ԳԱՅԱՆԵ ՇԱԼՈՒՆՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-16)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 14 մարտի 2022թ. ՍԴԴԿՈ - 16 | ԳԱՅԱՆԵ ՇԱԼՈՒՆՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 14 մարտի 2022 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Է. Շաթիրյանի
Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի
Վ. Գրիգորյանի
Քննության առնելով Գայանե Շալունցի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Գայանե Շալունցի դիմումը (ներկայացուցիչ` Վ. Հակոբյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի փետրվարի 18-ին (դիմումն ուղարկվել է համապատասխանեցման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին կցվում են 1) լիազորագիրը կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ» պահանջին, և մատնանշված թերությունը շտկվել է): Դիմողը խնդրում է. «(...) ինցիդենտ վերահսկողության շրջանակում որոշել Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի, դրա իրավակիրառ պրակտիկայում առկա մեկնաբանության ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև ՀՀ սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասի հետ համապատասխանության հարցը»:
2. Ըստ դիմողի Վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/6966/05/16 վարչական գործով 16.11.2021 թ. որոշմամբ վիճարկվող իրավադրույթներին տրվել է այնպիսի մեկնաբանություն, որն ուղղակիորեն հակասում է Սահմանադրության 50-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև դրա հետ դիմումի առարկայական շրջանակներում համակարգային կապակցված Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասին: Դիմողի պնդմամբ վիճարկվող իրավադրույթների per se հակասահմանադրականությունը անխուսափելիորեն հանգեցրել է (վերաճել է) դեֆեկտիվ իրավակիրառման պրակտիկայի հաստատմանը: Դիմողի կարծիքով սույն գործով Վճռաբեկ դատարանը չի ինքնասահմանափակվել Սահմանադրության 50-րդ հոդվածով նախատեսված` պատշաճ վարչարարության իրավակազմի որակական արդարացի վարչարարության սկզբունք-պոստուլատով, այլ կիրառելով հանրային-իրավական բնույթի հարաբերությունների նկատմամբ կիսով չափ» աշխատանքային, կիսով չափ» հանրային-իրավական օրենսդրական կարգավորումներ` խեղաթյուրել է պատշաճ վարչարարության իրավունքի բովանդակությունը: Վճռաբեկ դատարանի իրավամեկնաբանության հետևանքով, դիմողի գնահատմամբ, ստեղծվել է մի վիճակ, երբ անձը, փաստացի գտնվելով հանրային-իրավական հարաբերությունների մեջ, ենթադրյալ հանրային-իրավական նշանակություն ունեցող իրավախախտման համար կարող է ենթարկվել մասնավոր-իրավական աշխատանքային օրենսդրական իրավանորմերով սահմանված պատասխանատվության, որն ուղղակիորեն նսեմացնում է պատշաճ վարչարարության իրավունքի իրավակազմի որակական արդարացիության» հատկանիշը և հանգեցնում հիմնական իրավունքի խեղաթյուրմանը: Ըստ դիմողի (…) Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը և դրա իրավակիրառ պրակտիկան այնքանով, որքանով թույլատրում է քաղաքացիական ծառայողին կարգապահական խախտում կատարելու օրվանից վեց ամսից ավելի անցնելու պարագայում, վաղեմությունը անցած կարգապահական խախտումը մեկ այլ կարգապահական խախտման հետ համակցության մեջ դիտարկել, և այդ փոստային համակցությունը» իբրև բավարար հիմնափաստարկ ներկայացնելը հանրային ծառայողի կողմից իր աշխատանքային պարտականությունների ոչ պատշաճ իրականացման վերաբերյալ հակասում է ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասին խախտելով դիմողի աշխատանքից կամայականորեն չզրկվելու իրավունքը»:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանություններով. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Ընդ որում, սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում ընկած են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Սույն գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը, ըստ էության, վիճարկվող նորմերի հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող կարծիքներն առավելապես վերաբերում են դատարանների (մասնավորապես Վճռաբեկ դատարանի) գործողությունների/դատական ակտերի իրավաչափությանը: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ սույն գործով դիմողի նկատմամբ ենթադրյալ անբարենպաստ իրավական հետևանքները, դիմողի գնահատմամբ, առաջացել են թիվ ՎԴ/6966/05/16 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 16.11.2021թ. որոշմամբ, և վիճարկելով խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը դիմողն ըստ էության բարձրացնում է Վճռաբեկ դատարանի որոշման իրավաչափության հարց փորձելով այն ներկայացնել վիճարկվող դրույթների հակասահմանադրականության առումով: Այսպես` դիմողը, մասնավորապես, նշել է. Սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանը չի ինքնասահմանափակվել Սահմանադրության 50-րդ հոդվածով նախատեսված պատշաճ վարչարարության իրավակազմի որակական արդարացի վարչարարության սկզբունք-պոստուլատով: Այլ կիրառելով հանրային-իրավական բնույթի հարաբերությունների նկատմամբ կիսով չափ» աշխատանքային, կիսով չափ» հանրային-իրավական օրենսդրական կարգավորումներ խեղաթյուրել է պատշաճ վարչարարության իրավունքի բովանդակությունը. Վճռաբեկ դատարանի իրավամեկնաբանության հետևանքով ստեղծվել է մի վիճակ, որ անձը, փաստացի գտնվելով հանրային-իրավական հարաբերությունների մեջ, ենթադրյալ հանրային-իրավական նշանակություն ունեցող իրավախախտման համար կարող է ենթարկվել մասնավոր-իրավական աշխատանքային օրենսդրական իրավանորմերով սահմանված պատասխանատվության, որն ուղղակիորեն նսեմացնում է պատշաճ վարչարարության իրավունքի իրավակազմի որակական արդարացիության» հատկանիշը և հանգեցնում հիմնական իրավունքի խեղաթյուրմանը»: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատումը, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց դիմողն իրականում առաջ է քաշում Վճռաբեկ դատարանի դատական ակտի/գործողությունների իրավաչափության հարց, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Համաձայն Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Գայանե Շալունցի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Է. Շաթիրյան
Անդամներ Ա. Խաչատրյան
Վ. Գրիգորյան
14 մարտի 2022 թվականի
ՍԴԴԿՈ-16
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 մարտի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-16
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
