Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 25 — Հանցանքը դիտավորությամբ կատարելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 25AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 25 — Հանցանքը դիտավորությամբ կատարելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 25. Հանցանքը դիտավորությամբ կատարելը 1. Հանցանքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե անձը գիտակցում է իր արարքի այն փաստական հանգամանքները, որոնք տվյալ հանցակազմի հատկանիշ են: 2. Դիտավորությունը լինում է ուղղակի կամ անուղղակի: 3. Հանցանքը համարվում է ուղղակի դիտավորությամբ կատարված, եթե անձը գիտակցում է իր արարքի այն փաստական հանգամանքները, որոնք հանցակազմի հատկանիշ են, և այդ արարքը կատարելը նրա նպատակն է կամ նպատակին հասնելու միջոցը:

Ամբողջ Տեքստ

Հոդված 25. Հանցանքը դիտավորությամբ կատարելը 1. Հանցանքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե անձը գիտակցում է իր արարքի այն փաստական հանգամանքները, որոնք տվյալ հանցակազմի հատկանիշ են:

2. Դիտավորությունը լինում է ուղղակի կամ անուղղակի:

3. Հանցանքը համարվում է ուղղակի դիտավորությամբ կատարված, եթե անձը գիտակցում է իր արարքի այն փաստական հանգամանքները, որոնք հանցակազմի հատկանիշ են, և այդ արարքը կատարելը նրա նպատակն է կամ նպատակին հասնելու միջոցը:

4. Հանցանքը համարվում է անուղղակի դիտավորությամբ կատարված, եթե անձը գիտակցում է իր արարքի այն փաստական հանգամանքները, որոնք հանցակազմի հատկանիշ են, ու թեև այդ արարքը կատարելը և տվյալ հանցանքն իրականացնելը նրա նպատակը չէ, այնուամենայնիվ կատարում է դա:

5. Եթե օրենքը հանցագործության ավարտը կապում է վտանգավոր հետևանքների առաջացման հետ, ապա հանցանքը համարվում է ուղղակի դիտավորությամբ կատարված, եթե այդ հետևանքների առաջացումն անձի նպատակն է եղել կամ նպատակին հասնելու միջոց, կամ նա նախատեսել է դրանց առաջացման անխուսափելիությունը:

6. Եթե օրենքը հանցագործության ավարտը կապում է վտանգավոր հետևանքների առաջացման հետ, ապա հանցանքը համարվում է անուղղակի դիտավորությամբ կատարված, եթե այդ հետևանքների առաջացումն անձի նպատակը չի եղել, սակայն նա նախատեսել է դրանց առաջացման իրական հնարավորությունը, և նրա համար միևնույն է եղել` դրանք կառաջանան, թե ոչ:

7. Եթե անձը նախատեսել է մեկից ավելի հանցավոր հետևանքներից որևէ մեկի առաջացման հնարավորությունը, և նրա համար միևնույն է եղել, թե որ հետևանքը կառաջանա, ապա արարքը որակվում է ըստ փաստացի առաջացած հետևանքի: Եթե որևէ հետևանք չի առաջանում, ապա արարքը որակվում է որպես դիտավորության մեջ ընդգրկված, տվյալ իրադրությունում հնարավոր ամենաթեթև հանցագործության փորձ:

8. Դիտավորյալ հանցագործության` սույն օրենսգրքով նախատեսված ծանրացնող հանգամանքները մեղսագրվում են անձին միայն այն դեպքում, երբ նա գիտակցել է այդ հանգամանքները:

9. Եթե դիտավորյալ հանցագործության ծանրացնող հանգամանք է նախատեսված անզգուշությամբ վտանգավոր հետևանքներ առաջացնելը, ապա դա անձին մեղսագրվում է այն դեպքում, երբ դրանց նկատմամբ առկա է անզգուշությունը: Այդ դեպքում հանցանքը համարվում է դիտավորությամբ կատարված:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել