ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1061 — Ծայրահեղ անհրաժեշտության վիճակում վնաս պատճառելը 1.
Ամփոփում
Հոդված 1061. Ծայրահեղ անհրաժեշտության վիճակում վնաս պատճառելը 1. Ծայրահեղ անհրաժեշտության, այսինքն` վնաս պատճառողին կամ այլ անձանց սպառնացող վտանգի վերացման պայմաններում պատճառված վնասը, եթե այդ վտանգը տվյալ հանգամանքներում չէր կարող վերացվել այլ միջոցներով, պետք է հատուցի վնաս պատճառած անձը: 2. Հաշվի առնելով նման վնասի պատճառ դարձած համապատասխան գործունեության հանգամանքները` դատարանը կարող է այն հատուցելու պարտականությունը դնել երրորդ անձի վրա`
Ամբողջ Տեքստ
Հոդված 1061. Ծայրահեղ անհրաժեշտության վիճակում վնաս պատճառելը 1. Ծայրահեղ անհրաժեշտության, այսինքն` վնաս պատճառողին կամ այլ անձանց սպառնացող վտանգի վերացման պայմաններում պատճառված վնասը, եթե այդ վտանգը տվյալ հանգամանքներում չէր կարող վերացվել այլ միջոցներով, պետք է հատուցի վնաս պատճառած անձը:
2. Հաշվի առնելով նման վնասի պատճառ դարձած համապատասխան գործունեության հանգամանքները` դատարանը կարող է այն հատուցելու պարտականությունը դնել երրորդ անձի վրա` ի շահ որի գործել է վնաս պատճառողը կամ վնասը հատուցելուց լրիվ կամ մասնակիորեն ազատել, ինչպես այդ երրորդ անձին, այնպես էլ վնասը պատճառողին:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
