Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 393-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 393-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1724 նոյեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-172)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 4 նոյեմբերի 2022թ. ՍԴԱՈ - 172 | «ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 393-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 393-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2022 թվականի հոկտեմբերի 21-ին Սահմանադրական դատարան են մուտքագրվել վերաքննիչ քրեական դատարանի (ստորև նաև Դիմող) 2022 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ ԱՐԴ/0079/01/20 վարույթով «ՀՀ սահմանադրական դատարան դիմելու և դատալսումները հետաձգելու մասին» որոշումը և համապատասխան նյութերը: Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է.

«1. Թիվ ԱՐԴ/0079/01/20 վարույթով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի լուծման խնդրանքով: (…)»:

2. Դիմողի կարծիքով 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (ստորև Օրենսգիրք) 393-րդ հոդվածն առերևույթ հակասում է Սահմանադրության 27, 61, 63, 75 և 79-րդ հոդվածներին: Ըստ Դիմողի « (...) իրավաչափ է բողոքաբերի այն պնդումը, որ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, երբ Նախկին օրենսգրքով քննվող քրեական գործով խափանման միջոցի փոփոխության մասին որոշում կայացնելիս ղեկավարվել է Նոր օրենսգրքի վերաբերելի դրույթներով, որոնք Նոր օրենսգրքի 482-րդ և 483-րդ հոդվածների համաձայն կիրառելի չեն սույն գործով վարույթի նկատմամբ, որպիսի հանգամանքը Վերաքննիչ դատարանին հիմք է տալիս փաստելու, որ Առաջին ատյանի դատարանը կայացրել է փաստացի «անվավեր» որոշում, ինչը բավարար է բողոքարկված դատական ակտը բեկանելու համար: Սակայն սույն դատական գործի լուծման համար կիրառման ենթակա Նոր օրենսգրքի 393-րդ հոդվածը, որը սահմանում է վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման արդյունքում կայացվող դատական ակտերի տեսակները և ըստ այդմ նաև վերաքննիչ դատարանի լիազորությունները, չի սահմանում դատական ակտը բեկանելու և դատական գործը (վարույթը) նոր քննության համար նույն դատարան փոխանցելու լիազորություն, մինչդեռ այլ լիազորությունները, որոնք սահմանված են այդ հոդվածում բավարար չեն սույն գործով իրավաչափ որոշում կայացնելու համար»: Դիմողի գնահատմամբ վերոնշյալ գործով Օրենսգրքի վիճարկվող հոդվածի 1-ին մասով սահմանված երեք որոշումներից («1. Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման արդյունքում վերաքննիչ դատարանը` 1) դատական ակտը թողնում է անփոփոխ. 2) փոփոխում է ստորադաս դատարանի դատական ակտը, եթե փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ. 3) ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է դատական ակտը բեկանված մասով կայացնելով դրան փոխարինող դատական ակտ») որևէ մեկը կայացնելու հնարավորությունն օբյեկտիվորեն բացակայում է, քանզի Դիմողի կարծիքով բողոքարկված դատական ակտն «անվավեր է», իսկ անվավեր որոշումը չի կարող թողնվել անփոփոխ, փոփոխվել կամ դրա փոխարեն կայացվել փոխարինող դատական ակտ, քանի դեռ չեն վերացվել առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված քրեադատավարական օրենքի խախտումները: Դիմողի գնահատմամբ ելնելով այն հանգամանքից, որ կոնկրետ իրավիճակում միակ իրավաչափ լուծումը բողոքարկված դատական ակտը բեկանելը և հիշյալ վարույթն ստորադաս դատարան նոր քննության փոխանցելն է, որպիսի լիազորություն օրենսդիրը հատուկ վերանայման վարույթի շրջանակներում վերաքննիչ դատարանին չի վերապահել, առաջացել է իրավական անորոշություն վերաքննիչ դատարանի լիազորությունների իրացման համատեքստում, որը, ըստ Դիմողի, վտանգում է նաև անձի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի, արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքի պատշաճ ապահովման սկզբունքները:

3. Ուսումնասիրելով ներկայացված դիմումը Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև Օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ներքոնշյալ պատճառաբանությամբ. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Սահմանադրական հիշյալ նորմն արտացոլված է նաև Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասում: Օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: Սահմանադիրը, իբրև սահմանադրականության հաստատման և սահմանադրական իրավակարգի ամրապնդման հիմնարար երաշխիք, Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով դատարանին վերապահել է Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն միաժամանակ հստակ ուրվագծելով այդ իրավասության իրացման շրջանակները, այն է

ա) դատարանն իր այս իրավասությունն իրացնում է բացառապես իր վարույթում գտնվող կոնկրետ գործով,

բ) կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության դեպքում,

գ) երբ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կիրառմամբ:

Սույն դիմումով, ըստ էության, բարձրացվել է վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման արդյունքում կայացվող դատական ակտերի տեսակների և, ըստ այդմ նաև վերաքննիչ դատարանի լիազորությունների ցանկում վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և դատական գործը (վարույթը) նոր քննության համար նույն (ստորադաս) դատարան փոխանցելու լիազորության սահմանված չլինելու հարցը (ըստ Դիմողի Օրենսգրքի վիճարկվող հոդվածով սահմանված այլ լիազորությունները բավարար չեն վերը հիշատակված գործով իրավաչափ որոշում կայացնելու համար): Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը բարձրացնում է ոչ թե գործի լուծման նպատակով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի (դրա համապատասխան դրույթի) Սահմանադրությանը համապատասխանության հարց, այլ առաջադրում է վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման արդյունքում կայացվող դատական ակտերի տեսակների և, ըստ այդմ նաև վերաքննիչ դատարանի լիազորությունների ցանկում դատական ակտը բեկանելու և դատական գործը (վարույթը) նոր քննության համար նույն (ստորադաս) դատարան փոխանցելու լիազորության սահմանված չլինելու, այլ խոսքերով վերաքննիչ դատարանի լիազորություններին առնչվող իրավադրույթների սահմանադրականության ստուգման խնդիր, ինչը դուրս է կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակից: Վերոնշյալի առնչությամբ Սահմանադրական դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 16-ի ՍԴԱՈ-150 աշխատակարգային որոշման մեջ, մասնավորապես, նշված է. «Սահմանադրական դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները, փաստում է, որ վերոթվարկյալ բոլոր պայմանների համաժամանակյա առկայությունը հավաստիքն է առ այն, որ անհնար է դատական գործի հետագա քննությունը մինչև կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության իրականացումը (2022 թվականի մայիսի 3-ի ՍԴԱՈ-81 աշխատակարգային որոշում): Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները Սահմանադրական դատարանը շեշտում է, որ դատարանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության իրականացումը հետապնդում է դատարանի կողմից ենթադրյալ հակասահմանադրական նորմի հիման վրա կոնկրետ վեճի լուծումը կանխելու նպատակ, և որ կոնկրետ վերահսկողության դեպքում առաջին պլան է մղվում նաև անհատական շահերի պաշտպանության խնդիրը (2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-127 աշխատակարգային որոշում): Սահմանադրական դատարանը փաստում է, որ սույն դեպքում դիմողը բարձրացնում է ոչ թե գործի լուծման նպատակով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի (դրա համապատասխան դրույթի) Սահմանադրությանը համապատասխանության հարց, այլ առաջադրում է բացառապես վերաքննիչ քրեական դատարանի գործունեությունը կարգավորող նորմի սահմանադրականության ստուգման խնդիր, ինչը դուրս է կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակից: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումում բարձրացվող հարցերը սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա չեն, և հետևաբար դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան»: Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումը կիրառելի է նաև սույն գործով, որպիսի պայմաններում առկա է Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմքը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 71-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

4 նոյեմբերի 2022 թվականի

ՍԴԱՈ-172

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 նոյեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-172
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել