Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 198 — Բնօգտագործման վճար վճարողները 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 198AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 198 — Բնօգտագործման վճար վճարողները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 198. Բնօգտագործման վճար վճարողները 1. Բնօգտագործման վճար վճարող են համարվում Օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող գործունեություն և (կամ) գործառույթ իրականացնող՝ սույն հոդվածում նշված կազմակերպությունները և ֆիզիկական անձինք՝ 1) մակերևութային ջրերի օգտագործման համար բնօգտագործման վճար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրային ռեսուրսների (գետեր, լճեր) ջրօգտագործողները.

Ամբողջ Տեքստ

Հոդված 198. Բնօգտագործման վճար վճարողները 1. Բնօգտագործման վճար վճարող են համարվում Օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող գործունեություն և (կամ) գործառույթ իրականացնող՝ սույն հոդվածում նշված կազմակերպությունները և ֆիզիկական անձինք՝ 1) մակերևութային ջրերի օգտագործման համար բնօգտագործման վճար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրային ռեսուրսների (գետեր, լճեր) ջրօգտագործողները. 2) ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման համար բնօգտագործման վճար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության ստորերկրյա (խորքային ոչ ճնշումային ու ճնշումային` արտեզյան և ամենամյա վերականգնվող) քաղցրահամ և թերմալ ջրային ռեսուրսներ արդյունահանողները. 3) ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանման համար բնօգտագործման վճար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանում իրականացնող ընդերքօգտագործողները (այդ թվում՝ արտադրված ածխաթթու գազի համար). 4) աղի արդյունահանման համար բնօգտագործման վճար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետությունում աղի արդյունահանում իրականացնող ընդերքօգտագործողները. 5) պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների (բացառությամբ աղի) արդյունահանման համար բնօգտագործման վճար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետությունում պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների (բացառությամբ աղի) արդյունահանում իրականացնող ընդերքօգտագործողները. 6) կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության բուսական և կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարներն օգտագործողները կամ օգտագործման իրավունք ունեցողները. 7) սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ռոյալթի վճարողները:

2. Ռոյալթի վճարողներ են համարվում՝ 1) Հայաստանի Հանրապետության մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր շահագործող և մետաղի խտանյութ (այսուհետ սույն բաժնում՝ խտանյութ) կամ ձուլվածք կամ հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ցանկացած արտադրանք արտադրող հանդիսացող կազմակերպությունները.

2) Հայաստանի Հանրապետության մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր շահագործող և այդ հանքավայրերից արդյունահանված մետաղական օգտակար հանածոներից առանց խտանյութի ստացման ցանկացած արտադրանք արտադրող հանդիսացող կազմակերպությունները. 3) ընդերքօգտագործման թափոններից և (կամ) հանքաքարից մետաղի խտանյութ և (կամ) ձուլվածք կամ ընդերքօգտագործման թափոնների, հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ցանկացած արտադրանք արտադրող հանդիսացող կազմակերպությունները՝ անկախ մետաղական օգտակար հանածոյի հանքավայր շահագործող հանդիսանալուց: (198-րդ հոդվածը լրաց. 18.04.25 ՀՕ-82-Ն ) (18.04.25 ՀՕ-82-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել