ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 438 — Վարույթ նախաձեռնելու կարգը 1.
Ամփոփում
Հոդված 438. Վարույթ նախաձեռնելու կարգը 1. Իրավաբանական անձի վերաբերյալ վարույթ կարող է նախաձեռնվել միայն, եթե Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասում նշված հանցանքի կապակցությամբ առկա է՝ 1) օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ. 2) ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշում: 2. Իրավաբանական անձի վերաբերյալ վարույթ նախաձեռնելու
Ամբողջ Տեքստ
Հոդված 438. Վարույթ նախաձեռնելու կարգը 1. Իրավաբանական անձի վերաբերյալ վարույթ կարող է նախաձեռնվել միայն, եթե Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասում նշված հանցանքի կապակցությամբ առկա է՝ 1) օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ. 2) ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշում:
2. Իրավաբանական անձի վերաբերյալ վարույթ նախաձեռնելու հարցը լուծում է սույն հոդվածի 1-ին մասում նշված վարույթներով համապատասխանաբար մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն կամ մեղադրանքի պաշտպանություն իրականացրած դատախազը կամ նրա վերադաս դատախազը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
