ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2023 թվականի հուլիսի 13-ին «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19․1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին մասով. «7.1. զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր, փամփուշտներ ներկրելու, արտահանելու, տարանցիկ փոխադրելու համար (6 ամիս գործողության ժամկետով) բազային տուրքի հնգապատիկի չափով»։ Հոդված 2. Օրենքի 19.1-ին հոդվածի 12-րդ մասում՝ 1) «քաղաքացիական» բառից հետո լրացնել «և ծառայողական» բառերով․ 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» կետով․ «դ) ծառայողական զենք ձեռք բերելու համար բազային տուրքի վեցապատիկի չափով»։ Հոդված 3. Օրենքի 19․1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին մասով․ «12.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու համար (6 ամիu գործողության ժամկետով)՝ բազային տուրքի չափով»։ Հոդված 4. Օրենքի 19.1-ին հոդվածի 22-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «22. Օտարերկրյա քաղաքացիներին` Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր և փամփուշտներ ձեռք բերելու համար (5 օր գործողության ժամկետով)՝ ա) յուրաքանչյուր միավոր նետողական կամ սառը զենքի համար բ) յուրաքանչյուր միավոր գազային զենքի համար գ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7.5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար դ) յուրաքանչյուր միավոր երկար-ակոսափող կամ համակցված հրազենի համար ե) զենքի 100-ական փամփուշտից բաղկացած խմբաքանակ ձեռք բերելու համար զ) հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու համար բազային տուրքի 10-ապատիկի չափով բազային տուրքի 10-ապատիկի չափով բազային տուրքի 20-ապատիկի չափով բազային տուրքի 25-ապատիկի չափով բազային տուրքի հնգապատիկի չափով բազային տուրքի հնգապատիկի չափով»: Հոդված 5. Օրենքի 19․1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25-րդ մասով. «25. Զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների համար՝ բազային տուրքի եռապատիկի չափով»։ Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2023 թ. օգոստոսի 3 Երևան ՀՕ-269-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2023 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-269-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (08.08.2023-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2023.08.07-2023.08.20 Պաշտոնական հրապարակման օրը 07.08.2023 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 13.07.2023 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 03.08.2023 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 08.08.2023 Հիմնական ակտ 13.07.2023, ՀՕ-269-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 27.12.1997, ՀՕ-186 27.12.1997, ՀՕ-186 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 13 հուլիսի, 2023 թ.
- Գործի #:
- ՀՕ-269-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
