Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-48-Ն8 փետրվարի, 2011 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2011 թվականի փետրվարի 8-ին ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 97.1-ին հոդվածում` 1) վերնագրի «Պետատոմհսկողության մարմինների» բառերը փոխարինել «Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի» բառերով. 2) դիսպոզիցիայի «պետատոմհսկողության մարմինների» բառերը փոխարինել «միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի» բառերով: Հոդված 2. Օրենսգրքի 97.4-րդ հոդվածի վերնագրում և դիսպոզիցիայում «Պետատոմհսկողության մարմինների» բառերը փոխարինել «Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի» բառերով: Հոդված 3. Օրենսգրքի 185-րդ և 206 2 -րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 4. Օրենսգրքի 223-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 223. Առաջին ատյանի դատարանները Առաջին ատյանի դատարանները քննում են` 1) սույն օրենսգրքի 40 1 , 40 3 -40 7 , 53, 97 2 , 97 3 , 147, 166 1 հոդվածներով, 175 հոդվածի երկրորդ մասով, 180 1 , 182, 183 1 , 189 2 -189 6 , 189 8 -189 10 հոդվածներով, 198 2 հոդվածի չորրորդ մասով և 206 5 , 206 8 հոդվածներով նախատեսված դեպքերում` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների (պաշտոնատար անձանց) հայցադիմումով. 2) սույն օրենսգրքի 40 2 , 170 5 , 189 7 հոդվածներով և 198 2 հոդվածի հինգերորդ մասով նախատեսված դեպքերում` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հայցադիմումով. 3) սույն օրենսգրքի 206 9 հոդվածով նախատեսված դեպքում` դատավճռի, վճռի կամ այլ դատական ակտի կատարումն ապահովող պետական մարմնի (պաշտոնատար անձի) հայցադիմումով:»: Հոդված 5. Օրենսգրքի 232-րդ հոդվածում` 1) վերնագրի և 1-ին մասի «Պետատոմհսկողության մարմինները» բառերը փոխարինել «Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն» բառերով.

2) 2-րդ մասի «Պետատոմհսկողության մարմինների» բառերը փոխարինել «Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի» բառերով.

3) 2-րդ մասի 1-ին կետի «պետատոմհսկողության մարմնի ղեկավարը» բառերը փոխարինել «միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահը» բառերով.

4) 2-րդ մասի 2-րդ կետի «պետատոմհսկողության տեսչության պետը» բառերը փոխարինել «միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի համապատասխան տեղակալը, ատոմային էլեկտրակայանում կոմիտեի տեսուչը» բառերով: Հոդված 6. Օրենսգրքի 254-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 254. Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը Վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը կազմում են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք), իսկ առաջին ատյանի դատարանի իրավասությանը վերապահված հարցերով` 1) սույն օրենսգրքի 40 1 , 40 3 , 40 4 , 40 6 և 40 7 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` իրավասու ընտրական հանձնաժողովը. 2) սույն օրենսգրքի 166 1 և 183 1 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը. 3) սույն օրենսգրքի 53 հոդվածով, 175 հոդվածի երկրորդ մասով և 180 1 , 189 8 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` ոստիկանության իրավասու մարմինը. 4) սույն օրենսգրքի 97 2 և 97 3 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն. 5) սույն օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ ոստիկանության համապատասխան մարմինը. 6) սույն օրենսգրքի 189 2 – 189 6 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` լեզվի պետական տեսչությունը. 7) սույն օրենսգրքի 147, 189 9 և 189 10 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը. 8) սույն օրենսգրքի 198 2 հոդվածի չորրորդ մասով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով` հարկային տեսչության կամ աշխատանքի պետական տեսչության մարմինները. 9) սույն օրենսգրքի 206 5 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով` հարկադիր կատարման ծառայությունը. 10) սույն օրենսգրքի 206 8 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով` մարդու իրավունքների պաշտպանը. 11) սույն օրենսգրքի 206 9 հոդվածով նախատեսված դեպքում` դատավճռի, վճռի կամ այլ դատական ակտի կատարումն ապահովող պետական մարմինը (պաշտոնատար անձը): Արձանագրություն չի կազմվում սույն օրենսգրքի 40 2 , 170 5 , 189 7 հոդվածներով, 198 2 հոդվածի հինգերորդ մասով և 257 հոդվածով նախատեսված դեպքերում:»: Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2011 թ. փետրվարի 28 Երևան ՀՕ-48-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-48-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (26.03.2011-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2011.03.16/16(819) Հոդ.248 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 08.02.2011 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 28.02.2011 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 26.03.2011 Հիմնական ակտ 08.02.2011, ՀՕ-48-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, 06.12.1985, Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 փետրվարի, 2011 թ.
Գործի #:
ՀՕ-48-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել