Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 281 — Դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 281AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 281 — Դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 281. Դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելը 1. Առաջին ատյանի դատարանի` եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում վերաքննության կարգով բողոքարկման ժամկետն անցնելուց հետո, եթե այն բողոքարկված չի եղել: Առաջին ատյանի դատարանի այլ դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից: 2. Առաջին ատյանի դատարանի՝ դատական երաշխիքների վարույթի շրջանակներում կայացրած եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից

Ամբողջ Տեքստ

Հոդված 281. Դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելը 1. Առաջին ատյանի դատարանի` եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում վերաքննության կարգով բողոքարկման ժամկետն անցնելուց հետո, եթե այն բողոքարկված չի եղել: Առաջին ատյանի դատարանի այլ դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

2. Առաջին ատյանի դատարանի՝ դատական երաշխիքների վարույթի շրջանակներում կայացրած եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ գրավոր ընթացակարգով վարույթի դեպքում՝ կայացնելու օրը։

3. Վերաքննության արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում վճռաբեկության կարգով բողոքարկման ժամկետն անցնելուց հետո, եթե այն բողոքարկված չի եղել: Վերաքննիչ դատարանի այլ դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, իսկ գրավոր ընթացակարգով վարույթի դեպքում՝ կայացնելու օրը:

4. Վճռաբեկ դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, իսկ

գրավոր ընթացակարգով վարույթի դեպքում՝ կայացնելու օրը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել