Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԹՐՈՒ ՖՐԵՆԴՍ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԹՐՈՒ ՖՐԵՆԴՍ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-71 հուլիսի, 2014 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-7)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 1 հուլիսի 2014թ. ՍԴԴԿՈ/2 - 7 | «ԹՐՈՒ ՖՐԵՆԴՍ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ

ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

1 հուլիսի 2014թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը`

Նախագահությամբ Կ. Բալայանի

Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի

Ա. Խաչատրյանի

Քննության առնելով «Թրու ֆրենդս» ՍՊԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. «Թրու ֆրենդս» ՍՊԸ-ն 12.06.2014թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան վիճարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 613 և 622-րդ հոդվածների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

2. Դիմողի փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին. Դիմողը փաստում է, որ. §...վիճարկվող նորմը կոչված լինելով պաշտպանելու իրավատիրոջը և կարգավորելու համապատասխան իրավահարաբերությունը հակառակը պատկան մարմինների կողմից օգտագործվում է վարձակալի և անշարժ գույքի սեփականատիրոջ իրավունքը խախտելու համար»: … «Վիճարկվող երկու նորմերն էլ պարարտ դաշտ են վարչական մարմինների համար իրավատերերի հետ վարվելու սեփական հայեցողությամբ ինչպես ներկայացված դեպքում»:

Դիմողը նաև նշում է, որ. «Իրավակիրառ պրակտիկան ոչ միայն չի հստակեցրել այդ շրջանակը, այլ հակասական մեկնաբանության միջոցով էլ ավելի է խճճել այս եզրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը»:

3. Դիմումի ուսումնասիրությունը վկայում է.

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 եւ 28-րդ հոդվածներում նախատեսված են իրավասու սուբյեկտների կողմից սահմանադրական դատարան հասցեագրված դիմումներին ներկայացվող միասնական ընդհանուր ձեւական պահանջներ, իսկ որպես անհատական դիմումի ընդունելիության հավելյալ պարտադիր պայման` նույն օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ: Մինչդեռ դիմողն ընդհանրապես որեւէ հիմնավորում չի ներկայացրել վիճարկվող դրույթի հակասահմանադրականության վերաբերյալ: Դիմողն ընդամենը փորձել է մեկնաբանել ՀՀ

քաղաքացիական օրենսգրքի 613 և 622-րդ հոդվածները` մասնավորապես նշելով, որ «…հնարավոր չէ ընկալել օրենսդրի կողմից վիճարկվող դրույթի` գույքը վարձակալին տրամադրել վարձակալության պայմանագրի պայմաններին և գույքի նշանակությանը համապատասխանող վիճակում եզրույթի բովանդակության սահմանները», և հիշյալ նորմը իրավակիրառ պրակտիկայում ձեռք է բերել հակասահմանադրական բովանդակություն, որը և հակասում է ՀՀ Սահմանադրության 8, 31 և 33.1-րդ հոդվածներին: Դիմումի ընդհանուր տրամաբանությունը վկայում է, որ կոնկրետ տվյալ դեպքում դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, այսինքն` խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով` դիմողն ըստ էության բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց:

ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման մեջ արտահայտել է հետեւյալ իրավական դիրքորոշումը` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձեւականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Բացի դրանից, դիմողը նաեւ չի հիմնավորել, թե վիճարկվող նորմի «հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաեւ չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի եւ վիճարկվող դրույթի հակասահմանադրականության միջեւ պատճառահետեւանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի եւ ՀՀ սահմանադրական դատարանի` ՍԴՈ- 839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

«Թրու ֆրենդս» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող

Անդամներ

1 հուլիսի 2014 թվականի

ՍԴԴԿՈ/2-7

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 հուլիսի, 2014 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-7
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել