Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 132 — Երեխայի որդեգրումը վերացնելու հետևանքները 1.
ARLISՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 132AI Ինդեքսավորված

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 132 — Երեխայի որդեգրումը վերացնելու հետևանքները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 132. Երեխայի որդեգրումը վերացնելու հետևանքները 1. Դատական կարգով երեխայի որդեգրումը վերացնելիս որդեգրված երեխայի և որդեգրողների (որդեգրողների ազգականների) փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները դադարում են, և վերականգնվում են երեխայի ու նրա ծնողների (ազգականների) փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները, եթե դա են պահանջում երեխայի լավագույն շահերը։ 2. Որդեգրումը վերացնելիս երեխան դատարանի վճռով վերադարձվում է ծնողներին։ Եթե ծնող

Ամբողջ Տեքստ

Հոդված 132. Երեխայի որդեգրումը վերացնելու հետևանքները 1. Դատական կարգով երեխայի որդեգրումը վերացնելիս որդեգրված երեխայի և որդեգրողների (որդեգրողների ազգականների) փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները դադարում են, և վերականգնվում են երեխայի ու նրա ծնողների (ազգականների) փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները, եթե դա են պահանջում երեխայի լավագույն շահերը։

2. Որդեգրումը վերացնելիս երեխան դատարանի վճռով վերադարձվում է ծնողներին։ Եթե ծնողները բացակայում են, կամ երեխային ծնողներին վերադարձնելը հակասում է նրա լավագույն շահերին, ապա երեխայի խնամքի կազմակերպման պարտականությունը դրվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի վրա։

3. Որդեգրման վերացման հարցի հետ միաժամանակ դատարանը նաև որոշում է որդեգրման կապակցությամբ երեխային տրված անունը, հայրանունը և ազգանունը, ինչպես նաև ծննդյան փոփոխված ժամանակը և վայրը պահպանելու հարցը։ Որդեգրման մասին տեղյակ երեխայի անունը, հայրանունը և ազգանունը փոփոխել հնարավոր է միայն նրա համաձայնությամբ։ (132-րդ հոդվածը խմբ. 21.12.17 ՀՕ-10-Ն, լրաց., փոփ.

22.10.25 ՀՕ-363-Ն ) (22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել