ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 81 — Ֆինանսական օգնությունը ջրային հարաբերություններում Ջրային հարաբերություններում կարող է տրամադրվել ֆինանսական օգնություն՝ սուբսիդիաների կամ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային
Ամփոփում
Հոդված 81. Ֆինանսական օգնությունը ջրային հարաբերություններում Ջրային հարաբերություններում կարող է տրամադրվել ֆինանսական օգնություն՝ սուբսիդիաների կամ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային արտոնությունների տրամադրման տեսքով՝ կախված ջրի ազգային ծրագրում ամրագրված ֆինանսական օգնության տրամադրման կոնկրետ ձևից: Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագծով Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում ջրամատակարարներին և ջրօգտագործողներին
Ամբողջ Տեքստ
Հոդված 81. Ֆինանսական օգնությունը ջրային հարաբերություններում Ջրային հարաբերություններում կարող է տրամադրվել ֆինանսական օգնություն՝ սուբսիդիաների կամ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային արտոնությունների տրամադրման տեսքով՝ կախված ջրի ազգային ծրագրում ամրագրված ֆինանսական օգնության տրամադրման կոնկրետ ձևից: Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագծով Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում ջրամատակարարներին և ջրօգտագործողներին պետական բյուջեից տրվող սուբսիդիաների կամ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային արտոնությունների չափերը: Պետական բյուջեից տրվող սուբսիդիաները կամ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային արտոնությունները պետք է սահմանվեն այնպես, որպեսզի նպաստեն ջրային համակարգերի պահպանման և տեխնիկական սպասարկման ծախսերի հատուցմանը: Սույն օրենսգրքով սահմանված սուբսիդիաները կարող են ջրամատակարարներին կամ ջրօգտագործողներին տրամադրվել ուղղակի վճարումների տեսքով: Ֆինանսական օգնության տրամադրման ժամանակ հաշվի են առնվում՝ 1) ֆինանսական օգնության տրամադրման նպատակը. 2) հավասարության ապահովումը և խտրականության բացառումը. 3) թափանցիկության ապահովումը. 4) օգնություն ստացողի ֆինանսական վիճակը. 5) ջրային համակարգերի պահպանության անհրաժեշտությունը: Սույն օրենսգրքի պահանջները խախտող անձը սույն օրենսգրքով նախատեսված ֆինանսական օգնություն ստանալու իրավունք չունի: Կառավարությունը սահմանում է ֆինանսական օգնության տրամադրման կարգը, որը պետք է ներառի՝ 1) ֆինանսական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց խմբերը. 2) ֆինանսական օգնություն ստանալու համար հայտերի (դիմումների) ներկայացման կարգը. 3) ֆինանսական օգնության օգտագործման պայմանները և կանոնները: Գ Լ ՈՒ Խ 12. ՀՏԿ-ՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
