմից քննության առնելու իրավաչափությունը վերաքննիչ բողոքում ն վիճարկվող դատական ակտում քննարկվել է գործի քննության ընդդատության կանոնի պահպանվածության համատեքստում: Այդ առումով, հաշվի առնելով, որ դատական ակտերի կատարման փուլում առաջին ատյանի ընդհանուր իրավասութան դատարաններին ընդդատյա գործերը որոշակիացնելու համար օրենսդիրն ընտրել է օրենքով հատուկ նախատեսված լինելու կանխատեսելի չափանիշը», Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ որոշաի գժամկետտվ 6ազատազրկումն՝ Օ Օ։-այլընտրանքային պատժատեսակ՝ հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ Մ.Բրուտյաանի կողմից հանցավոր արարքը կատարելու պահին գործող օրենսդրական կարգավորումներին: Այսպես՝
ՃՇՇ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Հանրային աշխատանքները նշանակվում են որպես որոշակի ժամկեվտվ ազավաւմզրկմանն այլընտրանքային պատժատեսակ ուժի մեջ մտած դազաւվճիոն ի կատար ածելու կարգադրությունը արանալուց հետո քսանօրյա ժամկետում դատապարտյալի գրավոր դիմում ներկայացնելու (..) դեսյք|ում/»:
Մեջբերված քրեաիրավական նորմի համաճայն՝ օրենքով սահմանված պայմանների առկայության, այն է՝ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարելու ն առավելագունը երկու տարի ժամկետով ազատազրկման դատապարտվելու դեպքում, դատապարտյալին վերապահված է ազատազրկման ձնով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակով հանրային աշխատանքներով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու իրավունք՝ նախատեսելով նշված իրավունքի իրացման համապատասխան ընթացակարգ:
Այսպես՝ նշված օրենսդրական կարգավորումների համաձայն՝
դատապարտյալը համապատասխան դիմումը ներկայացնում է դատավճիռը կատարելու մասին դատավորի կարգադրությունը ստանալուց հետո՝ քսանօրյա ժամկետում: Միննույն ժամանակ, ընդհանուր իրավասության առաջին ատյանի օ Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի հունվարի 22-ի թիվ ՍԴՈ-1:39 որոշումը:
ո Տե՛ս 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածի 2-րդ մասը:
9
դատարանի կողմից դատավճիռը կատարման հանձնելու կարգադրությունն ուղարկվում է այն մարմին, որի վրա օրենքով դրված է դատավճիռը կատարելու պարտականությունը»: Տվյալ դեպքում, ազատազրկում պատժատեսակի կատարումն ապահովում է համապատասխան քրեակատարողական հիմնարկը:
Հիմք ընդունելով վերոգյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ազատազրկման ձնով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակով՝ հանրային 60աշխատանքներով փոխարինելու վարույթի նախաձեռնման դատապարտյալի իրավունքը ծագում է ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու կարգադրությունն ազատազրկում պատժատեսակի կատարումն ապահովող՝ քրեակատարողական հիմնարկում ստանալուց հետո: Այդ համատեքստում հարկ է նկատել, որ «կարգադրությունը, ստանալուց հետո» ձնակերպումը չպետք է մեկնաբանվի չափազանց ձնականացված (64-0655176 /0ուննտո) ն դիտարկվի բացառապես ուղղիչ հիմնարկում կարգադրության մուտքագրման պահը, այլ պետք է որոշվի դատապարտյալի կողմից պատժի փաստացի կրումն ապահովելուն (դատապարտյալին ուղղիչ հաստատությունում ընդունելը ն հաշվառման վերցնելը) ուղղված գործողություններն իրականացնելու փաստով: Այլ կերպ՝ դատապարտյալի պատժի կրման գործընթացը նախաձեռնված լինելը պարտադիր նախապայման է դատապարտյալի կողմից ազատազրկումն այլընտրանքային պատժատեսակ՝ հանրային աշխատանքներով փոխարինելու համապատասխան օրենսդրական կառուցակարգը գործադրելու ն դատարանի առջն վերոնշյալ հարցը բարձրացնելու համար, հակառակ դեպքում նշված հարցի քննության հնարավորությունը բացառվում է: Նման կարգավորումը կոչված է երաշխավորելու օրենսդրի մոտեցումը՝ օրինական ուժ ստացած դատական ակտով սահմանված պատիժը կրելու գործընթացի ներքո գտնվելու դեպքում փոփոխելու հնարավորության վերաբերյալ':
Շիմք ընդունելով կատարված վելուծությունը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում օ Տե'ս 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 428-րդ հորն առումով տե՛ս տուգանքը հանրային աշխատանքներով ն պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավահարաբերությունները կարգավորող 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրնեսգրքի 4311-րդ ն 434-րդ հոդվածները:
10
խնդրո հարցը քննարկման ն լուծման ենթակա է դատապարտյալի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատժի կրման գործընթացը նախաձեռնված լինելու դեպքում:
Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խնդրո իրավունքի իրացման կապակցությամբ վեր`՝ նշված ն մեկնաբանված ընթացակարգային պահանջիի՝ խախտմամբ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված դիմումը ենթակա է մերժման՝ առանց ըստ էության քննարկման առարկա դարձնելու՝ այդ կերպ ապահովելով օրինականության սկզբունքի ն արդար դատաքննության իրավունքի բաղադրիչը կազմող՝ «օրենքի հիման վրա ստեղծված» դատարանի պահանջը:
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- ՄԲրուտյանի վերաբերյալ մեղադրական դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել 2020 թվականի հունիսի 30-ին",
- դատական ակտը կատարելու մասին կարգադրությունն Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 20ի գրություններով ուղարկվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում ն ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայություն»,
- 2020 թվականի հուլիսի 23-ին Առաջին ատյանի դատարանում ստացվել է դատապարտյալ Մ.Բրուտյանի դիմումը՝ իր նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակ՝ հանրային
աշխատանքներով փոխարինելու պահանջով",
- Առաջին ատյանի դատարանը 2020 թվականի հուլիսի 23-ի ն 28ի գրություններով ՀՇ ոստիկանութան համապատասխան ստորաբաժանումից պահանջել է Մ.Բրուտյանի վերաբերյալ դատական ակտը կատարելու մասին կարգադրության կապակցությամբ գործողություններ չկատարել՝ Մ.Բրուտյանի դիմումը քննության առնելու անհրաժեշտության պատճառաբանությամբ՛,
Կ Տե՛ս, սույն որոշման 1-ին կետը:
5 Տե՛ս, սույն որոշման 7-րդ կետը:
6 Տե՛ս, սույն որոշման 8-րդ կետը:
5 Տե՛ս, սույն որոշման 8.1-րդ կետը:
1
- 2020 թվականի հուլիսի 28-ին դատապարտյալ Մ.Բրուտյանը տեղափոխվել է ազատազրկման կատարումն ապահովող ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, որի մասին տեղեկացվել է նան Առաջին ատյանի դատարանըճ,
- դատապարտյալ Մ.Բրուտյանի դիմումի քննության արդյունքում, Առաջին ատյանի դատարանը վերջինիս նկատմամբ նշանակված ազատազրկում պատժատեսակը փոխարինել է հանրային աշխատանքներով` իր դիրքորոշումը հիմնավորելով նան նրանով, որ դատապարտյալ Մ.Բրուտյանի համապատասխան դիմումը ստանալու պահին մեղադրական դատական ակտը կատարման հանձնելու մասին կարգադրությունն իրավասու մարմինը դեռնս չէր ստացել, միաժամանակ, վերջինից պահանջվել է դատական ակտն ի կատար չածել",
- Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ արձանագրելով, որ համապատասխան դիմումն Առաջին ատյանի դատարանում ստացվել է մինչն դատապարտյալ Մ.Բրուտյանին պատժի կատարման հիմնարկ տեղափոխելը, ուստի դատական որոշումների կատարման փուլում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից լուծման ենթակա հարցերի ընդդատության կարգավորումների համաձայն՝ դատապարտյալ ՄԲրուտյանի դիմումն ընդդատյա է Առաջին ատյանի դատարանին: Արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ ստորադաս դատարանը ղեկավարվելով գործող օրենսդրական կարգավորումներով, իրավացիորեն վարույթ է ընդունել ն լուծել դիմումը՝ կայացնելով օրինական դատական ակտշ:։
14 ՝Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծության արդյունքում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատապարտյալ Մ.Բրուտյանի կողմից ազատազրկման ձնով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակ՝ հանրային աշխատանքներով փոխարինելու հարցն Առաջին ատյանի դատարանի առջն բարձրացվլ է նախքան ազատազրկում
պատժատեսակի կատարումն ապահովող մարմնի կողմից կարգադրությունը ստանալը ն պատժի կատարմանն ուղղված գործողություններ կատարելը: Այլ կերպ՝ 5 Տե՛ս, սույն որոշման 9-րդ կետը:
5 Տե՛ս, սույն որոշման 10-րդ կետը:
«Տե՛ս, սույն որոշման 11-րդ կետը:
12
դատապարտյալ Մ.Բրուտյանը համապատասխան դիմումը ներկայացրել է պատժի կրման գործընթացը նախաձեռնված չլինելու պայմաններում:
15. Սույն որոշման 12-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումը կիրառելով նախորդ կետերում վկայակոչված ն վերլուծված փաստերի նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, ըստ էության քննության առնելով դատապարտյալ Մ.Բրուտյանի ներկայացրած դիմումը, չի գործել որպես «օրենքի հիման վրա ստեղծված դատարան»:
Նախ ն առաջ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, ընդունելով հանդերձ, որ դատապարտյալի դիմումը ստանալու պահին մեղադրական դատական ակտը կատարման հանձնելու մասին կարգադրությունն իրավասու մարմինը դեռնս չէր ստացել, այս համատեքստում պատշաճ ուշադրության չի արժանացրել դատարանի համապատասխան լիազորությունը գործադրելու օրենսդրական առանձնահատկությունը: Տվյալ դեպքում, դատապարտյալ Մ.Բրուտյանն իր նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակով հանրային աշխատանքներով փոխարինելու մասին դիմումն ՕԱռաջին ատյանի դատարան է ներկայացրել սահմանված կարգի խախտմամբ, քանի որ դատապարտյալ Մ.Բրուտյանն ազատազրկման ձնով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակ՝ հանրային աշխատանքներով փոխարինելու հարցը դատարանի առջն բարձրացրել է նախքան պատժի կրման գործընթացը նախաձեռնված լինելը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրական դատական ակտն ի կատար ածելու կարգադրությունը քրեակատարողական հիմնարկում ստացված ն պատիժը կրելու գործընթացը սկսված լինելու պայմանի բացակայությունը բացառել է ազատազրկման ձնով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու դատապարտյալ Մ.Բրուտյանի հնարավորությունը:
Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում բողոքաբերի պնդմանն առ այն, որ Առաջին ատյանի դատարանը դատապարտյալ Բ.Բրուտյանի դիմումի քննության ընթացքում ուշադրության չի արժանացրել օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումը կասեցնելու
Թ
օրենսդրական կարգավորումները: Մասնավորապես, վերաբերելի
քրեադատավարական իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումը կարող է կասեցվել կամ հետաձգվել բացառապես դատական ակտի բողոքարկման բաց թողնված ժամկետի վերականգնման միջնորդության քննության" կամ 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 383-րդ ն 431-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում, ինչը սույն գործով բացակայում է:
Ընդհանրացնելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալի խնդրո իրավունքի իրացման կարգի խախտմամբ Առաջին ատյանի դատարան ներկայացված Մ.Բրուտյանի դիմումը ենթակա էր մերժման՝ առանց ըստ էության քննարկման առարկա դարձնելու:
Հիմք ընդունելով արված եզրահանգումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է որ ազատազրկումն՝ այլընտրանքային պատժատեսակ հանրային
աշխատանքներով փոխարինելու մասին դատապարտյալ Մ.Բրուտյանի դիմումն Առաջին ատյանի դատարանի կողմից քննության առնելու օրինականության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունը հիմնավոր չէ:
16. Ամփոփելով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ստորադաս դատարանները դատական ակտ կայացնելիս թույլ են տվել քրեական օրենքի ոջ ճիշտ կիրառում, այն է՝ սխալ են մեկնաբանել ն չեն կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ մասը, որը սույն գործով ենթակա էր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս փոփոխելու կայացված դատական ակտերը, այն է՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 30-ի որոշումն ու » Մանրամասն տե՛ս 1998 թվականի հուլիսի 1Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ ն 380-րդ հոդվածները:
14
այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 4-ի որոշումը բեկանելու, իսկ դատապարտյալ Մ.Բրուտյանի դիմումը՝ մերժելու:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ, 17-րդ հոդվածներով ն «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Լ Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Մատվեյ Բախշինի
Բրուտյանի վերաբերյալ՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 30-ի որոշումն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 4-ի որոշումը բեկանել ու փոփոխել:
2. Դատապարտյալ Մատվեյ Բախշինի Բրուտյանի դիմումը մերժել:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 մարտի, 2023 թ.
- Գործի #:
- ՏԴ/0124/01/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
