Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 404 — Բացառիկ վերանայման բողոք բերելու ժամկետները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 404AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 404 — Բացառիկ վերանայման բողոք բերելու ժամկետները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 404. Բացառիկ վերանայման բողոք բերելու ժամկետները 1. Բացառիկ վերանայման բողոք կարող է ներկայացվել չորս ամսվա ընթացքում` այն պահից, երբ բողոք բերելու իրավունք ունեցող անձն իմացել է կամ կարող էր իմանալ համապատասխան հանգամանքների առաջացման կամ հայտնաբերման մասին: 2. Սույն օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքում չորսամսյա ժամկետի հաշվարկն սկսվում է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի

Ամբողջ Տեքստ

Հոդված 404. Բացառիկ վերանայման բողոք բերելու ժամկետները 1. Բացառիկ վերանայման բողոք կարող է ներկայացվել չորս ամսվա ընթացքում` այն պահից, երբ բողոք բերելու իրավունք ունեցող անձն իմացել է կամ կարող էր իմանալ համապատասխան հանգամանքների առաջացման կամ հայտնաբերման մասին:

2. Սույն օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքում չորսամսյա ժամկետի հաշվարկն սկսվում է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումն այդ դատարանի կանոնակարգերով սահմանած կարգով այդ դատարան դիմած անձին հանձնելու օրվանից:

3. Արդարացման դատավճռի կամ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումների վերանայումը թույլատրվում է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների ընթացքում:

4. Դատապարտյալի անմեղությունը կամ նրա կողմից ավելի թեթև հանցանք կատարելը փաստելու պահանջով դատական ակտի բացառիկ վերանայումը ժամկետներով սահմանափակված չէ:

5. Դատապարտյալի մահն արգելք չէ դատապարտյալի կամ այլ անձանց իրավունքների վերականգնման նպատակով բացառիկ վերանայում իրականացնելու համար:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել