Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 42 — Ծառայության ծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 42AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 42 — Ծառայության ծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 42. Ծառայության ծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները 1. Ծառայության ծառայողն իրավունք չունի՝ 1) կատարելու վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, ինչպես նաև Ծառայության պետի հրամանով սահմանված դեպքերում և պայմաններով (այդ թվում՝ վարձատրության առանձնահատկությունները սահմանող) կատարվող աշխատանքից, որոնք բխում են Ծառայության առջև դրված խնդիրների կատարումից․ 2) լինելու Ազգային ժողովի պատգամավոր

Ամբողջ Տեքստ

Հոդված 42. Ծառայության ծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները 1. Ծառայության ծառայողն իրավունք չունի՝ 1) կատարելու վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, ինչպես նաև Ծառայության պետի հրամանով սահմանված դեպքերում և պայմաններով (այդ թվում՝ վարձատրության առանձնահատկությունները սահմանող) կատարվող աշխատանքից, որոնք բխում են Ծառայության առջև դրված խնդիրների կատարումից․ 2) լինելու Ազգային ժողովի պատգամավոր, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցնելու ընտրովի կամ այլ պաշտոններ. 3) անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, բացառությամբ Ծառայության պետի հրամանով սահմանված այն դեպքերի և պայմանների, որոնք բխում են Ծառայության առջև դրված խնդիրների կատարումից․ 4) լինելու երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից. 5) հոնորար ստանալու ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար. 6) ոչ ծառայողական նպատակներով օգտագործելու Ծառայության նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը. 7) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալու նվերներ, գումար կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի. 8) լինելու որևէ կուսակցության, հասարակական (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական և նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազմակերպությունների), այդ թվում՝ կրոնական, արհեստակցական կազմակերպության անդամ, ստեղծելու կուսակցություններ, մասնակցելու հավաքների. 9) պաշտոնական դիրքն օգտագործելու ի շահ կուսակցությունների, կրոնական, հասարակական միավորումների և դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության. 10) կազմակերպելու գործադուլներ կամ մասնակցելու դրանց:

2. Ծառայությունում ծառայության անցնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, Ծառայության ծառայողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս, փայ) ունենալու դեպքում այն հանձնել հավատարմագրային կառավարման, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքի: Ծառայության ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալու եկամուտ:

3. Արգելվում է համատեղ ծառայել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ և պապ) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ անմիջական վերահսկողության հետ:

4. Ծառայության ծառայողին չի տրվում պաշտոնի նշանակման, այլ պաշտոնի տեղափոխման, ազատման, ծառայությունը դադարեցնելու կամ նրա նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին հրամանի պատճենը, եթե հրամանը պարունակում է պետական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն: Այդ դեպքում նրան տրվում է հրամանի քաղվածք, որից հանվում է պետական գաղտնիքը կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվությունը: 5․ Ծառայության աշխատողներին պետական գաղտնիքին առնչվելու թույլտվություն տրվում է «Պետական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված կարգով։

6. Ծառայության ծառայողը կարող է սովորել իր մասնագիտությանը մոտ կամ բնույթով իր կատարած աշխատանքի գծով մասնագիտական գիտելիքների խորացմանը նպաստող հեռակա ուսումնական հաստատություններում՝ միայն Ծառայության պետի թույլտվությամբ: (42-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 07.05.26 ՀՕ-223-Ն ) (07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի ե զրափակիչ մաս և անցումային դրույթներ ) Գ Լ ՈՒ Խ 14 ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել