Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Բաբալարյան — ԵԴ/0599/01/20
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Բաբալարյան — ԵԴ/0599/01/20

Վճռաբեկ դատարանԵԴ/0599/01/202 փետրվարի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 176. Կողոպուտը
PDF

Ամփոփում

Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը . 1. 202 0 թվականի մարտ ի 5 - ին , ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում , 2003 թվականի ապրիլի 18- ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի ( այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք ) 175 - րդ հոդվածի 2- րդ մաս ի 4- րդ կետով հարուցվել է թիվ 14173320 քրեական գործը։ Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի մարտի 24- ի որոշմամբ Ա րթուր Հովիկի Բաբալարյան ը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175- րդ հոդվածի 2- րդ մասի 4- րդ կետով և 185- րդ հոդվածի 1- ի ն մասով։ 202 0 թվականի մարտ ի 26 - ի որոշ մամբ մեղադրյալ Ա ․

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱ Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, նախագահող դատավոր` Ս ․ Գզոգյան ԵԴ/0599/01/20 Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր՝ Ն . Հովակիմյան դատավորներ` Ա ․ Դ անիելյան Ա ․ Նիկողոսյան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Հ. Ա ս ատրյանի մասնակցությամբ դատավորներ` Ս. Ա ՎԵՏԻՍՅԱՆԻ Հ . Գ ՐԻԳՈՐՅԱՆԻ Լ . Թ ադևոՍՅԱՆԻ Ա. Պ ՈՂՈՍՅԱՆԻ

2 փետրվարի 2026 թվական ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով Արթուր Հովիկի Բաբալարյան ի վերաբերյալ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ՝ 202 4 թվականի հու լ իս ի 31 - ի որոշման դեմ պաշտպան Մ . Պողոս յանի վճռաբեկ բողոքը ,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վարույթի դատավարական նախապատմությունը .

1. 202 0 թվականի մարտ ի 5 - ին , ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում , 2003 թվականի ապրիլի 18- ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի ( այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք ) 175 - րդ հոդվածի 2- րդ մաս ի 4- րդ կետով հարուցվել է թիվ 14173320 քրեական գործը։ Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի մարտի 24- ի որոշմամբ Ա րթուր Հովիկի Բաբալարյան ը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175- րդ հոդվածի 2- րդ մասի 4- րդ կետով և 185- րդ հոդվածի 1- ի ն մասով։ 202 0 թվականի մարտ ի 26 - ի որոշ մամբ մեղադրյալ Ա ․ Բաբալարյան ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը ։ 202 0 թվականի հունիս ի 15 - ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկ վել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ( այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան ) ։ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մայիսի 2- ի որոշմամբ Ա ․ Բաբալարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 1 ․ 000 ․ 000 ( մեկ միլիոն ) ՀՀ դրամի չափով։

2. Առաջին ատյանի դատարանի ՝ 202 4 թվականի մարտ ի 1 5- ի դատավճռով Արթուր Բաբալարյան ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175- րդ հոդվածի 2- րդ մասի 4- րդ կետով առաջադրված մեղադրանքը վերաորակ վ ել է , Ա ․ Բաբալարյան ը մեղավոր է ճանաչ վ ել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176- րդ հոդվածի 2- րդ մասի 4- րդ կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակ վ ել ազատազրկում ը ՝ 3 ( երեք ) տարի 6 ( վեց ) ամիս ժամկետով։ Նույն օրենսգրքի 69- րդ հոդվածի հիման վրա , Ա ․ Բաբալարյանի նկատմամբ նշանակված պատժին հաշվակց վ ել է 2020 թվականի մարտի 26- ից մինչև 2023 թվականի մայիսի 5- ն անազատության մեջ գտնվ ելու ժամկետը՝ 3 ( երեք ) տարի 1 ( մեկ ) ամիս 10 ( տաս ը ) օր ը և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում ը ՝ 4 ( չորս ) ամիս 20 ( քսան ) օր ժամկետով։ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185- րդ հոդվածի 1- ին մասով Ա ․ Բաբալարյանի նկատմամբ քրեական հետապնդում ը դադարեցվել է՝ արարքի ապաքրեականացման հիմքով։ Ա ․ Բաբալարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը թողնվել է անփոփոխ ՝ մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը։ Իրեղեն ապացույց ճանաչված և քրեական գործին կցված « Հոնոր 7 Ց » մոդելի բջջային հեռախոսը որոշվել է վերադարձնել տուժող Ա ․ Ա - ի տնօրինությանը՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո : Իրեղեն ապացույց ճանաչված և տուժող Ա ․ Ա - ին ի պահ հանձնված « Օպել Զաֆիրա » մակնիշի ******* հաշվառման համարանիշի ավտոմեքենան որոշվել է թողնել վերջինիս տնօրինությանը՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո :

3. ՀՀ վ երաքննիչ քրեական դատարանը ( այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան ) 202 4 թվականի հուլիսի 31 - ի որոշմամբ դատախազի և պաշտպան Մ ․ Պողոսյանի բողոք ներ ը մերժել է ՝ Առաջին ատյանի դատարանի դատավճիռ ը թողնելով անփոփոխ։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Մ .Պողոսյան ը ներկայացրել է վճռաբեկ բողոք , որը Վճռաբեկ դատարանի ` 202 5 թվականի մարտի 25 - ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ : Վճռաբեկ բողոքի հիմքերը , փաստարկները և պահանջը . Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով . 5 . Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ ` նյութական իրավունքի խախտում , որն ազդել է վարույթի ելքի վրա։ Մասնավորապես , բողոքաբերը կատարելով որոշակի իրավական վերլուծություն և դրա համատեքստում գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները և վկայակոչելով տուժողի ցուցմունքը , նշել է , որ Ա ․ Բաբալարյանը տուժողին չի ծեծել , ֆիզիկական ցավ չի պատճառել , ձեռքերը կամ ոտքերը չի կապել , չի սահմանափակել նրա ազատությունը , հետևաբար , իր գնահատմամբ , Ա ․ Բաբալարյանի գործողություններում բացակայ ել են ինչպես ավազակությ ան , այնպես էլ կողոպուտ ի որակյալ հանզակազմ եր ը ։ 6 . Վերոգրյալի հիման վրա , բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշումը և կայացնելով դրան փոխարինող դատական ակտ՝ ճանաչել և հռչակել Ա ․ Բաբալարյանի անմեղությունը՝ իրեն մեղսագրված արարքը կատարած չլինելու պատճառաբանությամբ։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները . 7 ․ Արթուր Բաբալարյան ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175- րդ հոդվածի 2- րդ մասի 4- րդ կետով և 185- րդ հոդվածի 1- ի մասով այն արարք ներ ի համար , որ « [ Ն ] ա 2020 թվականի մարտի 4- ին՝ ժամը 01:40- ի սահմաններում , չպարզված անձանց հետ որպես ուղևոր գտնվելով Ա ․ Ա - ի կողմից վարած « Օպել Զ աֆիրա » մակնիշի ******* հաշվառման համարանիշի տաքսի ավտոմեքենայում , Երևան քաղաքի Զեյթուն վարչական շրջանից դեպի Կոմիտաս պողոտա ուղևորվելու ժամանակ՝ վարորդից պահանջել է վերջինիս պատկանող « Հոնոր 78» մոդելի 70.000 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսը , որից հետո չպարզված անձն՝ ավտոմեքենայի նստատեղից վերցնելով հեռախոսը ` այն փոխանցել է Արթուր Բաբալարյանին։ Դրանից հետո վերջինս պահանջել է նաև գումար , սակայն Ա ․ Ա - ն հայտնել է , որ գումար չունի։ Նույն պահին Արթուր Բաբալարյանը բռունցքով հարվածել է Ա ․ Ա - ի դեմքին , որից հետո քաշել է ավտոմեքենայի ձեռքի արգելակը և ավտոմեքենան կանգնել է Երևան քաղաքի Կոմիտաս 41 հասցեի դիմաց , որտեղ իր հանցավոր նպատակն իրականացնելու համար ավազակությամբ գումար հափշտակելու դիտավորությամբ հարձակում է գործել Ա ․ Ա - ի վրա , որը զուգորդվել է վերջինիս առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով , այն է՝ տաբատի գրպանից հանելով որպես զենք օգտագործվող դանակը , այն ո ւ ղղել է Ա ․ Ա - ի ուղղությամբ ` պահանջելով գումար , սակայն վերջինը հայտնել է , որ գումար չունի։ Նույն պահին Ա ․ Ա - ն հրաժարվել է հեռախոսը վերադարձնելուց և Արթուր Բաբալարյանը դանակով հարվածել է Ա ․ Ա - ի ուղղությամբ , սակայն հարվածը նրան չի դիպել , քանզի նրա հետ եղած չպարզված անձը գրկելով հեռացրել է Ա ․ Ա - ին ։ (…) Բացի այդ , նույն միջադեպի ընթացքում , Ա ․ Ա - ն Արթուր Բաբալարյանից պահանջել է հետ վերադարձնել իրեն պատկանող բջջային հեռախոսը , սակայն վերջինս ոտքերով դիտավորությամբ հարվածել և վնասել է Ա ․ Ա - ի « Օպել Զաֆիրա » մակնիշի ******* հաշվառման համարանիշի տաքսի ավտոմեքենայի բեռնախցիկը՝ պատճառելով զգալի չափերի՝ 52.000 ՀՀ դրամի գույքային վնաս » 1 ։ 8 ․ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մարտի 15- ի դատավճռով արձանագրվել է հետևյալը ․ « (...) Նախաքննության մարմինը [ Ա ․ Բաբալարյանի ] մեղքը հիմնավորված է համարել տուժող Ա ․ Ա - ի , վկաներ Մ . Տերտերյանի , Ս . Մանուկյանի և Հ . Բաբալարյանի ցուցմունքներով , դեպքի վայրի զննության արձանագրությամբ , դատաապրանքագիտական փորձաքննության եզրակացությամբ , տեսագրության զննության արձանագրություններով , մեքենայի զննության արձանագրությամբ , իրեղեն ապացույց ճանաչելու մասին որոշումներով։ (...) Դատարանը փաստում է , որ տուժողն իր նախաքննական ցուցմունքներում հայտնել է իրարամերժ հանգամանքներ , մասնավորապես մեքենայի մեջ հարվածների , դանակի միայն ցուցադրման , թե նաև դրանով հարվածելու փորձ կատարելու , ավտոմեքենային ոտքով և ձեռքով հարվածելու վերաբերյալ։ Մինչդեռ վերոհիշյալ ապացույցներով , մասնավորապես տեսագրության հետազոտությամբ չի փաստվել , որ Արթուր Բաբալարյանի ձեռքին առկա է եղել դանակ , ավելին , տուժողն իր իսկ [ դատաքննական ] ցուցմունքում հայտնել է , որ Արթուր Բաբալարյանի ձեռքին իր հեռախոսն է եղել։ Ուստի , տուժող Ա ․ Ա - ի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում նշած հանգամանքները գնահատելով գործով ձեռք բերված թույլատրելի և վերաբերելի ապացույցների համակցության մեջ , գնահատելով ցուցմունք տված անձին վերաբերող հատկանիշները , մասնավորապես՝ շահագրգռվածության աստիճանը , ցուցմունքի ձևավորման հանգամանքները՝ Դատարանն գտնում է , որ արժանահավատ է տուժողի դատաքննական ցուցմունքները , այն հաստատվում է գործում առկա մյուս ապացույցներով , այդ թվում ` վկաների և ամբաստայալ Արթուր Բաբալարյանի ցուցմունքներով : (...) Դատարանը , (...) հաստատված է համարում , որ [ Ա ․ Բաբալարյանը ] 2020 թվականի մարտի 4- ին՝ ժամը 01:40- ի սահմաններում , չպարզված անձանց հետ որպես ուղևոր գտնվելով Ա ․ Ա - ի կողմից վարած « Օպել Զաֆիրա » մակնիշի (...) տաքսի ավտոմեքենայում , Երևան քաղաքի Զեյթուն վարչական շրջանից դեպի Կոմիտաս պողոտա ուղևորվելու ժամանակ վարորդից պահանջել է վերջինիս պատկանող « Հոնոր 78» մոդելի 70.000 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսը , որից հետո չպարզված անձ ը՝ ավտոմեքենայի նստատեղից վերցնելով հեռախոսը , այն փոխանցել է Արթուր Բաբալարյանին։ Դրանից հետո , վերջինս պահանջել է նաև գումար , սակայն Ա ․ Ա - ն հայտնել է , թե գումար չունի։ Նույն պահին Արթուր Բաբալարյանը բռունցքով հարվածել է Ա ․ Ա - ի դեմքին , որից հետո քաշել է ավտոմեքենայ ի ձեռքի արգելակը և ավտոմեքենան կանգնել է Երևան քաղաքի Կոմիտաս 41 հասցեի դիմաց , որտեղ Ա ․ Ա - ից պահանջել է գումար , սակայն վերջինս հայտնել է , որ գումար չունի , որի արդյունքում նրանց միջև քաշքշուկ է սկսվել։ Նույն պահին չպարզված անձանց միջամտության արդյունքում Ա ․ Ա - ն հեռացել է դեպքի վայրից։ (…) Դատարանն արձանագրում է , որ սույն գործում առկա ապացույցների համակցությունը բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու , որ Ա . Բաբալարյանը կատարել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175- րդ հոդվածի 2- րդ մասի 4- րդ կետով նախատեսված հանցավոր արարք։ Մեղադրական եզրակացության հիմքում դրված ապացույցների համակցությունը բավարար չէ Ա . Բաբալարյանին մեղսագրվող հանցավոր արարքի փաստական հանգամանքները հաստատված համարելու համար այն ծավալով , որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած։ Այսինքն , մեղադրանքի կողմը դատարանին չի ներկայացրել թույլատրելի , վերաբերելի և արժանահավատ ապացույցների այնպիսի համակցություն , որը հաղթահարելով անմեղության կանխավարկածը՝ անաչառ դիտորդի մոտ կձևավորի հիմնավոր կասկածից վեր համոզվածություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175- րդ հոդվածի 2- րդ մասի 4- րդ կետով՝ նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը բնութագրող գործողություններն ամբաստանյալ Ա . Բաբալարյանի կողմից՝ կատարելու վերաբերյալ , ինչպես նաև կհաստատի այդ մեղադրանքի մասով ապացուցման առարկան կազմող մյուս հանգամանքները և հնարավորություն կտա կայացնելու հիմնավորված ու պատճառաբանված որոշում։ Վերոգրյալի հաշվառմամբ Դատարանը գտնում է , որ (…) ամբաստանյալ Ա . Բաբալարյանը՝ գույքի հափշտակությունը կատարել է առանց զենքի կամ զենքի նմանվող առարկայի գործադրմամբ , տուժողի կյանքի կամ առողջության նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելով , ուստի նրան մեղսագրված արարքը ենթակա է որակման ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176- րդ հոդվածի 2- րդ մասի 4- րդ կետով ։ (…) (...) 2022 թվականի հուլիսի 1- ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքով ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը , որը զգալի չափերի վնաս է պատճառել , այլևս քրեական պատասխանատվություն չի կարող առաջացնել։ (…) Այլ կերպ՝ կատարված օրենսդրական փոփոխությամբ վերացվել է Արթուր Բաբալարյանին վերագրվող արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 185- րդ հոդվածի 1- ին մասով նախատեսված արարքի հանցավորությունը , այն ապաքրեականացվել է , ինչն ակնհայտորեն բարելավում է ամբաստանյալի իրավական վիճակը և նրա նկատմամբ կիրառելի է (...) » 2 ։ 9 ․ Վերաքննիչ դատարանը , անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը , արձանագրել է հետևյալը ․ « (...) [ Առաջին ատյանի դատարանը ] կատարել է գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցների պատշաճ իրավական վերլուծություն , արդյունքում եկել է ճիշտ եզրահանգման այն մասին , որ ամբաստանյալը կատարել է [ ՀՀ նախկին ] քրեական օրենսգրքի 176- րդ հոդվածի 2- րդ մասի 4- րդ կետով նախատեսված արարք : Դատարանի կատարած իրավական վերլուծությունը և եզրահանգումը ընդունելի է Վերաքննիչ դատարանի համար , դրանց հետ չհամաձայնելու օբյեկտիվ հիմքեր չկան : [ ՀՀ նախկին ] քրեական օրենսգրքի 176- րդ հոդվածի 2- րդ մասի 4- րդ կետով նախատեսված հանցանք կատարելու մեջ ամբաստանյալ Արթուր Բաբալարյանի մեղավորության մասին Դատարանի հետևությունը հիմնավոր է , այն բխում է դատաքննությամբ հետազոտված և գործին վերաբերող փոխկապակցված ապացույցների համակցությունից » 3 ։ 10 ․ 2025 թվականի մարտի 14- ին պաշտպան Մ ․ Պողոսյանը միջնորդություն է ներկայացրել Վճռաբեկ դատարան , որով խնդրել է Ա ․ Բաբալարյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176- րդ հոդվածի 2- րդ մասի 4- րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը .

11. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված արարքի կատարման մեջ մեղադրյալ Ա.Բաբալարյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները: 1 2 . Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է , որ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա , ինչը՝ որպես ապացույցների գնահատման արդյունք , բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով ․ այն , մի կողմից՝ պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա , իսկ մյուս կողմից՝ անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը , որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ։ Ընդ որում , թեև ապացույցները գնահատվում են ներքին համոզմունքի հիման վրա , այնուամենայնիվ , այն չի կարող կամայական լինել և պետք է բխի գործի հանգամանքների լրիվ , օբյեկտիվ և բազմակողմանի քննությունից։ Այլ կերպ՝ յուրաքանչյուր գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելիս ( հանցագործության դեպքը և հանգամանքները , կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին , անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ և այլն ) դատարանը կրում է առկա ապացույցները բարեխիղճ գնահատման ենթարկելու պարտականություն , ինչն էլ , իր հերթին , պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների տեսքով 4 ։ 13 ․ Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման հիմնավորվածությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական վարույթում առկա նյութերը, Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ ստորադաս դատարանները ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված արարքում Ա.Բաբալարյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության: Մասնավորապես, Ա.Բաբալարյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը բավարար չափով պատճառաբանված և հիմնավորված են, և նրա մեղավորությունը հաստատվել է ստորադաս դատարանների դատական ակտերում թվարկված՝ վերաբերելի և արժանահավատ ապացույցների բավարար ամբողջությամբ, այդ թվում՝ տուժող Ա ․ Ա -ի ցուցմունքով, դեպքի վայրի զննության արձանագրությամբ, դատաապրանքագիտական փորձաքննության եզրակացությամբ և այլ ապացույցներով։

14. Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված արարքի կատարման մեջ Ա.Բաբալարյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են: 1 5 ․ Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է . արդյո՞ք Ա . Բաբալարյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176- րդ հոդվածի 2- րդ մասի 4- րդ կետով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման ` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով : ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12- րդ հոդվածի համաձայն ` «1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի , իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման , եթե ` (...) 12) անձը Հայա u տանի Հանրապետության քրեական o րեն u գրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատա u խանատվությունից . (...)»: Նույն օրենսգրքի 13- րդ հոդվածի համաձայն ` «1. Քրեական վարույթը ենթակա է կարճման , եթե ` (...) 3) մեղադրյալի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը , և սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները . (...)»: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19- րդ հոդվածի 3- րդ մասի համաձայն ` « Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները , որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը (...) »: Նույն օրենսգրքի 75- րդ հոդվածի համաձայն ` « 1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից , եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները . (…) 2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից . (…) 2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (…)» ։ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176- րդ հոդվածի 2- րդ մասի 4- րդ կետ ի համաձայն՝  Կողոպուտը , որը՝ (…) 4) զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով , (…) պատժվում է տուգանքով ` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով , կամ ազատազրկմամբ ` երեքից հինգ տարի ժամկետով »: 1 6 ․ Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է , որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք ` սահմանելով , որ քրեական հետապնդում չպետք է հարուցվի , իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման , եթե անցել են վաղեմության ժամկետները։ 1 7 . Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա . Բաբալարյանի ն վերագրվող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176- րդ հոդվածի 2- րդ մասի 4- րդ կետ ով նախատեսված արարքն ավարտվել է 2020 թվականի մարտի 4 - ին 5 : Վերոնշյալ արարքը կատարելու մեջ Ա . Բաբալարյանի մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2024 թվականի մարտի 15- ին , որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2024 թվականի հուլիսի 31- ի ն 6 ։ Նշված որոշման դեմ պաշտպան Մ ․ Պողոսյանի կողմից բերված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի վարույթ է ընդունվել 2025 թվականի մարտի 25- ի ն 7 : 1 8 ․ Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ Ա . Բաբալարյանի ն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176- րդ հոդվածի 2- րդ մասի 4- րդ կետ ով մեղսագրված արարքի՝ որպես միջին ծանրության հանցանքի համար նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրացել է 2025 թվականի մարտի 4-ին , իսկ այդ պահի դրությամբ, վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել, ուստի պետք է Ա . Բաբալարյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մարտի 15- ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 31- ի որոշումը բեկանել՝ Ա . Բաբալարյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176- րդ հոդվածի 2- րդ մասի 4- րդ կետ ով քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ։ 19․ Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արթուր Բաբալարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը պետք է վերացնել, իսկ վճարված 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գրավի գումարը՝ վերադարձնել գրավատուին։ Անդրադառնալով իրեղեն ապացույցների տնօրինման հարցին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է , որ իրեղեն ապացույց ճանաչված և քրեական գործին կցված ՝ « Հոնոր 7 Ց » մոդելի բջջային հեռախոսը պետք է վերադարձնել տուժող Ա ․ Ա - ի տնօրինությանը : Իրեղեն ապացույց ճանաչված և տուժող Ա ․ Ա - ին ի պահ հանձնված « Օպել Զաֆիրա » մակնիշի ******* հաշվառման համարանիշի ավտոմեքենան պետք է թողնել նրա տնօրինությանը։ Վճռաբեկ դատարանը գտնում է նաև , որ արտավարութային փաստաթուղթ ճանաչված և սույն վարույթի նյութերին կցված փաստաթղթերը պետք է թողնել քրեական վարույթում։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162- րդ , 163- րդ և 171- րդ հոդվածներով , Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12- րդ , 13- րդ , 31- րդ , 33- րդ , 34- րդ , 264- րդ , 281- րդ , 352- րդ , 359- րդ , 361-363- րդ և 400- րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1 ․ Արթուր Հովիկի Բաբալարյանի վերաբերյալ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2024 թվականի մարտի 15 -ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 31-ի որոշումը բեկանել: 2 ․ Արթուր Հովիկի Բաբալարյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18- ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 176- րդ հոդվածի 2- րդ մասի 4- րդ կետ ով քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով : 3 ․ Արթուր Հովիկի Բաբալարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ գրավը , վերացնել և վճարված 1.000.000 ( մեկ միլիոն ) ՀՀ դրամ գրավի գումարը վերադարձնել գրավատուին։ 4 ․ Իրեղեն ապացույց ճանաչված և քրեական գործին կցված ՝ « Հոնոր 7 Ց » մոդելի բջջային հեռախոսը վերադարձնել տուժող Ա ․ Ա - ի տնօրինությանը : Իրեղեն ապացույց ճանաչված և տուժող Ա ․ Ա - ին ի պահ հանձնված « Օպել Զաֆիրա » մակնիշի ******* հաշվառման համարանիշի ավտոմեքենան թողնել նրա տնօրինությանը։ 5 ․ Արտավարութային փաստաթուղթ ճանաչված և վարույթին կցված փաստաթղթերը թողնել քրեական վարույթում։ 6 . Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը : ____________________________________ 1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 300-306։ 2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 5, թերթեր 122-151։ 3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 7, թերթեր 77-91։ 4 Տե՛ս, ի թիվս այլնի, ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08 և Հմայակ Դավթյանի գործով 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ՇԴ/0216/01/12 որոշումները։ 5 Տե՛ս սույն որոշման 7–րդ կետը։ 6 Տե՛ս սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերը։ 7 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը: Նախագահող` Հ. Ա ս ատրյան Դատավորներ` Ս. Ա ՎԵՏԻՍՅԱՆ Հ . Գ ՐԻԳՈՐՅԱՆ Լ . Թ ադևոՍՅԱՆ Ա. Պ ՈՂՈՍՅԱՆ Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2026 թվական:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 փետրվարի, 2026 թ.
Գործի #:
ԵԴ/0599/01/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել