Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՍԱՄՎԵԼ ՀԱՋԻՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 158-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ, 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ, 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ԿԵՏԵՐԻ ՈՒ 3-ՐԴ ՄԱՍԻ, 161-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՍԱՄՎԵԼ ՀԱՋԻՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 158-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ, 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ, 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ԿԵՏԵՐԻ ՈՒ 3-ՐԴ ՄԱՍԻ, 161-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1168 հուլիսի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-116)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 8 հուլիսի 2022թ. ՍԴԱՈ - 116 | «ՍԱՄՎԵԼ ՀԱՋԻՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 158-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ, 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ, 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ԿԵՏԵՐԻ ՈՒ 3-ՐԴ ՄԱՍԻ, 161-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՍԱՄՎԵԼ ՀԱՋԻՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 158-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ, 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ, 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ԿԵՏԵՐԻ ՈՒ 3-ՐԴ ՄԱՍԻ, 161-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Սամվել Հաջիյանի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի ու 3-րդ մասի, 161-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2022 թվականի փետրվարի 23-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Սամվել Հաջիյանի (այսուհետ դիմող) դիմումը, որով դիմողը խնդրել է. «(...) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը և 3-րդ մասը, 161-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Ներկայացված դիմումով դիմողի կողմից բարձրացվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի ու 3-րդ մասի, 161-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի սահմանադրականության հարցը։ Դիմողը հայտնում է. «(...) հայցվոր Գրիգոր Հաջյանը հայցով ներկայացված պահանջը հիմնավորել է Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի բ» և դ» կետերով. ակտն ընդունել է ոչ իրավասու վարչական մարմինը, ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք: Դատարանը հայցվորի վերը նշված նորմի բ» կետի հիմնավորմանը ընդհանրապես չի անդրադարձել, այսինքն չանդրադառնալով և չպարզելով վարչական մարմնի լիազորություններին անցում է կատարել դ» կետին: Փաստորեն դատարանը չպատճառաբանելով հայցի հիմնական բ» կետի հիմնավորմանը վերջինս ընդունել է հայցի հիմնավոր լինելը և առանց պատճառաբանելու և հիմնավորելու մերժել է հայցը»: Դիմողը նշում է, որ հայցի պահանջի բ» կետի հիմնավորումների դեմ չի առարկել կադաստրի ներկայացուցիչը, քաղաքապետարանի ներկայացուցիչը, ՀՀ կառավարության ներկայացուցիչը, ինչպես նաև երրորդ անձի ներկայացուցիչը, իսկ դատարանն իր դատական ակտում որևէ կերպ չի արձանագրել նշված փաստերը և նման պայմաններում կայացրել է դատական ակտ, որը կոպտորեն խաթարում է արդարադատության բուն էությունը: Ըստ դիմողի հայցի ածանցյալ պահանջի մեջ ներկայացված է Երևան քաղաքի 26 կոմիսարների անվան շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 27.09.1973թ. թիվ 19 արձանագրության Աբրահամ Հաջյանի մասով որոշումն առ ոչինչ ճանաչելու պահանջը: Նշված վարչական ակտը թիվ ՎԴ/9517/05/13 վարչական գործով առ ոչինչ է ճանաչվել և օրինական ուժի մեջ է մտել 21.01.2015թ.: Այսինքն նշված վարչական ակտը, դիմողի դիրքորոշմամբ, իրավաբանական ուժ չունի ընդունման պահից: Ըստ դիմողի դատավորը տեղեկացված է եղել վարչական ակտի առոչինչ ճանաչված լինելու մասին: Դիմողի դիտարկմամբ փաստորեն դատարանն օրենքով սահմանված կարգով պարտավոր էր կարճել գործի վարույթն այս մասով, սակայն չի կարճել և որոշում է կայացրել մերժել հայցը: Դիմողը եզրակացնում է, որ դատարանը սխալ դատական ակտ է կայացրել:

Ըստ դիմողի վերաքննիչ դատարանի դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացված որոշումներին: Դիմողի համոզմամբ վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված կարգով պետք է բեկաներ դատարանի դատական ակտը և գործն ուղարկեր նոր քննության, իսկ առաջին ատյանի դատարանը պետք է առաջնորդվեր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է եթե դատական ակտն անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց կամ մարմինների վրա, ապա վարչական դատարանը պարտավոր է այդ անձանց (մարմիններին) ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ, քանի որ օրենքը նման հնարավորություն թույլատրում է: Սակայն վերաքննիչ դատարանը, դիմողի մեկնաբանմամբ, խախտելով օրենքով սահմանված կարգը, սահմանափակել է Սամվել Հաջիյանի Սահմանադրությամբ ամրագրված և այլ օրենքներով պահպանվող դատարան դիմելու իրավունքը:

3. Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջները Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Ընդ որում սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ սույն անհատական դիմումով դիմողը, ըստ էության, վիճարկվող նորմերի հակասահմանադրականնության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող կարծիքներն առավելապես վերաբերում են Վճռաբեկ դատարանի գործո-ղությունների/դատական ակտի իրավաչափությանը: Սահմանադրական դատարանը փաստում է, որ սույն գործով դիմողի նկատմամբ հնարավոր անբարենպաստ իրավական հետևանքներն առաջացել են թիվ ՎԴ/4250/05/14 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 08.12.2021թ. որոշմամբ, և դիմումով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց փորձելով այն ներկայացնել վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության տեսանկյունից: Այսպես, դիմողը նշել է. (...) Դատարանը հայցվորի վերը նշված նորմի բ» կետի հիմնավորմանը ընդհանրապես չի անդրադարձել, այսինքն չանդրադառնալով և չպարզելով վարչական մարմնի լիազորություններին անցում է կատարել դ» կետին: Փաստորեն դատարանը չպատճառաբանելով հայցի հիմնական բ» կետի հիմնավորմանը վերջինս ընդունել է հայցի հիմնավոր լինելը և առանց պատճառաբանելու և հիմնավորելու մերժել է հայցը: (...) որ հայցի պահանջի բ» կետի հիմնավորումների դեմ չի առարկել Կադաստրի ներկայացուցիչը, քաղաքապետարանի ներկայացուցիչը, ՀՀ կառավարության ներկայացուցիչը, ինչպես նաև երրորդ անձի ներկայացուցիչը, իսկ դատարանը իր դատական ակտում որևէ կերպ չի արձանագրել նշված փաստերը և նման պայմաններում կայացրել է դատական ակտ, որը կոպտորեն խաթարում է արդարադատության բուն էությունը»: Դիմողը նշել է նաև. (...) Դատավորը տեղեկացված է եղել վարչական ակտի առ ոչինչ ճանաչված լինելու մասին: Փաստորեն դատարանը օրենքով սահմանված կարգով պարտավոր էր կարճել գործի վարույթը այս մասով, սակայն չի կարճել և որոշում է կայացրել մերժել հայցը: Այսինքն դատարանը սխալ դատական ակտ է կայացրել»: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատումը, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը գտնում է, որ ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց դիմողն իրականում առաջ է քաշում Վճռաբեկ դատարանի դատական ակտի/գործողությունների իրավաչափության հարց, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև Օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: 3.2. Սույն դիմումի վերաբերյալ դիմողի փաստարկների առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը բավարար հիմնավորումներ չի ներկայացրել վիճարկվող նորմերի վերաբերյալ, և դիմումից հստակ չէ, թե վիճարկվող նորմերն ինչպես են խախտել դիմողի սահմանադրական հիմնական իրավունքները: Այլ կերպ ասած առկա չէ պատճառահետևանքային կապ դիմողի հիմնական իրավունքի հնարավոր խախտման և վիճարկվող նորմերի միջև: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմումում վերոնշյալ պահանջները չեն պահպանվել: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում Օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում, իսկ Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Սամվել Հաջիյանի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի ու 3-րդ մասի, 161-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

8 հուլիսի 2022 թվականի

ՍԴԱՈ-116

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 հուլիսի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-116
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել