Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 145 — Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինները 1.
ARLISՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 145AI Ինդեքսավորված

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 145 — Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 145. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինները 1. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեն` 1) Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը. 2) Լիազոր մարմինը. 3) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ սույն հոդվածի 1.1-ին և 1.3-րդ մասերով նախատեսված դեպքերում։ 1.1. Սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 15-16-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնների խախտման առնչությամբ

Ամբողջ Տեքստ

Հոդված 145. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինները 1. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեն` 1) Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը.

2) Լիազոր մարմինը.

3) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ սույն հոդվածի 1.1-ին և 1.3-րդ մասերով նախատեսված դեպքերում։ 1.1. Սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 15-16-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնների խախտման առնչությամբ կարգապահական վարույթ կարող է հարուցել միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ: 1.2. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության արդյունքով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն ներկայացվելու դեպքում սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով նախատեսված դեպքում (այդ թվում՝ գույքային դրության ուսումնասիրության արդյունքների համակցությամբ) կարգապահական վարույթ հարուցում է միայն Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով։ 1.3. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության շրջանակներում գույքային դրության հետ կապված անհամապատասխանության հիմքով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն ներկայացվելու դեպքում սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով նախատեսված դեպքում կարգապահական վարույթ հարուցում է միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով։

2. Կարգապահական վարույթ հարուցող մարմինը (այսուհետ՝ վարույթ հարուցող մարմին) վարույթ հարուցելու, այն կասեցնելու, վերսկսելու և կարճելու որոշումները կայացնելու պահից եռօրյա ժամկետում սույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով ուղարկում է վարույթ հարուցող մյուս մարմնին, ինչպես նաև հաղորդում ներկայացրած անձին և համապատասխան դատավորին: (145-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.03.20 ՀՕ-197-Ն, 11.04.24 ՀՕ-159-Ն) (25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) (հոդվածը 25.10.23 ՀՕ-335-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ) (25.10.23 ՀՕ-335-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) (11.04.24 ՀՕ-159-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել