ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 3 — Քրեական դատավարության օրենսգրքի գործողությունը տարածության վրա 1.
Ամփոփում
Հոդված 3. Քրեական դատավարության օրենսգրքի գործողությունը տարածության վրա 1. Հայաստանի Հանրապետության տարածքում, անկախ հանցանքի կատարման վայրից, քրեական վարույթն իրականացվում է սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ: 2. Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս՝ Հայաստանի Հանրապետության դրոշի տակ օրինական կարգով գտնվող կամ Հայաստանի Հանրապետության տարբերանշանը կրող, Հա
Ամբողջ Տեքստ
Հոդված 3. Քրեական դատավարության օրենսգրքի գործողությունը տարածության վրա 1. Հայաստանի Հանրապետության տարածքում, անկախ հանցանքի կատարման վայրից, քրեական վարույթն իրականացվում է սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
2. Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս՝ Հայաստանի Հանրապետության դրոշի տակ օրինական կարգով գտնվող կամ Հայաստանի Հանրապետության տարբերանշանը կրող, Հայաստանի Հանրապետության օդանավակայանում կամ նավահանգստում գրանցված օդային, ծովային կամ գետային նավի վրա կատարված ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթն իրականացվում է սույն օրենսգրքի նորմերով:
3. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում սույն օրենսգրքի դրույթները կիրառվում են նաև օտարերկրյա պետությունների տարածքում:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
