ԳԱՐԻԿ ՄՀԵՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-13)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 22 մարտի 2024թ. ՍԴԴԿՈ - 13 | ԳԱՐԻԿ ՄՀԵՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆ\b ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ\b ՈՐՈՇՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ Դ\bՄՈՒՄ\b ԸՆԴՈՒՆԵԼ\bՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Քաղ. Երևա\b 22 մարտի 2024 թ. Սահմա\bադրակա\b դատարա\bի դատակա\b կազմը՝ Նախագահությամբ՝ Հ. Թովմասյա\bի Ա\bդամակցությամբ` Ա. Վաղարշյա\bի Հ. Հովակիմյա\bի Ք\b\bությա\b առ\bելով Գարիկ Մհերյա\bի ա\bհատակա\b դիմումի ը\bդու\bելիությա\b հարցը, Պ Ա Ր Զ Ե Ց. 1 . Գարիկ Մհերյա\bը (այսուհետ` Դիմող) դիմել է Սահմա\bադրակա\b դատա-րա\b (դիմումը Սահմա\bադրակա\b դատարա\b է մուտքագրվել 2024 թվակա\bի մարտի 4-ի\b)` խ\bդրելով.«Սահմանա\bրության 63-ր\b հո\bվածով հռչակված ար\bար \bատաքննության հիմնարար իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական \bատա-վարության օրենսգրքի 264-ր\b հո\bվածը՝ այնքանով, որքանով վարույթի մասնավոր2 մասնակցի ներկայացրած հատուկ վերանայման բողոքի վերաբերյալ վարույթի հանրային մասնակցի որևէ դիրքորոշման բացակայության փաստը քրեադատա-վարական օրենքի 264-րդ հոդվածը չի գնահատում՝ որպես դատավարական կոնկրետ հետևանքի (գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթը բանավոր ընթացակարգով իրականացվող դատական վարույթի փոխակերպում կամ բողոքի բավարարում) առաջացման անվերապահ հիմք՝ վերադաս դատարանին թույլ տալով հատուկ վերանայման բողոքի՝ գրավոր ընթացակարգով քննության իրականացման շարունակմամբ վարույթի հանրային մասնակցի փոխարեն փաստացի մրցակցու-թյան մեջ մտնել վարույթի մասնավոր մասնակցի հետ և առանց հատուկ վերանայ-ման բողոքի վերաբերյալ վարույթի հանրային մասնակցի հակափաստարկները ստանալու (լսելու), վերլուծելու ու գնահատելու կայացնել հատուկ վերանայման բողոքը մերժելու մասին այնպիսի որոշում, որը պատճառաբանված է բողոքի հիմնավոր չլինելու մասին դատարանի այնպիսի դատողություններով, որոնք հիմնված չեն բողոքի փաստարկների դեմ վարույթի հանրային մասնակցի կողմից բերված հակափաստարկների՝ համակցված վերլուծության արդյունքում ձևավորված դատական հետևությունների վրա»:
2. Դիմողը գտնում է, որ հատուկ վերանայման դատական վարույթը չի կարող բովանդակորեն բնորոշվել որպես մրցակցային, հետևաբար` չի կարող համապա-տասխանել արդար դատաքննության` Սահմանադրության 63-րդ հոդվածով սահ-մանված հիմնարար իրավունքի բովանդակությանը, եթե այդ վարույթի արդյունք-ներով կայացված բողոքը մերժելու վերաբերյալ դատական ակտի հիմքում դատարանը դրել է այնպիսի հակափաստարկներ, որոնք չեն ձևավորվել բողոքի կապակցությամբ մյուս կողմի ներկայացրած հակափաստարկների գնահատման ու վերլուծության արդյունքում: Ըստ Դիմողի` դատարանն իր վրա է վերցրել բողոքի փաստարկներին անմիջականորեն հակափաստարկողի պարտականությունը, այսինքն՝ վարույթի հանրային մասնակցի փոխարեն դատարանն ինքն է վարույթի մասնավոր մասնակցի հետ մտել մրցակցության մեջ՝ այդ մրցակցությունում իրեն հռչակելով որպես հաղթող:3 Դիմողը գտնում է, որ ,(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը թույլ է տալիս, որպեսզի գրավոր ընթացակարգով իրականացվող հատուկ վերանայման դատական վարույթի արդյունքներով դատարանը կայացնի որոշում՝ վարույթի մաս-նավոր մասնակցի բողոքը մերժելու մասին՝ այդպիսի որոշումը պատճառաբանելով բացառապես «դատական» հակափաստարկներով, այսինքն՝ այնպիսի հակափաս-տարկներով, որոնք ձևավորվել են բողոքի հիմնավոր չլինելու մասին ոչ թե վարույթի հանրային մասնակցի հակափաստարկների վերլուծության և որպես հիմնավոր գնահատման արդյունքում, այլ առանց դրա, այն է՝ բողոքի հիմնավոր չլինելու վերաբերյալ բացառապես դատարանի եզրահանգումների արդյունքումե: Դիմողը պնդում է, որ ,(...) նման իրավիճակը համատեղելի չէ Սահմա-նադրության 63-րդ հոդվածով սահմանված՝ արդար դատաքննության հիմնարար իրավունքի բովանդակային մաս կազմող և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ իրավական դիրքորոշումներով մեկնաբանված՝ մրցակցության սկզբունքի բովանդա-կության հետ՝ այնքանով, որքանով այդպիսի իրադրությունը խաթարում է մրցակցու-թյան իրավունքի ողջ էությունը՝ կողմերից որևէ մեկի կողմում հանդես չեկող ու բացառապես իրավունքի շահերն արտահայտող անաչառ արբիտրից դատարանին վերածելով վարույթի մասնավոր մասնակցի դատավարական հակառակորդի, այլ խոսքով՝ վարույթի հանրային մասնակցի դատավարական շահը սպասարկող ու նրա կողմում հանդես եկող սուբյեկտիե:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրու-թյան արդյունքներից, ինչպես նաև ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբա-նությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական4 պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրա-վունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատաս-խան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմա-նադրական դատարան։ Դրանք են՝ ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը, բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոց-ները, գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավա-կան ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրու-թյան 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակ-տիկայում տրված մեկնաբանությունը: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ Սահմա-նադրական դատարանն արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներե:5 Այսինքն` սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատ-ման հարցեր: Հակառակ դեպքում՝ տվյալ դիմումները չեն կարող ենթակա լինել Սահմանադրական դատարանին, քանի որ դրանցով բարձրացված հարցերը դուրս են վերջինիս իրավասության շրջանակից: Սահմանադրական դատարանի դատական կազմը, ուսումնասիրելով սույն դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, արձանագրում է հետևյալը. Դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքը նրա նկատմամբ կայացրած համապատասխան դատական ակտն է, այսինքն` Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 264-րդ հոդվածի 4 և 5-րդ մասերի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթ-ների կիրառման իրավաչափության հարց: Այսպես` Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «(...) Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023թ. դեկտեմբերի 1-ի թիվ ՀԿԴ/0095/01/23 որոշման դեմ պաշտպան Ա. Մանուկյանի կողմից ներկայացված հատուկ վերանայման վերաքննիչ բողոքների՝ գրավոր ընթացակարգով իրականաց-ված հատուկ վերանայման դատական վարույթը չի եղել արդար՝ այնքանով, որքանով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը պաշտպան Ա. Մանուկյանի հատուկ վերանայման հավելյալ վերաքննիչ բողոքը և ընդհանրապես՝ Հակակոռուպ-ցիոն դատարանի՝ 2023թ. դեկտեմբերի 1-ի թիվ ՀԿԴ/0095/01/23 որոշման դեմ պաշտպան Ա. Մանուկյանի կողմից ներկայացված բոլոր հատուկ վերանայման վերաքննիչ բողոքները մերժելու մասին 2023թ. դեկտեմբերի 28-ի որոշման հիմքում դրել է պատճառաբանություններ, որոնք չեն հանդիսացել թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործով հանրային մեղադրողի կողմից վկայակոչված փաստարկների վերլուծության և այդ փաստարկներն իբրև հիմնավոր գնահատելու արդյունք»: Դիմողը նաև նշում է, որ «(...) ,հանդուրժելովե վարույթի հանրային մասնակցի դատավարական պասիվ վարքագիծը (...), դատարանն ինքն իր վրա է վերցրել6 բողոքի փաստարկներին անմիջականորեն հակափաստարկողի պարտականությու-նը, այսինքն՝ վարույթի հանրային մասնակցի փոխարեն դատարանն ինքն է մասնավոր մասնակցի հետ մտել մրցակցության մեջ՝ այդ մրցակցությունում ինքն իրեն հռչակելով՝ որպես հաղթող»: Բացի դրանից, Դիմողը շեշտում է, որ «(...) եթե թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործով Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023թ. դեկտեմբերի 1-ի որոշման դեմ ներկայացված վերոհիշյալ բողոքների կապակցությամբ թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործով հանրային մեղադրողը հակափաստարկներ չի ներկայացնում, ապա Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, չպետք է նաև հանրային մե-ղադրողի դատավարական բեռը ստանձնելով, այդ բողոքների կապակցությամբ ներկայացնի հակափաստարկներ այն պայմաններում, երբ չի ստացել, չի վերլուծել ու չի գնահատել վերոհիշյալ բողոքների կապակցությամբ հանրային մեղադրողի առարկությունները կամ հակափաստարկները»: Դիմողի կողմից դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները ևս փաստում են, որ վերջինս իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործով ՀՀ դատարանների, մասնավորապես՝ Վերաքննիչ հակակո-ռուպցիոն դատարանի և Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը։ Մասնավորապես, Դիմողը վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 264-րդ հոդվածի 4 և 5-րդ մասերի հակասահմանա-դրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են իր կող-մից ներկայացված հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի վերաբերյալ վարույթի հանրային մասնակցի կողմից պատասխան չներկայացնելուն, տվյալ բողոքով ներկայացված փաստարկների վերաբերյալ վարույթի հանրային մասնակցի կողմից հակափաստարկներ կամ առարկություններ չներկայացնելուն, ինչպես նաև դրա հիման վրա Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի և (կամ) Վճռաբեկ դատա-րանի կողմից գրավոր ընթացակարգով իրականացվող հատուկ վերանայման վարույթը
բանավոր ընթացակարգով չփոխակերպելուն և բողոքում ներկայացված փաստարկները գնահատելուն՝ վարույթի հանրային մասնակցի կողմից դրանց վե-7 րաբերյալ դիրքորոշումների (հակափաստարկների, առարկությունների) բացակայու-թյան պայմաններում: Այսինքն` Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրելու է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների սահմանադրականության գնահատում, այլ թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործի շրջանակներում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի և Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Սահմանադրական դատարանի դատական կազմը Ո Ր Ո Շ Ե Ց. Գարիկ Մհերյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել: Նախագահող՝ Հ. Թովմասյան Անդամներ` Ա. Վաղարշյան Հ. Հովակիմյան 22 մարտի 2024 թվականի ՍԴԴԿՈ-13
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 մարտի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-13
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
