Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 222.29 — Դատական ակտերը 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 222.29AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 222.29 — Դատական ակտերը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 222.29. Դատական ակտերը 1. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանը կայացնում է հարկային մարմնի պահանջը բավարարելու մասին դատական ակտ, եթե՝ 1) ներկայացված դիմումով հիմնավորվել է, որ հարկային մարմնի առգրաված էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների զննության կատարումը բխում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային հսկողության շրջանակներից․ 2) զննում կատարելու նպատակով հարկային մարմն

Ամբողջ Տեքստ

Հոդված 222.29. Դատական ակտերը 1. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանը կայացնում է հարկային մարմնի պահանջը բավարարելու մասին դատական ակտ, եթե՝ 1) ներկայացված դիմումով հիմնավորվել է, որ հարկային մարմնի առգրաված էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների զննության կատարումը բխում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային հսկողության շրջանակներից․ 2) զննում կատարելու նպատակով հարկային մարմնի կողմից էլեկտրոնային սարքերի կամ կրիչների առգրավումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ընթացակարգերի համաձայն:

2. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և 10-օրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննության կարգով:

3. Գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան հաջորդ օրն ուղարկվում է հարկային մարմին և այն հարկ վճարողին, որին պատկանող էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների զննման վերաբերյալ կայացվել է դատական ակտը:

4. Վերաքննիչ դատարանը բողոքն ընդունում է վարույթ և գործը քննում է տասնօրյա ժամկետում: Վերաքննիչ դատարանը գործը քննում է միանձնյա՝ գրավոր ընթացակարգով: Վերաքննիչ բողոքի քննության արդյունքով դիմումը բավարարելու կամ մերժելու մասին կայացված որոշումը հրապարակվում է դռնփակ նիստում։ Վերաքննիչ դատարանի դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և 10-օրյա ժամկետում կարող է բողոքարկվել սույն օրենսգրքի 23-րդ գլխով սահմանված կարգով։ ԲԱԺԻՆ V.1 (բաժինը լրաց. 11.04.24 ՀՕ-194-Ն ) ( 11.04.24 ՀՕ-194-Ն օրենքն ունի անցումային դրույթ) ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԳԼՈՒԽ 31.10 ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել