ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 102 — Որակավորման գրավոր քննության և հարցազրույցի թափանցիկությունը 1.
Ամփոփում
Հոդված 102. Որակավորման գրավոր քննության և հարցազրույցի թափանցիկությունը 1. Դատական դեպարտամենտն ապահովում է գրավոր քննության և հարցազրույցի ողջ ընթացքի ուղիղ հեռարձակումը քննասենյակից դուրս գտնվող տարածքում: 2. Գրավոր քննության և հարցազրույցի ողջ ընթացքը, բացառությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամների միջև հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկման, տեսաձայնագրում է Դատական դեպարտամենտը: Այլ անձինք, այդ թվում՝ պետական մարմինների, պաշտոնատար
Ամբողջ Տեքստ
Հոդված 102. Որակավորման գրավոր քննության և հարցազրույցի թափանցիկությունը 1. Դատական դեպարտամենտն ապահովում է գրավոր քննության և հարցազրույցի ողջ ընթացքի ուղիղ հեռարձակումը քննասենյակից դուրս գտնվող տարածքում:
2. Գրավոր քննության և հարցազրույցի ողջ ընթացքը, բացառությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամների միջև հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկման, տեսաձայնագրում է Դատական դեպարտամենտը: Այլ անձինք, այդ թվում՝ պետական մարմինների, պաշտոնատար անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են հետևել գրավոր քննության և հարցազրույցի ողջ ընթացքին՝ առանց տեսաձայնագրելու հնարավորության:
3. Որակավորման ստուգմանը մասնակցած անձն իրավունք ունի ստանալու գրավոր քննության ողջ ընթացքի, հարցազրույցի՝ իրեն վերաբերող մասի տեսաձայնագրության կրկնօրինակը, ինչպես նաև որակավորման գրավոր քննության արդյունքով ստուգված իր աշխատանքի պատճենը:
4. Որակավորման գրավոր քննությանը և հարցազրույցին, բացառությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամների միջև հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկմանը, կարող են ներկա լինել և դրանց ընթացքին հետևել արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի (այսուհետ՝ Լիազոր մարմին) մեկ ներկայացուցիչ, փաստաբանների պալատի ներկայացուցիչ երկու փաստաբան և որակավորման գրավոր քննության անցկացումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ Բարձրագույն դատական խորհուրդ համապատասխան հայտ ներկայացրած` իրավունքի բնագավառում գործունեություն իրականացնող ոչ առևտրային կազմակերպությունների մինչև երեք ներկայացուցիչ՝ ըստ դիմումների ներկայացման ժամանակագրական առաջնահերթության, յուրաքանչյուր ոչ առևտրային կազմակերպությունից՝ մեկ ներկայացուցիչ: Դատական դեպարտամենտը նշված անձանց ապահովում է գրավոր քննության և հարցազրույցի ընթացքին հետևելու համար անհրաժեշտ պայմաններով՝ այնպես, որ չխաթարվի դրանց բնականոն ընթացքը: (102-րդ հոդվածը փոփ. 04.03.26 ՀՕ-72-Ն) (04.03.26 ՀՕ-72-Ն օրենքն ունի ե զրափակիչ մաս և անցումային դրույթներ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
