Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ — Հոդված 19.8 — Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջ
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ — Հոդված 19.8AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ — Հոդված 19.8 — Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջ

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 19.8. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը 1. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով

Ամբողջ Տեքստ

Հոդված 19.8. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը 1. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար՝ ամսական՝ Երևան քաղաքում Մարզկենտրոններում Այլ քաղաքներում Սահմանամերձ գյուղերում Այլ վայրերում ավտոմատների քանակի և բազային տուրքի 5-ապատիկի արտադրյալի չափով ավտոմատների քանակի և բազային տուրքի քառապատիկի արտադրյալի չափով ավտոմատների քանակի և բազային տուրքի եռապատիկի արտադրյալի չափով ավտոմատների քանակի և բազային տուրքի արտադրյալի չափով ավտոմատների քանակի և բազային տուրքի կրկնապատիկի արտադրյալի չափով 2. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար՝ ամսական՝ Երևան քաղաքում Մարզկենտրոններում Այլ քաղաքներում Սահմանամերձ գյուղերում Այլ վայրերում ավտոմատների քանակի և բազային տուրքի 5-ապատիկի արտադրյալի չափով ավտոմատների քանակի և բազային տուրքի քառապատիկի արտադրյալի չափով ավտոմատների քանակի և բազային տուրքի եռապատիկի արտադրյալի չափով ավտոմատների քանակի և բազային տուրքի արտադրյալի չափով ավտոմատների քանակի և բազային տուրքի կրկնապատիկի արտադրյալի չափով 3. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ 1) մետաղադրամով և (թղթադրամով) շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեություն է համարվում մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով պատրաստի սննդի (սուրճի, գազավորված ըմպելիքների և այլ սննդամթերքի) վաճառքի կազմակերպումը. 2) մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեություն է համարվում զվարճությունների, հանգստի կազմակերպման և այլ վայրերում մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեությունը:

4. Երևան քաղաքում կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի հաշվարկման նպատակով կիրառվում են հետևյալ գործակիցները. 1) առաջին և երկրորդ գոտիների համար` 1.4. 2) մյուս գոտիների համար` 1.05: 5.

Երևան քաղաքի բաշխումը` ըստ տարածքային գոտիների, սահմանում է Կառավարությունը:

6. Սույն հոդվածով սահմանված՝ կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման արտոնագրերը տրամադրում է հարկային մարմինը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով:

7. Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը սույն հոդվածով սահմանված արտոնագրերն ստանալու նպատակով մինչև յուրաքանչյուր ամսվան նախորդող ամսվա վերջինը օրը ներառյալ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կամ մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեություն իրականացնելու վերաբերյալ հայտարարություն (այսուհետ՝ սույն հոդվածում՝ Հայտարարություն): Գործունեությունը նոր սկսելու դեպքում կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը Հայտարարությունը հարկային մարմին են ներկայացնում մինչև գործունեությունն իրականացնելու օրվան նախորդող օրը` անկախ այդ օրվա աշխատանքային կամ ոչ աշխատանքային օր լինելու հանգամանքից: Հայտարարության ձևը և լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը:

8. Որևէ ամսվա համար արտոնագիր ստացած կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տվյալ գործունեության մասով ավտոմատների քանակի ավելացման դեպքում մինչև ավելացման օրվան նախորդող օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացվում նոր Հայտարարություն` տվյալ ամսվա համար նախկինում ներկայացված ավտոմատների քանակի և ավելացվող ավտոմատների քանակի մեծությունների հանրագումարով: Յուրաքանչյուր ամսվա համար արտոնագրի մասով վճարված պետական տուրքը վերադարձման ենթակա չէ:

9. Սույն հոդվածով սահմանված դեպքերում Հայտարարություն ներկայացրած կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը Հայտարարությունում նշված` գործունեության տեսակի (տեսակների) և ամսվա մասով` մինչև տվյալ ամսվա սկզբի օրը (գործունեությունը նոր սկսելու դեպքում` գործունեությունն սկսելու օրը) ներառյալ տրամադրվում է հարկային մարմնի սահմանած ձևի արտոնագիր: Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքում նոր Հայտարարությունում նշված ավտոմատների քանակի ավելացման հաշվետու ժամանակաշրջանի սկզբի օրը ներառյալ կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը տրամադրվում է նոր արտոնագիր: Սույն մասով սահմանված դեպքում տրամադրվում է նոր արտոնագիր` նախկին արտոնագրում նշված ավտոմատների քանակի և ավելացվող ավտոմատների քանակի հանրագումարով` ավտոմատների ավելացման ամսաթիվն ընդգրկող օրվանից մինչև այդ ամսվա ավարտը ներառող ժամանակաշրջանի համար:

10. Յուրաքանչյուր կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը սույն հոդվածով սահմանված յուրաքանչյուր գործունեության տեսակի մասով յուրաքանչյուր ամսվա համար տրամադրվում է մեկ արտոնագիր:

11. Սույն հոդվածով սահմանված պետական տուրքը պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան նախորդող ամսվա վերջին օրը (գործունեությունը նոր սկսելու դեպքում` գործունեությունն սկսելու օրվան նախորդող օրը) ներառյալ, իսկ ավտոմատների քանակի ավելացման դեպքում՝ մինչև ավտոմատների քանակի ավելացման օրվան նախորդող օրը ներառյալ:

12. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված պետական տուրքի ամսական դրույքաչափի կիրառման համար հիմք են ընդունվում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բնակավայրերը, բացառությամբ սահմանամերձ գյուղերի, որոնց ցանկը սահմանում է Կառավարությունը: (19.8-րդ հոդվածը լրաց. 25.06.19 ՀՕ-69-Ն ) (25.06.19 ՀՕ-69-Ն օրենքն ունի անցումային դրույթ :) (հոդվածը 12.06.24 ՀՕ-266-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում « Խաղային գործունեության կարգավորման մասին » օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել