Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 247 — Գրավը դադարելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 247AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 247 — Գրավը դադարելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 247. Գրավը դադարելը 1. Գրավը դադարում է` 1) գրավով ապահովված պարտավորությունը դադարելով, բացառությամբ ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-374-Ն օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերի. 2) գրավատուի պահանջով` սույն օրենսգրքի 237 հոդվածի 3-րդ կետով նախա

Ամբողջ Տեքստ

Հոդված 247. Գրավը դադարելը 1. Գրավը դադարում է` 1) գրավով ապահովված պարտավորությունը դադարելով, բացառությամբ ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-374-Ն օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերի. 2) գրավատուի պահանջով` սույն օրենսգրքի 237 հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմքերով. 3) գրավ դրված գույքի ոչնչացման կամ գրավ դրված իրավունքը դադարելու դեպքում, եթե գրավատուն չի օգտվել սույն օրենսգրքի 240 հոդվածի 2-րդ կետով նախատեսված իրավունքից. 4) գրավ դրված գույքը օրենքով սահմանված կարգով իրացվելու (վաճառվելու) դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

2. Գրավով ապահովված պարտավորության կատարման հետևանքով կամ գրավատուի պահանջով (237 հոդվածի 3-րդ կետ) գրավը դադարելու դեպքում գրավառուն, որի մոտ գտնվել է գրավ դրված գույքը, պարտավոր է այն անհապաղ վերադարձնել գրավատուին: (247-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-188-Ն, 15.12.05 ՀՕ-238-Ն, փոփ., լրաց.

12.12.19 ՀՕ-297-Ն, լրաց.

18.04.25 ՀՕ-83-Ն) (247-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը 18.04.25 ՀՕ-83-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխության մասով ուժը կորցնում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-374-Ն օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերով գրավառուների՝ գրավի իրավունքների իրացումից հետո` համաձայն 18.04.25 ՀՕ-83-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի) &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել