Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-93-Ն23 մայիսի, 2006 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2006 թվականի մայիսի 23-ին «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «11. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառ 11.1. միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման համար՝ տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով 11.2. ռադիոակտիվ թափոնների պահեստարանների հրապարակի ընտրման համար՝ տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով 11.3. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հրապարակի ընտրման համար՝ տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով 11.4. միջուկային տեղակայանքների նախագծման համար՝ տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով 11.5. ռադիոակտիվ թափոնների պահեստարանների նախագծման համար՝ տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով 11.6. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների նախագծման համար՝ տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով 11.7. միջուկային տեղակայանքների կառուցման համար՝ տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով 11.8. ռադիոակտիվ թափոնների պահեստարանների կառուցման համար՝ տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով 11.9. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների կառուցման համար՝ տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով 11.10. միջուկային տեղակայանքները շահագործման հանձնելու համար՝ տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով 11.11. ռադիոակտիվ թափոնների պահեստարանները շահագործման հանձնելու համար՝ տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով 11.12. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործման հանձնելու համար՝ տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով 11.13. միջուկային տեղակայանքների շահագործման համար՝ տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով 11.14. ռադիոակտիվ թափոնների պահեստարանների շահագործման համար՝ տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով 11.15. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների շահագործման համար՝ տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով 11.16. միջուկային տեղակայանքները շահագործումից հանելու համար՝ տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով 11.17. ռադիոակտիվ թափոնների պահեստարանները շահագործումից հանելու համար՝ տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով 11.18. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործումից հանելու համար՝ տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով 11.19. միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված՝ լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով 11.20. միջուկային նյութերի ներմուծման կամ արտահանման համար՝ տարեկան բազային տուրքի 20-ապատիկի չափով 11.21. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների ներմուծման կամ արտահանման համար՝ տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով 11.22. ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ արտահանման համար՝ տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով 11.23. հատուկ նյութերի ներմուծման կամ արտահանման համար՝ տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով 11.24. հատուկ սարքավորումների ներմուծման կամ արտահանման համար՝ տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով 11.25. հատուկ տեխնոլոգիաների ներմուծման կամ արտահանման համար՝ տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով 11.26. միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման՝ արտադրության համար՝ տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով 11.27. միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման՝ օգտագործման համար՝ տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով 11.28. միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման՝ փոխադրման համար՝ տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով 11.29. միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման՝ պահեստավորման համար՝ տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով 11.30. միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման՝ վերամշակման համար՝ տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով 11.31. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝ արտադրության համար՝ տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով 11.32. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝ օգտագործման համար՝ տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով 11.33. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝ վերանորոգման համար՝ տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով 11.34. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝ մոնտաժման և կարգաբերման համար՝ տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով 11.35. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝ փոխադրման համար՝ տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով 11.36. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝ պահեստավորման համար՝ տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով 11.37. ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման՝ փոխադրման համար՝ տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով 11.38. ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման՝ վերամշակման համար՝ տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով 11.39. ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման՝ պահման համար՝ տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով 11.40. ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման՝ թաղման համար՝ տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով 11.41. միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման համար՝ տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով 11.42. ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի նախագծման համար՝ տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով 11.43. ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի պատրաստման համար՝ տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով 11.44. ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, դրանց նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության համար՝ տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով 11.45. ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեության համար՝ տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով»: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2006 թ. հունիսի 20 Երևան ՀՕ-93-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-93-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (08.07.2006-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2006.06.28/33(488) Հոդ.706 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 23.05.2006 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 20.06.2006 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 08.07.2006 Հիմնական ակտ 23.05.2006, ՀՕ-93-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 27.12.1997, ՀՕ-186 27.12.1997, ՀՕ-186 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 մայիսի, 2006 թ.
Գործի #:
ՀՕ-93-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել