Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 154 — Միջնորդության հարուցումը և լուծումը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 154AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 154 — Միջնորդության հարուցումը և լուծումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 154. Միջնորդության հարուցումը և լուծումը 1. Բանավոր միջնորդությունն ամրագրվում է վարութային գործողության կամ դատական նիստի արձանագրության մեջ, իսկ գրավոր միջնորդությունը կցվում է վարույթի նյութերին: 2. Բանավոր միջնորդությունը պետք է քննության առնվի և լուծվի անհապաղ, իսկ գրավոր միջնորդությունը` այն ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում: 3. Մեղադրական եզրակացություն կազմելով նախաքննության ավարտի մասին՝ վարույթի մասնավոր մասնակիցներին ծանուցելու

Ամբողջ Տեքստ

Հոդված 154. Միջնորդության հարուցումը և լուծումը 1. Բանավոր միջնորդությունն ամրագրվում է վարութային գործողության կամ դատական նիստի արձանագրության մեջ, իսկ գրավոր միջնորդությունը կցվում է վարույթի նյութերին:

2. Բանավոր միջնորդությունը պետք է քննության առնվի և լուծվի անհապաղ, իսկ գրավոր միջնորդությունը` այն ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում:

3. Մեղադրական եզրակացություն կազմելով նախաքննության ավարտի մասին՝ վարույթի մասնավոր մասնակիցներին ծանուցելուց հետո քննիչին և հսկող դատախազին ուղղված նրանց միջնորդությունները կարող են թողնվել առանց քննության, որը ենթակա չէ բողոքարկման:

4. Միջնորդության լուծումը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կարող է հետաձգվել մինչև միջնորդության վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար էական հանգամանքների պարզումը:

5. Միջնորդությունը թողնվում է առանց քննության, եթե այն բերել է միջնորդություն հարուցելու իրավունք չունեցող անձը, օրենքով նախատեսված դեպքերում այն հարուցվել է ոչ ժամանակին կամ ստորագրված չէ:

6. Միջնորդության վերաբերյալ ընդունված որոշման պատճենը վարույթն իրականացնող մարմինն անմիջապեu ուղարկում է միջնորդությունը հարուցած անձին:

7. Միջնորդության մերժումը չի խոչընդոտում նույն հարցի վերաբերյալ միջնորդության հարուցումը վարույթի հետագա փուլերում կամ վարույթն իրականացնող այլ մարմնի առջև: Վարույթի նույն փուլում կամ վարույթն իրականացնող նույն մարմնի առջև կրկին հարուցված միջնորդությունը քննության է առնվում, եթե այն հիմնավորելու համար բերվում են նոր էական փաստարկներ: Հակառակ դեպքում միջնորդությունը թողնվում է առանց քննության:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել