Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՍԻՄԱ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 80-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՍԻՄԱ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 80-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-6513 հունիսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-65)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 13 հունիսի 2023թ. ՍԴԱՈ - 65 | «ՍԻՄԱ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 80-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՍԻՄԱ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 80-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Սիմա Իսկանդարյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. 2023 թվականի մայիսի 23-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Սիմա Իսկանդարյանի (այսուհետ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է. «(…)

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին իրավակիրառ պրակտիկայում դատարանների կողմից տրված մեկնաբանությունն առ այն, որ հայցը ենթակա չէ դատարանում քննության, քանի որ ա/ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու կամ հարուցելը մերժելու կամ հարուցված վարույթը կարճելու մասին վարույթ հարուցող մարմնի որոշումը չի կարող որևէ դատարանում քննության առարկա դառնալ այն պատճառաբանությամբ, որ որևէ դատարան չունի դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության կամ բացակայության ստուգման իրավասություն, և վարույթ հարուցող մարմնի կողմից վարույթ հարուցելու, այն կասեցնելու, վերսկսելու և կարճելու կամ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու մասին որոշումները դատական վերահսկողության առարկա դարձնելը կհակասի Հայաստանի Հանրապետությունում դատարանների սահմանադրական գործառույթներին և Բարձրագույն դատական խորհրդի կարգավիճակին: բ/ Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրական կարգավիճակով պայմանավորված միանձնյա» դերակատարությունը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում բացառում է ՀՀ-ում գործող դատարաններից որևէ մեկում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման իրավական հնարավորությունը, ուստի և դատական վերահսկողության տիրույթից դուրս է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու փուլին առնչվող հարցը վեճը» ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Ներկայացնելով թիվ ՎԴ/0897/05/22 վարչական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ անձի դատարան դիմելու իրավունքը երաշխավորված է Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, և Դատարանը պետք է հաշվի առնի, որ տվյալ պարագայում քննարկվում են անձի դատական պաշտպանության, ինչպես նաև խախտված սուբյեկտիվ իրավունքները վերականգնելու հարցերը, որոնք առաջնահերթ են: Դիմողն ընդգծում է, որ Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի (ԵԴԽԽ) 2002 թվականի թիվ 3 Կարծիքն ուղղակիորեն անդրադառնում է կարգապահական վարույթ հարուցող մարմնի գործողությունների կամ որոշումների դատական բողոքարկման կարևորությանը: Դիմողի պնդմամբ վերոնշյալ Կարծիքի 77-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն կարգապահական վարույթի վերաբերյալ կարգավորումներն այնպիսին պետք է լինեն, որ թույլ տան նախնական կարգապահական վարույթ հարուցող մարմնի (լինի դա ինքնին իրավասու մարմին, տրիբունալ կամ դատարան) որոշման բողոքարկումը դատարան: Դիմողի գնահատմամբ անվիճելի է, որ ինքը, հանդիսանալով իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի շահագրգիռ սուբյեկտ, ուներ վերոնշյալ իրավունքը, սակայն այլ հարց է, թե ինչպես դա պետք է իրականացվեր: Դիմողի պնդմամբ հատկանշական է, որ ինքը գործադրել է դատական պաշտպանության բոլոր հնարավոր միջոցները: Դիմողն ընդգծում է, որ ինքն իր վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցվելու պահից ի վեր դիմել կամ մասնակից է եղել դատավարության, սակայն, սպառելով իր իրավունքների դատական պաշտպանության հնարավոր միջոցները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հետևանքով զրկվել է ՀՀ արդարադատության նախարարի կողմից իր նկատմամբ կրկնակի գործի հարուցում իրականացնելու հարցը դատական քննության առարկա դարձնելու իրական հնարավորությունից: Ամփոփելով Դիմողը եզրահանգում է, որ ուղղակիորեն խախտվել են իր Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, ինչպես նաև անուղղակիորեն խախտվել է իր Սահմանադրության 2-րդ գլխով ամրագրված, մասնավորապես 49-րդ հոդվածով սահմանված հանրային ծառայության անցնելու իրավունքը: Ըստ Դիմողի նման պայմաններում անհրաժեշտ է սահմանադրաիրավական գնահատական տալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությանը:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Սահմանադրական դատարանը վերոնշյալ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»: Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը նաև փաստել է, որ «(․․․) անհատական դիմումների ընդունելիության վավերապայմանների սահմանումն ինքնանպատակ չէ: Այդ վավերապայմանների նպատակն է ապահովել սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացումը դատարանին ձերբազատելով ինչպես անհիմն դիմումներից և դրանց հետևանքով սահմանադրական դատարանն անհիմն ծանրաբեռնելուց, այնպես էլ այն դիմումներից, որոնք չեն ծառայելու կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակին, այն է ընդհանուր արդարադատության իրականացումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա ապահովելուն»: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։ Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և կամ ազատության առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և տվյալ հիմնական իրավունքի և կամ ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ: Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները և Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության. Այսպես սույն անհատական դիմումի շրջանակում Դիմողի կողմից ներկայացված վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասահմանադրականության հիմնավորմանն ուղղված միակ փաստարկը վերջինիս Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների խախտման, ինչպես նաև անուղղակիորեն Սահմանադրության 49-րդ հոդվածով երաշխավորված հանրային ծառայության անցնելու իրավունքի խախտման վերաբերյալ պնդումն է: Մասնավորապես Դիմողն այս առումով սահմանափակվել է իր համապատասխան հիմնական իրավունքների խախտման վերաբերյալ լոկ պնդման վկայակոչմամբ բավարար կերպով իրավաբանորեն չհիմնավորելով տվյալ հիմնական իրավունքների խախտման փաստը, հետևաբար այդ փաստի և իր կողմից վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը: Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ Դիմողը գտնում է, որ առկա է իրավակիրառ պրակտիկայում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին տրված մեկնաբանությանը սահմանադրաիրավական գնահատական տալու անհրաժեշտություն, սակայն վերջինիս ներկայացրած փաստարկներն իրենց համակցության մեջ չեն հաղթահարում Սահմանադրական դատարան հիմնավոր բողոք ներկայացնելու անհրաժեշտ նվազագույն շեմը: Մասնավորապես Դիմողը բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր կողմից վիճարկվող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված իր որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման հանգեցնելը, ինչպես նաև դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը։ Քննարկվող համատեքստում հարկ է հստակ արձանագրել, որ անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված համապատասխան մեկնաբանությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված առնվազն որևէ հիմնական իրավունքի և կամ ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել: Այլ կերպ ասած դիմումի ուսումնասիրությունից հնարավոր չէ հանգել ողջամիտ հետևության այն մասին, թե վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունն ի՞նչ եղանակով է հանգեցրել Դիմողի Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման: Փոխարենը Դիմողը սահմանափակվել է իր Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքների խախտման վերաբերյալ պնդման պարզապես վկայակոչմամբ բավարար կերպով իրավաբանորեն չհիմնավորելով իր կողմից վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և նման խախտման ընդհանրությունը, դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը սույն կոնկրետ գործի հանգամանքների և առանձնահատկությունների հաշվառմամբ: Հաշվի առնելով վերոշարադրյալը Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում Դիմողի կողմից վիճարկվող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասությունը Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքներին։ Դիմողը բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել ինչպես իր կողմից վկայակոչված Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստը, այնպես էլ դրա և վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը: Այսպիսով, սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է։ Ուստի հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Սիմա Իսկանդարյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

13 հունիսի 2023 թվականի

ՍԴԱՈ-65

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 հունիսի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-65
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել