Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մինասյան — ԱՎԴ/1693/02/17
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Մինասյան — ԱՎԴ/1693/02/17

Վճռաբեկ դատարանԱՎԴ/1693/02/1730 մայիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Յուլիա Անտոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.02.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Ռայա Մինասյանի հայցի ընդդեմ Յուլիա Անտոնյանի, Այգեպատի համայնքապետարանի, «Արտաշատ» նոտարական տարածքի նոտար Ջեմմա Գաբրիելյանի, երրորդ անձինք Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երնանի տարածքային ստորաբաժանման (այսուհետ Կոմիտե ն Իրինա .Մինասյանի՝ «սեփականության իրավունքի վկայականների գրանցումներն անվավեր ճանաձելու, անվավերության հետնանքներ կիրառելու Աե փաստացի տիրապետման եղանակով ըստ օրենքի ժառանգությունն ընդուն

Ամբողջ Տեքստ

ԱՏՆ

մ ԱՅՈ

ԷԼ, ՈՐ Հ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/1693/02/17 դատարանի որոշում 2025թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ//1693/02/17

Նախագահող դատավոր՝ Գ. Թորոսյան

Դատավորներ՝ Ս. Գրիգորյան

Ա. Կուրեխյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի մայիսի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով Յուլիա Անտոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.02.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Ռայա Մինասյանի հայցի ընդդեմ Յուլիա Անտոնյանի, Այգեպատի համայնքապետարանի, «Արտաշատ» նոտարական տարածքի նոտար Ջեմմա Գաբրիելյանի, երրորդ անձինք Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երնանի տարածքային ստորաբաժանման (այսուհետ Կոմիտե ն Իրինա .Մինասյանի՝ «սեփականության իրավունքի վկայականների գրանցումներն անվավեր ճանաձելու, անվավերության հետնանքներ կիրառելու Աե փաստացի տիրապետման եղանակով ըստ օրենքի ժառանգությունն ընդունած համարելու» պահանջների մասին, ու ըստ Յուլիա Անտոնյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ռայա Մինասյանի ն /Թերմինե Մանուկյանի՝ վտարելու պահանջի մասին,

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ռայա Մինասյանը պահանջել է «1.Ալեքսան Մինասյանի անվամբ 2000թ հուլիսի 10-ին կատարված թիվ 0327021 վկայականի գրանցումը Արարատի մարզի Այգեպատ գյուղի Անկախության փողոց 14 հասցեի 258,1 քմ մակերեսով բնակելի տան ն 0,13 հա տնամերձ հողամասի նկատմամբ ճանաչել անվավեր ն կիրառել անվավերության հետնանքներ՝ անվավեր ճանաչել Իրինա Բորիսի Մինասյանի անվամբ 15.08.2016թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը դրա հիման վրա 18.08.2016թ. կատարված անշարժ գույքի սեփականության իրավունքի թիվ 18082016-03-0010 վկայականի գրանցումն ու նշված անշարժ գույքերի նկատմամբ 28.04.2017թ. ս/մ 1499 նվիրատվության պայմանագրի հիմքով Յուլիա Ալեքսանի Անտոնյանի անվամբ 10 մայիսի 2017թ. կատարված անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 10052017-03-0034 վկայականի գրանցումը:

2. Որպես փաստացի տիրապետման եղանակով ժառանգությունն ընդունած ժառանգի, ճանաչել Ռայա Բաբկենի Մինասյանի սեփականության իրավունքը Արարատի մարզի Այգեպատ գյուղի Անկախության փողոցի 14 հասցեի 258,1 քմ. բնակելի տան ն 0,13 հա տնամերձ հողամասի նկատմամբ»:

Ռայա Մինասյանը 14.09.2017 թվականին «Հայցի հիմքը ն առարկան լրացնելու ն փոփոխելու մասին» դիմում է ներկայացրել դատարան, որով պահանջել է հայցի առարկան կարդալ հետնյալ կերպ. «սեփականության իրավունքի վկայականների գրանցումներն անվավեր ճանաչելու, անվավերության հետնանքները կիրառելու ն փաստացի տիրապետման եղանակով ըստ օրենքի ժառանգությունն ընդունած համարելու»:

Արարատի ն Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 14122017 թվականի արձանագրային որոշմամբ վերը նշված դիմումը բավարարվել է:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Յուլիա Անտոնյանը պահանջել է Ռայա Մինասյանին Ա (Թերմինե Մանուկյանին վտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Արարատի մարզի Այգեպատ համայնքի Անկախության փողոցի թիվ 14 հասցեում գտնվող բնակելի տնից:

Դատարանի 01.08.2019 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.02.2022 թվականի որոշմամբ Ռայա Մինասյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 01.08.2019 թվականի վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Յուլիա Անտոնյանը (ներկայացուցիչ Անահիտ Ավագյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է Սահմանադրության 6-րդ, 10-րդ, 60-րդ, 6-րդ ն 63րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 20-րդ ու 24րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական

Յ

դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը, 182-րդ հոդվածի Լին մասի Լին կետը, 365-րդ հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետը ն նույն հոդվածի 3-րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ ու 10-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելուց Ա (կամ) հայցի հիմքն ու առարկան պարզելուց հետո պարտավոր էր կարճել գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով, քանի որ հայցվորը որպես հիմնական պահանջ ներկայացրել է Ալեքսան Մինասյանի անվամբ 10.07.2000 թվականին կատարված անշարժ գույքի սեփականության իրավունքի թիվ 0327021 վկայականի գրանցումը, այն է՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու մասին պահանջը, այսինքն՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1ին մասով նախատեսված վիճարկման հայցի առարկան, որպիսի պահանջը ենթակա է քննության ՀՀ վարչական դատարանում` վարչական դատավարության կարգով: Մինչդեռ, Դատարանն Ալեքսան Մինասյանի անվամբ 10.07.2000 թվականին կատարված անշարժ գույքի սեփականության իրավունքի թիվ (032702 վկայականի գրանցումն անվավեր ճանաչելու ն համապատասխանաբար՝ Իրինա Մինասյանի ու Յուլիա Անտոնյանի անվամբ տրված սեփականության իրավունքի վկայականների գրանցումներն անվավեր ճանաչելու մասերով չի կարճել գործի վարույթը Ա ընդհանուր իրավասության դատարանում քննության առարկա է դարձրել մի վեճ, որը ենթակա է եղել ՀՀ վարչական դատարանի քննությանը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ անկախ վերաքննիչ բողոքի հիմքերում կամ դրանց հիմնավորումներում այդ մասին նշված լինելու հանգամանքից, պարտավոր էր Ալեքսան Մինասյանի անվամբ 10.07.2000 թվականին կատարված անշարժ գույքի սեփականության իրավունքի թիվ 0327021 վկայականի գրանցումն անվավեր ճանաձելու ն համապատասխանաբար՝ Իրինա Մինասյանի ու Յուլիա Անտոնյանի անվամբ տրված սեփականության իրավունքի վկայականների գրանցումներն անվավեր ճանաչելու մասերով կարճել գործի վարույթը, ն քննել է մի գործ, որը քննելու լիազորություն չի ունեցել:

Նման պայմաններում ստորադաս դատարանները թուլ են տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ, քանի որ առարկայական ընդդատության կամ ենթակայության խախտումն ի սկզբանե կանխորոշել է գործի ոչ ճիշտ ընթացքը, բովանդակազրկել դրա նշանակությունը, դրանով իսկ վկայելով անօրինական ն չհիմնավորված դատական ակտ կայացված լինելու, ինչպես նան այդ իրավունքի անիրացվելիության մասին: Ավելին, ստորադաս դատարանները չկարճելով գործի վարույթը, ըստ էության, կայացրել են մի որոշում, որը դուրս է իրենց ենթակայության, ըստ այդմ իրավասության շրջանակներից, ն բողոք բերած անձին զրկել են մասնագիտացված դատարանի կողմից արդար որոշում կայացնելուց:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԱՎԴ/1693/02/17 քաղաքացիական գործով 18.02.2022 թվականին կայացված որոշումը, ըստ հայցի Ռայա Մինասյանի ընդդեմ Յուլիա Անտոնյանի, Այգեպատի համայնքապետարանի, «Արտաշատ» նոտարական տարածքի նոտար Ջեմմա Գաբրիելյանի, մասնակցությամբ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Երնանի տարածքային ստորաբաժանման ն Իրինա Մինասյանի՝ սեփականության իրավունքի վկայականների գրանցումներն անվավեր ճանաչելու, անվավերության հետնանքներ կիրառելու պահանջների մասով ՀՀ Արարատի ն

4

Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 01.08.2019 թվականին կայացված վճիռը բեկանելու ն գործն նույն դատարան ուղարկելու մասերով, բեկանել ն՝ գործի վարույթը՝ ըստ հայցի Ռայա Մինասյանի ընդդեմ Յուլիա Անտոնյանի, Այգեպատի համայնքապետարանի, «Արտաշատ» նոտարական տարածքի նոտար Ջեմմա Գաբրիելյանի, մասնակցությամբ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Երնանի տարածքային ստորաբաժանման ն Իրինա Մինասյանի՝ սեփականության իրավունքի վկայականների գրանցումներն անվավեր ճանաչելու, անվավերության հետնանքներ կիրառելու պահանջների մասերով կարճել»:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

3) Ռայա Մինասյանը ծնվել է 01.091951 թվականին, վերջինիս հայրն է Բաբկեն Մինասյանը, մայրը՝ Ռոզա Մինասյանը (հիմք՝ 01.09.1951 թվականին տրված 32" թիվ 343941 ծննդյան վկայական) (հատոր 5-րդ, գ.թ. 8).

2) Ռոզա Մինասյանը մահացել է 14.07.2010 թվականին (հիմք՝ 29.09.2010 թվականին տրված ԷԼՃՒ| թիվ 624990 մահվան վկայականի ռուսերենից թարգմանություն) (հատոր 1-ին, գ.թ. 15).

3 Նպեքսան Մինասյանը մահացել է 26.01.2016 թվականին (հիմք՝ 30.01.2016 թվականին տրված |Մ-ՃՒ| թիվ 607639 մահվան վկայականի ռուսերենից թարգմանություն) (հատոր 1-ին, գ.թ. 11).

4) Արարատի մարզի Այգեպատ համայնքի ղեկավարը, ղեկավարվելով «Գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերի օտարման կարգի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի ն ՀՀ կառավարության 31.12.1998 թվականի «Կադաստրային քարտեզագրումն ավարտած տարածքներում անշարժ գույքի իրավունքի առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 867 որոշման պահանջներով, որոշել է Այգեպատ համայնքի բնակիչ Ալեքսան Մինասյանին իր ընտանիքի 2 անձով, սեփականության իրավունքով անհատույց թողնել ն ճանաչել լթնրանց սեփականության իրավունքը, Հողային բարեփոխումների ն սեփականաշնորհման հանձնաժողովի 17.03.1991 թվականի թիվ 5 որոշմամբ սեփականաշնորհված 0.13 հա տնամերձ հողամասի նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ. 14).

5) Այգեպատ համայնքի ավագանու 23.07.2006 թվականի նույն նո. 2 որոշումից քաղվածքի համաձայն՝ մի դեպքում նշված է Ռոզա Մինասյանին, մյուս դեպքում՝ Ալեքսան Մինասյանին պատկանող տնամերձ հողամասին ն բնակելի տանը տրամադրել Այգեպատ համայնքի Անկախության փողոցի թիվ 14 տուն հասցեն (հատոր 1, գ.թ. 17, 18).

6) 09.06.1987 թվականին տրված բնակելի տան վերաբերյալ տեխնիկական անձնագրի համաձայն՝ Արտաշատի շրջանի Այգեպատ գյուղի Գայի փողոց թիվ 23 հասցեում գտնվող 0.13 հա տնամերձ հողամասը, որի վրա առկա է 258 քմ մակերեսով բնակելի տուն, գրանցվել է Ռոզա Մինասյանի անվամբ (հատոր 1, գ.թ. 24-26).

7) 10.07.2000 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 0327021 վկայականի համաձայն՝ Արարատի մարզի Այգեպատ համայնքի բնակելի տան նկատմամբ գրանցվել է Ալեքսան Մինասյանի սեփականության իրավունքը: Նշված վկայականի տրման համար որպես հիմք նշված է Արարատի մարզի Այգեպատ համայնքի տնտեսական գրքից թիվ 118 (15.05.2000 թվականի) քաղվածք, իսկ իրավունքի նպատակը՝ համատեղ սեփականություն (հատոր 1-ին, գ.թ. 31-36).

5

8) 18.08.2016 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 18082016-03-0010 վկայականի համաձայն` Արարատի մարզի Այգեպատ համայնքի Անկախության փողոցի թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է Իրինա Մինասյանի սեփականության իրավունքը: Գրանցման համար հիմք է հանդիսացել 15.08.2016 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 3586 վկայագիրը (հատոր 1-ին, գ.թ. 29, 30).

9) 10.05.2017 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10052017-03-0034 վկայականի համաձայն՝ Արարատի մարզի Այգեպատ համայնքի Անկախության փողոցի թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է Յուլիա Անտոնյանի սեփականության իրավունքը: Գրանցման համար հիմք է հանդիսացել 28.04.2017 թվականին կնքված թիվ 1499 նվիրատվության պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 27, 28).

10) Արարատի մարզի Այգեպատ համայնքի ղեկավարի 15.05.2017 թվականի թիվ 93 տեղեկանքի համաձայն` Այգեպատ համայնքի Անկախության փողոցի թիվ 14 հասցեում առկա բնակելի տունը փաստացի տիրապետում Ա կառավարում է Ռայա Մինասյանը, կատարում է հողի հարկի ու գույքահարկի դիմաց բոլոր վճարումները (հատոր 1-ին, գ.թ. 37).

11) Արարատի մարզի Այգեպատ համայնքի ղեկավարի 18.05.2017 թվականի թիվ 97 տեղեկանքի համաձայն՝ Այգեպատ համայնքի բնակիչ Ռայա Մինասյանն իր հանգուցյալ մոր՝ Ռոզա Մինասյանի հետ մինչն նրա մահը ապրել ն մահից հետո մինչ օրս էլ ապրում է Այգեպատ համայնքի Անկախության փողոցի թիվ 14 հասցեում ու տիրապետում ն կառավարում է հանգուցյալին պատկանող գույքը (հատոր 1-ին, գ.թ. 38).

12) Արարատի մարզի Այգեպատ համայնքի ղեկավարի կողմից 18.05.2017 թվականին տրված քաղվածքի համաձայն՝ Արարատի մարզի Այգեպատի տնտ. հ.2 գրքի 118 համարով գրանցված է 0.13 հա տնամերձ հողամաս, որի վրա առկա է բնակելի տուն ն 0.16 հա վարելահող Ռոզա Մինասյանի անվամբ, ընտանիքի կազմում նշված է նան Մինասյան Ալեքսան (հատոր 1-ին, գ.թ. 19):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական ակտի անվերապահ բեկանման հիմք հանդիսացող դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որը հերքվում է ստոր, ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումները, հարկ է համարում անդրադառեալ'

Լ ստորադաս դատարանում գործի վարույթը կարճելու հիմք առկա լինելու պատճառաբանությամբ դատական ակտի անվերապահ բեկանմանը' անկախ այդ հիմքի մասին վճռաբեկ բողոքում եշված լինելու հանգամանքից.

6

Զ գործով մի քանի հայցապահանջ ներկայացված լինելու պայմաններում դրանցից հիմեական պահանջը որոշելու առանձեահատկություններին՝ միաժամանակ վկայակոչելով «հանրային իրավահարաբերություններ» եզրութի մեկնաբանության ն վարչական դատարան դիմելու իրավունքի վերաբերյալ արտահայտված դիրքորոշումները:

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձնական նկատառումներով:

Նույն հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք:

Մինչն 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` անկախ բողոքի հիմքերից ն հիմնավորումներից՝ դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ ն 1Էրդ կետերով սահմանված՝ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերի ցանկի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը քննարկվող հոդվածում առանձնացրել է այնպիսի դատավարական սխալներ, որոնք անմիջականորեն կապված են արդարադատության սկզբունքների ն դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտումների հետ: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նման խախտումների առկայության պայմաններում դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, ն այն բողոքարկող անձը պարտավոր չէ ապացուցել, որ այդ դատավարական խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման: Այդպիսի խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի՝ իբրն իրավունքների համապարփակ ն արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը: Նման խախտումների առկայությամբ կայացված դատական ակտը չի կարող լինել համոզիչ Ա հեղինակավոր ու պետք է գնահատվի որպես թույլ տրված խախտման հետնանք:

Գործի քննության ժամանակ կարող են տեղի ունենալ տարբեր բնույթի դատավարական իրավունքի նորմի խախտումներ: Ընդ որում, նման խախտումները հնարավոր է լինեն ինչպես դատավարության մասնակիցների, այնպես էլ դատարանի ոչ իրավաչափ վարքագծի հետնանք, որոնք գործի ելքի վրա ունենում են տարբեր ազդեցությու: Օրենսդիրը ՀՀ վճռաբեկ դատարանի համար սահմանելով պարտականություն բողոքարկվող դատական ակտը որպես կանոն վերանայելու միայն վճռաբեկ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններում, միննույն ժամանակ

7

ընդհանուր կանոնից նախատեսել է ուղղակի բացառություն այն դեպքերի համար, երբ բողոքի քննությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հայտնաբերում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասում նշված՝ դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքը: Այս դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանը, անկախ այդ հիմքի (հիմքերի) Ա դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը՝ այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլնս էական չէ՝ այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե՝ ոչ: Ընդ որում, այդպիսի խախտումն օրենսդիրը չի համարել ձնական (տես ըսր «Ավիակոմպանիա «Պոբեդա»» ՍՊԸ-ի դիմումի թիվ ԱՐԱԴ/0006/16/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.05.2021 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այդպիսի խախտում կարող է լինել նան այն դեպքը, երբ ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք: Նշված դեպքն օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով դիտել է որպես դատական ակտի անվերապահ բեկանման հիմք անկախ այդ հիմք ն դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից:

Այսինքն, եթե ՀՀ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի քննությամբ հայտնաբերում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետում նշված` դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքը՝ ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք, ապա անկախ այդ հիմքի Ա դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը՝ այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլնս էական չէ՝ այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե՝ ոչ (տե՛ս Հարություն, Ռուզաննա, Մարինե ն Զարինե Ղուկասյաններն ընդդեմ Այվազ Ղուկասյանի ու մյուսների թիվ ԱՎԴ/2187/02/8 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.06.2024 թվականի որոշումը):

2. Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

8

Սահմանադրութան ն Կոնվենցիայի վերը շարադրված : իրավադրույթները, երաշխավորելով անձի իր իրավունքների ու ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների Ա դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ՝ անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ՝ իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետնում է այն կարնոր կանոնը, որի համաձայն՝ դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս՝ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով ն այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների Ա (կամ) ազատությունների խախտման դեպքում (տե՛ս Կարինե Ջլավյանն ընդդեմ Կառավարությանն առրեթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Երաշխավորելով անձի դատական պաշտպանության իրավունքը օրենսդիրը միաժամանակ սահմանել է այն իրավական միջոցները, որոնք հնարավորություն են տալիս գործնականում ապահովելու այդ իրավունքի իրացումը: Դրանցից է նան դատավարական նորմերով սահմանված այն դատարանի ն այն դատավորի կողմից գործի քննության իրավունքը, որոնց ընդդատությանն այն օրենքով վերապահված է: Այսինքն՝ դատական պաշտպանության իրավունքի իրացումն ապահովվում է դատավարական այնպիսի կառուցակարգի միջոցով, ինչպիսին է ընդդատությունը (րես Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունն ընդդեմ Ալբերտ Հակոբյանի ն մյուսների թիվ ԵԿԴ/1274/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2021 թվականի որոշումը):

Սահմանադրական դատարանը, անդրադառնալով դատական պաշտպանության միջոցի արդյունավետության հարցին, արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է հանդիսանում անձի՝ այն դատարանում իրգործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը: Ինչպես ՀՀ քաղաքացիական ն քրեական դատավարության օրենսգրքերը, այնպես էլ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում են գործերի առարկայական ընդդատության իրենց կանոնները (տես Սահմանադրական դատարանի 03.02.2009 թվականի թիվ ՍԴՈ-787 որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործն առաջին ատյանի դատարանում քննվել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած Ա 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) նորմերով:

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է դատական կարգով քննության ենթակա բոլոր գործերը, բացառությամբ մասնագիտացված դատարանների ենթակայությանը վերապահված գործերի:

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին են ենթակա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործերը:

Նախկին օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:

9

Մինչն 01.01.2025 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ՝

1) հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը.

2) վարչական մարմինների միջե այն վեճերը, որոնք ենթակա չեն լուծման վերադասության կարգով.

3) հանրային իրավունքի բնագավառում գործող կամ գործելու նպատակ ունեցող միավորումների, ներառյալ` արհեստակցական միությունների գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ վեճերով գործերը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի (այսուհետ՝ սահմանադրական դատարան) ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նան պատժի կատարման հետ կապված գործերը:

Այսինքն՝ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանելով վարչական դատարանին գործերի առարկայական ընդդատության ընդհանուր շրջանակը, ն նույն օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով վարչական դատարանին ընդդատյա գործերի շրջանակից բացառելով այն գործերը, որոնք ընդդատյա են այլ դատարանների, հստակ տարանջատել է այն գործերի ցանկը, որոնք ենթակա են կոնկրետ դատարանների քննությանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է «հանրային իրավահարաբերություններ» եզրույթի մեկնաբանությանը ն, վերլուծելով «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերը, արձանագրել է, որ վարչարարությունը բնորոշվում է հանրային իրավունքի բնագավառին առնչվելու հանգամանքով: Դա պետք է լինի վարչական մարմնի հանրային իրավունքի բնագավառում որոշակի հարցի լուծմանն ուղղված գործողություն, իսկ հանրային իրավունքի բնագավառը նշանակում է անձի հարաբերություններ պետության հետ, որը հանդես է գալիս որպես հանրային իշխանության կրող: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հանրային իրավահարաբերություններն այն հարաբերություններն են, որոնք ծագում են պետական կառավարման մարմինների գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում՝ վարչական մարմինների ն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջն ծագած հարաբերություններում (րես Գլխավոր դատախազությունն Օ0 ընդդեմ Հայկ Մարգարյանի թիվ ԵԱՔԴ/1369/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2010 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը վերոգրյալ իրավական նորմեի ն իրավական դիրքորոշումների հիման վրա նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ գործի ճիշտ ընդդատության որոշումն ունի գործնական կարնոր նշանակություն, քանի որ դատական պաշտպանությունը կարող է արդյունավետ լինել միայն այն պարագայում, եթե գործի քննությունն իրականացվում է իրավասու դատարանի կողմից տվյալ դատավարությանը բնորոշ կանոններով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ ն հակառակը, եթե գործը քննում է այն դատարանը, որը տվյալ գործը քննելու իրավասություն չունի, ապա դա հանգեցնում է դատական պաշտպանության սահմանադրորեն ամրագրված իրավունքի ` խախտմանը (տես Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունն ընդդեմ

10

Ալբերտ Հակոբյանի ն մյուսների թիվ ԵԿԴ/1274/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2021 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է անձի՝ վարչական դատարան դիմելու իրավունքին Ա հանրային իրավահարաբերությունների հասկացությանն ու արձանագրել է, որ անձը ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունք է ձեռք բերում այն դեպքում, երբ համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիննեի կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել իր իրավունքները ն ազատությունները, կամ երբ նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որնէ պարտականություն, կամ երբ նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության, սակայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից անձի իրավունքների ն ազատությունների խախտման փաստը միայն դեռնս բավարար չէ ՀՀ վարչական դատարան դիմելու համար, քանի դեռ այդպիսի խախտման հետնանքով առաջացող դատական գործը չի ծագում հանրային իրավահարաբերությունից: Արձանագրել է նան, որ հանրային իրավահարաբերություններն այն իրավահարաբերություններն են, որոնք ծագում են պետական մարմինների իրականացրած գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում: Այսինքն` այդպիսի իրավահարաբերությունները ն դրանց արդյունքները պետք է ունենան հանրային՝ համընդհանուր բնույթ, ի տարբերություն մասնավոր՝ կոնկրետ անձին վերաբերող, իրավահարաբերության: Նշել է նան, որ միմյանց հետ կապված մի քանի պահանջներով դատարան դիմելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելիս դատարանը պետք է պարզի հիմնական պահանջի բնույթը (ւրե՛ս Արնիկ Արուչյաեն ըեդդեմ «ՀԷԳ-90» ՍՊԸ-ի ն Դանիել Գրիգորյանի թիվ ԵԱՔԴ/0433/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով նախկին դիրքորոշումները, մեկ այլ որոշմամբ հավելել է, որ հանրային է այն իրավահարաբերությունը, որում կողմերից մեկի դերում անպայմանորեն հանդես է գալիս հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը, որն այդ հարաբերության ընթացքում հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները: Իրավահարաբերության հանրային լինելու ն դրանից բխող վեճը վարչական դատարանին ընդդատյա լինելու հանգամանքը պարզելու նպատակով պետք է գնահատման առարկա դարձվեն հետնյալ հանգամանքները.

1. արդյոք իրավահարաբերության կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, թե՝ ոչ,

2. արդյո՞ք այդ իրավահարաբերության բովանդակությունը կազմում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, թե՝ ոչ,

Յ. արդյո՞ք այդ իրավահարաբերությունը ծագել է հանրային շահի իրացման կապակցությամբ (իրավահարաբերությունն ուղղված է եղել հանրային շահի՝ սոցիալ- իրավական պրակտիկայում իրացմանը ն առարկայացմանը), թե՝ ոչ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշե է նան, որ միայն վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է հնարավոր փաստել իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը, ինչպես նան այդ հարաբերությունից բխող վեճերի ընդդատության հարցը` հաշվի առնելով նան այն կարնոր հանգամանքը, որ հանրային հարաբերություններից բխող բոլոր վեճերը չեն, որ վերապահված են վարչական դատարանի

11

քննությանը, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի (...) ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նան պատժի կատարման հետ կապված գործերը (րես Գոռիշխան Իշիկյանն ընդդեմ ««ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ-ի ն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, երրորդ անձ Հոիփսիմե Իշիկյանի թիվ ԵՄԴ/1029/02/4 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ իրավահարաբերության բնույթը պարզելու համար հարկավոր է այն դիտարկել շահերի տեսության, ենթակարգության տեսության ն հատուկ իրավունքի տեսության համատեքստում:

Ըստ շահերի տեսության՝ հանրային իրավունքը մասնավորից տարբերվում է այն շահի տեսակով, որոնք պաշտպանվում են առանձին իրավանորմով: Այն իրավանորմերը, որոնք ծառայում են հանրային կամ ընդհանուր շահին, պատկանում են հանրային իրավունքին: Մինչդեռ, մասնավոր իրավանորմերը ծառայում են մասնավոր կամ անհատական շահերին:

Ենթակարգության տեսությունը ելնում է մասնակիցների հարաբերությունների բնույթից ն կիրառվում է միայն այն դեպքում, երբ հարաբերության մասնակիցներն են մի կողմից պետությունը, իսկ մյուս կողմից քաղաքացին: Ըստ այս տեսության՝ այն իրավանորմերը, որոնք կարգավորում են հանրային իշխանությունը կրողների գործողությունները, համարվում են հանրային-իրավական, երբ դրանք վերաբերում են վերադասության- ենթակայության հարաբերությանը: Եթե մասնակիցների միջն առկա է վերադասության- ենթակայության հարաբերություն, ապա իրավահարաբերությունը հանրային է, իսկ եթե իրավունքի երկու սուբյեկտները միմյանց առջն հանդես են գալիս իրավահավասար կերպով, ապա առկա են մասնավոր-իրավական հարաբերություններ:

Հատուկ իրավունքի տեսությունն իր հերթին նույնպես կոչված է պարզելու վեճի հանրային-իրավական բնույթը: Այն ելնում է վեճը լուծող իրավանորմերի իրավական բնույթից: Ըստ այս տեսության՝ եթե վեճը լուծվում է հանրային-իրավական նորմերի միջոցով, ապա առկա է հանրային-իրավական վեճ, իսկ եթե վեճը լուծում են մասնավոր-իրավական նորմերը, ապա կունենանք մասնավոր-իրավական վեճ:

Վերոնշյալ տեսությունների հիմքում դրված չափանիշներից ելնելով անհրաժեշտ է անդրադառնալ հետնյալ հարցերին.

- որ նորմերն են լուծում վեճը,

- արդյո՞ք դրանք հանրային-իրավական նորմեր են (ինչ շահերի պաշտպանությանն են ուղղված այդ նորմերը),

- արդյո՞ք իրավահարաբերության մասնակիցների միջն առկա է վերադասության- ենթակայության հարաբերություն (րես Լուսինե Սահակյանն ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի թիվ ԵԴ/38635/02/9 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.05.2022 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկը ենթակա է առաջին ատյանի դատարանին, իսկ մյուսը` վարչական դատարանին, քննում է այն դատարանը, որին ենթակա է հիմնական պահանջը:

12

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական է այն պահանջը, որի բավարարումը կամ մերժումը կանխորոշում է դրանից ածանցվող պահանջների լուծումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկն ընդդատյա է վարչական դատարանին, իսկ մյուսը ընդհանուր իրավասության դատարանին, քննում է այն դատարանը, որին ընդդատյա է հիմնական պահանջը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հիմնական է այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է դրանից ածանցվող պահանջների լուծման ելքը:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է նան, որ գործով միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջների առկայության դեպքում, որոնցից մեկը ենթակա է քննության առաջին ատյանի դատարանում, իսկ մյուսը՝ վարչական դատարանում, ապա այդ գործը քննում է այն դատարանը, որին ենթակա է հիմնական պահանջը: Ընդ որում, հիմնական է այն պահանջը, որի բավարարումը կամ մերժումը կանխորոշում է հիմնական պահանջից ածանցվող մնացյալ պահանջների լուծումը:

ՀՀ վճռաբեկ 3ադգատարանը, անդրադառնալով մի քանի փոխկապակցված հայցապահանջների հիման վրա հարուցված գործերի առարկայական ընդդատության որոշման խնդրին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր այն դեպքերում, երբ ներկայացվում են երկու ն ավելի հայցապահանջ, որոնք ունեն տարբեր առարկայական ընդդատություն, ապա գործը պետք է քննվի այն դատարանում, որին ընդդատյա է ներկայացված հիմնական պահանջը (րես Ռուբեն Միրաքյանն ընդդեմ Երնանի քաղաքապետի ն մյուսների թիվ ՎԴ/0476/05/08 վարչականգործովՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2010 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ բացահայտելով հիմնական պահանջի հասկացությունը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ միմյանց հետ փոխկապակցված մի քանի հայցապահանջներից հիմնական է այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է մյուս պահանջների լուծումը (տես Արնիկ Արուչյանե ընդդեմ «ՀԷԳ-90» ՍՊԸ-ի ն Դանիել Գրիգորյանի թիվ ԵԱՔԴ/0433/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2011 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով դիմելով դատարան` Ռայա Մինասյանը պահանջել է «1. Ալեքսան Մինասյանի անվամբ 2000թ հուլիսի 10-ին կատարված թիվ 0327021 վկայականի գրանցումը Արարատի մարզի Այգեպատ գյուղի Անկախության փողոց 14 հասցեի 258,1 քմ մակերեսով բնակելի տան եւ 0,13 հա տնամերձ հողամասի նկատմամբ ճանաչել անվավեր Ա կիրառել անվավերության հետնանքներ՝ անվավեր ճանաչել Իրինա Բորիսի Մինասյանի անվամբ 15.08.2016թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ դրա հիման վրա 18.08.2016թ. կատարված անշարժ գուքի սեփականության իրավունքի թիվ 18082016-03-0010 վկայականի գրանցումն ու նշված անշարժ գույքերի նկատմամբ 28.04.2017թ. ս/մ 1499 նվիրատվության պայմանագրի հիմքով Յուլիա Ալեքսանի Անտոնյանի անվամբ 10 մայիսի 2017թ. կատարված անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 10052017-03-0034 վկայականի գրանցումը: 2. Որպես փաստացի տիրապետման եղանակով ժառանգությունն ընդունած ժառանգի, ճանաչել Ռայա Բաբկենի

13

Մինասյանի սեփականության իրավունքը Արարատի մարզի Այգեպատ գյուղի Անկախության փողոցի 14 հասցեի 258,1 քմ. բնակելի տան ն 0,13 հա տնամերձ հողամասի նկատմամբ»:

Այնուհետն Ռայա Մինասյանի կողմից 14.09.2017 թվականին ներկայացվել է «Հայցի հիմքը ն առարկան լրացնելու ն փոփոխելու մասին» դիմում, որի համաձայն՝ «Սույն քաղ. գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ այն փոխելու անհրաժեշտություն է առաջացել: Մասնավորապես Այգեպատ համայնքապետարանի կողմից տրված փաստաթղթերի մեջ որոշակի հակասություններ կան, որոնց հետնանքով Այգեպատ համայնքի Անկախություն փողոց 14 հասցեի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելիս խախտվել է հայցվոր՝ Ռայա Մինասյանի գույքային իրավունքները, ուստի հայցապահանջիս բովանդակային մասն ամբողջությամբ թողնելով անփոփոխ, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ ն 1497-րդ հոդվածների դրույթները խնդրում եմ՝ է հայցի առարկան կարդալ հետնյալ կերպ. «սեփականության իրավունքի վկայականների գրանցումներն անվավեր ճանաչելու, անվավերության հետեւանքները կիրառելու եւ փաստացի տիրապետման եղանակով ըստ օրենքի ժառանգությունն ընդունած համարելու»:

Դատարանի 14.12.2017 թվականի արձանագրային որոշմամբ վերը նշված դիմումը բավարարվել է:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Յուլիա Անտոնյանը պահանջել է Ռայա Մինասյանին ն (Թերմինե Մանուկյանին վտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Արարատի մարզի Այգեպատ համայնքի Անկախության փողոցի թիվ 14 հասցեում գտնվող բնակելի տնից:

Դատարանի 01.08.2019 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է հետնյալ պատճառաբանությամբ. «(.,) գյուղացիական տնտեսության անդամները /ամուսինեերը, ծնողները, զավակները որպես սեփականություն կարող են ունենալ բնակելի տներ, հողամասեր, տփետեսական շինություններ ն այլ գույք, որը ներա անդամեերի

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 մայիսի, 2025 թ.
Գործի #:
ԱՎԴ/1693/02/17
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել