ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2004 թվականի մարտի 16-ին ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հ ՈԴՎԱԾ 1 . Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 189.2-րդ հոդվածի «վեցապատիկից մինչև տասներկուապատիկի» բառերը փոխարինել «ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի» բառերով, «տասնապատիկից մինչև քսանապատիկի» բառերը` «հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի» բառերով, «տասներկուապատիկից մինչև քսանապատիկի» բառերը` «հարյուրքսանապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի» բառերով, «քսանապատիկից մինչև երեսնապատիկի» բառերը` «երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի» բառերով: Հ ՈԴՎԱԾ 2 . Օրենսգրքի 189.3-րդ հոդվածի «հնգապատիկից մինչև տասնապատիկի» բառերը փոխարինել «հիսնապատիկից մինչև ութսունապատիկի» բառերով, «տասնապատիկից մինչև քսանապատիկի» բառերը` «հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի» բառերով, «տասնապատիկից մինչև քսանապատիկի» բառերը` «ութսունապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի» բառերով, «քսանապատիկից մինչև երեսնապատիկի» բառերը` «երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի» բառերով: Հ ՈԴՎԱԾ 3 . Օրենսգրքի 189.4-րդ հոդվածի «հնգապատիկից մինչև տասնապատիկի» բառերը փոխարինել «հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի» բառերով, «ութապատիկից մինչև տասնհինգապատիկի» բառերը` «ութսունապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի» բառերով, «տասնապատիկից մինչև տասնհինգապատիկի» բառերը` «հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի» բառերով, «տասնհինգապատիկից մինչև քսանհինգապատիկի» բառերը` «հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի» բառերով: Հ ՈԴՎԱԾ 4 . Օրենսգրքի 189.5-րդ հոդվածի «տասնապատիկից մինչև քսանապատիկի» բառերը փոխարինել «երեսնապատիկից մինչև հիսնապատիկի» բառերով: Հ ՈԴՎԱԾ 5 . Օրենսգրքի 189.6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հ ՈԴՎԱԾ 189.6. Պ ԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԱՅԵՐԵՆԻՆ ՉՏԻՐԱՊԵՏԵԼԸ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆԻՆ ՉՏԻՐԱՊԵՏԵԼԸ Պաշտոնատար անձանց հայերենին չտիրապետելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով: Սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայերենին չտիրապետելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:»: Հ ՈԴՎԱԾ 6 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2004 թ. ապրիլի 12 Երևան ՀՕ-58-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-58-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (26.04.2004-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2004.04.16/22(321) Հոդ.519 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 16.03.2004 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 12.04.2004 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 26.04.2004 Հիմնական ակտ 16.03.2004, ՀՕ-58-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 մարտի, 2004 թ.
- Գործի #:
- ՀՕ-58-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
