Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 119 — Կալանքի ժամկետը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 119AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 119 — Կալանքի ժամկետը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 119. Կալանքի ժամկետը 1. Անձին կարելի է կալանքի տակ պահել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է վարույթի բնականոն ընթացքն ապահովելու համար, և քանի դեռ առկա են անձին կալանքի տակ պահելու հիմքերը, սակայն ամեն դեպքում այդ ժամկետը չի կարող գերազանցել սույն հոդվածով կալանքի տակ պահելու համար սահմանված առավելագույն ժամկետները: 2. Մինչդատական վարույթում կալանքը կարող է կիրառվել, կամ դրա ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր դեպքում երկու ամսից ոչ ա

Ամբողջ Տեքստ

Հոդված 119. Կալանքի ժամկետը 1. Անձին կարելի է կալանքի տակ պահել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է վարույթի բնականոն ընթացքն ապահովելու համար, և քանի դեռ առկա են անձին կալանքի տակ պահելու հիմքերը, սակայն ամեն դեպքում այդ ժամկետը չի կարող գերազանցել սույն հոդվածով կալանքի տակ պահելու համար սահմանված առավելագույն ժամկետները:

2. Մինչդատական վարույթում կալանքը կարող է կիրառվել, կամ դրա ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր դեպքում երկու ամսից ոչ ավելի ժամկետով` պահպանելով սույն հոդվածով սահմանված մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետները:

3. Մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետն է` 1) չորս ամիս` ոչ մեծ ծանրության հանցագործության համար մեղադրվելու դեպքում. 2) վեց ամիս` միջին ծանրության հանցագործության համար մեղադրվելու դեպքում. 3) տասը ամիս` ծանր հանցագործության համար մեղադրվելու դեպքում. 4) տասներկու ամիս՝ առանձնապես ծանր հանցագործության համար մեղադրվելու դեպքում:

4. Դատական վարույթում կալանքը կարող է կիրառվել կամ դրա ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր դեպքում երեք ամսից ոչ ավելի ժամկետով:

5. Կալանքի տակ պահելու ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել մեղադրյալին վերագրվող հանցանքի համար նախատեսված՝ ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը:

6. Կալանքի տակ պահելու ժամկետը հաշվվում է անձին ազատությունից փաստացի զրկելու պահից: Կալանքի տակ պահելու ժամկետի մեջ հաշվակցվում է նաև այն ժամանակը, երբ մեղադրյալը դատարանի որոշմամբ գտնվել է բժշկական հաստատությունում` փորձաքննություն կատարելու համար, կամ նրա նկատմամբ որպես անվտանգության միջոց կիրառվել է բժշկական հսկողությունը:

7. Կալանքի տակ պահելու ընդհանուր ժամկետի մեջ չի հաշվակցվում այն ժամանակը, որի ընթացքում անձը արգելանքի տակ է գտնվել այլ պետության տարածքում` պայմանավորված վարույթի փոխանցմամբ կամ անձի հանձնմամբ:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել