Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 164 — Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը 1.
ARLISՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 164AI Ինդեքսավորված

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 164 — Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 164. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը 1. Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշում կայացնելու համար սահմանված կարգով, եթե այլ բան սահմանված չէ սույն հոդվածով: 2. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զ

Ամբողջ Տեքստ

Հոդված 164. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը 1. Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշում կայացնելու համար սահմանված կարգով, եթե այլ բան սահմանված չէ սույն հոդվածով:

2. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցերը քվեարկվում են առանձին, որի արդյունքում կայացվում է յուրաքանչյուր միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին որոշում։

3. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին համաձայնություն տալը մերժելու դեպքում դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը չի քննարկվում։

4. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն կամ դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալը մերժելու մասին որոշում կայացնելու պահից դատավորն անհապաղ ազատ է արձակվում, եթե մինչ այդ զրկվել էր ազատությունից:

5. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

6. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը չի նշանակում դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու հիմքերի առկայության հաստատում և չի կաշկանդում իրավասու դատարանին համապատասխան հարցը օրենքով սահմանված կարգով լուծելիս:

7. Բարձրագույն դատական խորհրդին երկրորդ անգամ նույն հիմքով դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ դիմում չի կարող ներկայացվել:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել