ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 222.16 — Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը 1.
Ամփոփում
Հոդված 222.16. Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը 1. Սույն գլխով նախատեսված գործերը քննելու արդյունքում վարչական դատարանը կայացնում է հետևյալ դատական ակտերից մեկը. 1) դիմումը մերժելու և իրավասու մարմնի վարչական ակտը կամ գործողությունը (անգործությունը) ուժի մեջ թողնելու վերաբերյալ. 2) ամբողջությամբ կամ մասնակիորեն դիմումը բավարարելու և իրավասու մարմնի վարչական ակտը կամ գործողությունը (անգործությունը) ամբողջությամբ կամ մասնակի
Ամբողջ Տեքստ
Հոդված 222.16. Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը 1. Սույն գլխով նախատեսված գործերը քննելու արդյունքում վարչական դատարանը կայացնում է հետևյալ դատական ակտերից մեկը. 1) դիմումը մերժելու և իրավասու մարմնի վարչական ակտը կամ գործողությունը (անգործությունը) ուժի մեջ թողնելու վերաբերյալ. 2) ամբողջությամբ կամ մասնակիորեն դիմումը բավարարելու և իրավասու մարմնի վարչական ակտը կամ գործողությունը (անգործությունը) ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին:
2. Վարչական դատարանի՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործն ըստ էության լուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել վերաքննության կարգով հրապարակման պահից տասնօրյա ժամկետում: Գ Լ ՈՒ Խ 31.6 (գլուխը լրաց. 05.05.21 ՀՕ-186-Ն ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏԱԾ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ԿԱՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑ ՈՒ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԿԱՄ ԱՊԱՍՏԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՅՑՈՎ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՅԱՑՎԱԾ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ԿԱՄ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
