Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-24723 հոկտեմբերի, 2001 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2001 թվականի հոկտեմբերի 23-ին ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ (վերնագիրը փոփ. 21.01.20 ՀՕ-48-Ն) Գ Լ ՈՒ Խ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ Հոդված 1. Օ ՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ Սույն օրենքը սահմանում է համայնքային կառավարչական հիմնարկների (այսուհետ` հիմնարկ) իրավական վիճակը, դրանց ստեղծման, գործունեության, վերակազմակերպման և գործունեության կարգը: (1-ին հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն, փոփ., լրաց.

21.01.20 ՀՕ-48-Ն) Հոդված 2. Հ ԻՄՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ Հիմնարկի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից: Սույն օրենքի դրույթները գործում են այնքանով, որքանով չեն հակասում «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության և այլ օրենքներին: (2-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն, փոփ.

21.01.20 ՀՕ-48-Ն) Հոդված 3. Հ ԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՀԻՄՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ 1. Հիմնարկն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որն ստեղծվում է տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցության ապահովման նպատակով:

2. Հիմնարկն իր իրավասության սահմաններում, համայնքի անունից, կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

3. Հիմնարկն ունի անվանում, որը ներառում է մարզի, համայնքի անվանումը, ինչպես նաև համայնքապետարանի (Երևանի դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմ բառերը:

4. Հիմնարկի գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է:

5. Հիմնարկն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և հիմնարկի հայերեն անվանմամբ կլոր կնիք: Հիմնարկը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Հիմնարկն ունի ինքնուրույն հաշվեկշիռ: 7. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-48-Ն) (3-րդ հոդվածը լրաց. 30.09.08 ՀՕ-171-Ն, 08.12.11 ՀՕ-343-Ն, փոփ.

19.10.16 ՀՕ-173-Ն, խմբ., փոփ.

21.01.20 ՀՕ-48-Ն) Հոդված 4. Հ ԻՄՆԱՐԿԻ ԳՈՒՅՔԸ 1. Հիմնարկի գույքը ձևավորվում է հիմնադրի կողմից նրա տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից: Հիմնարկին գույքը հանձնվում է իրավական ակտին համապատասխան, որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հիմնադիրն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնել իր կողմից հիմնարկին հանձնված գույքը: Հիմնադրի որոշմամբ հիմնարկին կարող է վերապահվել նաև բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

2. Հիմնարկն իրավունք ունի սույն օրենքով, իրավական այլ ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան օգտագործել, տիրապետել և տնօրինել իրեն հանձնված գույքը:

3. Հիմնադրի կողմից հիմնարկին հանձնված գույքը ենթակա է հաշվառման` կառավարության սահմանած կարգով: (4-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-48-Ն) Հոդված 5. Հ ԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 1. Հիմնարկն իրավունք ունի իրականացնել միայն այնպիսի գործունեություն, որը նպատակաուղղված է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին վերապահված լիազորությունները լիարժեք և արդյունավետ իրականացնելուն, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովելուն:

2. Հիմնարկը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Հիմնարկի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն տեղական տուրք կամ տեղական վճար` օրենքով սահմանված չափով և կարգով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Հիմնարկի պահպանման ծախսերն ամբողջությամբ ֆինանսավորվում են պետական կամ համայնքի բյուջեի միջոցներից: Հիմնարկն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով:

4. Հիմնարկի կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով: (5-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն, 19.03.12 ՀՕ-144-Ն, փոփ.

21.01.20 ՀՕ-48-Ն) Հոդված 6. Հ ԻՄՆԱՐԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ 1. Հիմնարկի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է համայնքը: (6-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն, խմբ.

21.01.20 ՀՕ-48-Ն) Գ Լ ՈՒ Խ 2. ՀԻՄՆԱՐԿԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ Հոդված 7. Հ ԻՄՆԱՐԿԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ 1. Հիմնարկի հիմնադիրը համայնքն է:

2. Հիմնարկն ստեղծվում է հիմնադրի որոշմամբ: Հիմնարկի ստեղծման մասին հիմնադրի որոշմամբ սահմանվում են հիմնարկի անվանումը, նրա գործունեության նպատակները և խնդիրները, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված կամ օրենքին չհակասող այլ դրույթներ: (նախադասությունն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-48-Ն) 3. Հիմնարկը օրենքով սահմանված կարգով ենթակա է հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

4. Հիմնարկի կանոնադրությունը հաստատում է հիմնադիրը: Հիմնարկն ստեղծված է համարվում նրա կանոնադրությունը հաստատելու մասին հիմնադրի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից: (7-րդ հոդվածը փոփ. 07.07.06 ՀՕ-158-Ն, 26.05.08 ՀՕ-61-Ն, լրաց.

07.12.10 ՀՕ-202-Ն, 08.12.11 ՀՕ-343-Ն, 19.05.14 ՀՕ-42-Ն, փոփ.

19.10.16 ՀՕ-173-Ն, խմբ., փոփ.

21.01.20 ՀՕ-48-Ն) Հոդված 8. Հ ԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ 1. Հիմնարկը գործում է օրենքների, իրավական այլ ակտերի և հիմնադրի կողմից հաստատված կանոնադրության հիման վրա:

2. Հիմնարկի կանոնադրությունը ներառում է` ա) հիմնարկի անվանումը. բ) հիմնարկի գտնվելու վայրը. գ) հիմնարկի գործունեության նպատակները, խնդիրներն ու գործառույթները. դ) հիմնարկի կառուցվածքը. ե) հիմնարկի կառավարման մարմինների կազմը և լիազորությունները. զ) հիմնարկին ամրացված գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման կարգը. է) հիմնարկի վերակազմակերպման կամ գործունեության դադարեցման կարգը: Հիմնարկի կանոնադրությամբ կարող են սահմանվել նաև օրենքին չհակասող այլ դրույթներ:

3. Հիմնարկի կանոնադրությունում փոփոխությունները հաստատում է հիմնադիրը: Հոդված 9. Հ ԻՄՆԱՐԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ 1. Հիմնարկի կառուցվածքը հաստատում է նրա հիմնադիրը: Հիմնարկը կարող է ունենալ կառուցվածքային ստորաբաժանումներ:

2. Հիմնարկը կարող է ունենալ նաև նրա գտնվելու վայրից դուրս առանձնացված ստորաբաժանումներ:

3. Հիմնարկից առանձնացված ստորաբաժանումն ստեղծված է համարվում դրա հիմնադրման մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից: Հիմնարկի առանձնացված ստորաբաժանումը կարող է ունենալ կանոնադրություն, որը հաստատվում է օրենսդրությամբ կամ հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված կարգով:

4. Հիմնարկի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է հիմնարկի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս համայնքի անունից: Միայն օրենսդրությամբ կամ հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի համայնքի անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

5. Հիմնարկի առանձնացված ստորաբաժանումը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և հիմնարկի հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Հիմնարկի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները նշանակվում և ազատվում են օրենքով կամ հիմնարկի կանոնադրությամբ սահմանված կարգով և գործում են օրենսդրության, հիմնարկի և առանձնացված ստորաբաժանման կանոնադրության հիման վրա: 6. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-48-Ն) (9-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն, խմբ., փոփ.

21.01.20 ՀՕ-48-Ն) Գ Լ ՈՒ Խ 3. ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ Հոդված 10. Հ ԻՄՆԱՐԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ 1. Հիմնարկի կառավարումն իրականացնում է հիմնադիրը: Համայնքային կառավարչական հիմնարկի ղեկավարումն իրականացվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 33-րդ հոդվածի դրույթներին համապատասխան: 2. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-48-Ն) 3. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-48-Ն) (10-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն, 07.04.16 ՀՕ-38-Ն, խմբ., փոփ.

21.01.20 ՀՕ-48-Ն) Հոդված 11. Հ ԻՄՆԱՐԿԻ ՀԻՄՆԱԴԻՐը 1. Հիմնադիրը` ա) ստեղծում է, ինչպես նաև վերակազմակերպում և դադարեցնում է հիմնարկի գործունեությունը. բ) հաստատում է հիմնարկի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ. գ) որոշում է հիմնարկին հանձնվող գույքի կազմը և չափը. դ) սահմանում է հիմնարկի գործունեության հիմնական ուղղությունները. ե) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-48-Ն) զ) հաստատում է հիմնարկի կառուցվածքը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ. է) իրականացնում է հիմնարկի գործունեության ընթացիկ գործունեության վերահսկողությունը. ը) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-48-Ն) թ) լսում է հիմնարկի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները. ժ) վերահսկողություն է իրականացնում հիմնարկին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական կամ համայնքային սեփականության պահպանության նկատմամբ. ժա) օրենքով սահմանված կարգով որոշում է հիմնարկին ամրացված գույքի օգտագործման, տնօրինման և տիրապետման կարգը. ժբ) հաստատում է հիմնարկի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը. ժգ) հաստատում է հիմնարկի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները. ժդ) իրականացնում է օրենքով և հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ: 2. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-48-Ն) (11-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն, փոփ.

19.10.16 ՀՕ-173-Ն, խմբ., փոփ., լրաց.

21.01.20 ՀՕ-48-Ն) Հոդված 12. Պ ԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ (հոդվածն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-48-Ն) Հոդված 13. Հիմնարկի աշխատակազմի քարտուղար Ը (վերնագիրը փոփ. 21.01.20 ՀՕ-48-Ն) 1. Հիմնարկի աշխատակազմի քարտուղարը օրենքով, իրավական այլ ակտերով, հիմնադրի և համայնքի ղեկավարի որոշումներով, հիմնարկի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում, ղեկավարում է հիմնարկի ընթացիկ գործունեությունը և կրում է պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, հիմնադրի և համայնքի ղեկավարի որոշումների, հիմնարկի կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: (պարբերությունն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-48-Ն) 2. Հիմնարկի աշխատակազմի քարտուղարը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

3. Հիմնարկի աշխատակազմի քարտուղարը օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով` պետությանը պատճառված վնասի համար: Հիմնարկի աշխատակազմի քարտուղարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար: Հիմնարկի աշխատակազմի քարտուղարի լիազորությունները դադարեցնող անձը պարտավոր է լուծել նաև նրա` համայնքին կամ պետությանը պատճառած վնասի հատուցման հարցը: Սույն պահանջը չկատարելու հետևանքով համայնքին կամ պետությանը պատճառված վնասը հատուցում է սույն կետի պահանջը խախտած անձը:

4. Հիմնարկի աշխատակազմի քարտուղարը պարտավոր է չկատարել հիմնադրի, համայնքի ղեկավարի` օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները ու հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

5. Հիմնարկի աշխատակազմի քարտուղարի բացակայության դեպքում նրան փոխարինելու հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով: (13-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 21.01.20 ՀՕ-48-Ն) Հոդված 14. Հ ԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ քարտուղարի ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (վերնագիրը փոփ. 21.01.20 ՀՕ-48-Ն) 1. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-48-Ն) 2. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-48-Ն) 3. հ ամայնքապետարանի (Երևանի դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի քարտուղարի լիազորությունները սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով: (14-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն, փոփ.

19.10.16 ՀՕ-173-Ն, 21.01.20 ՀՕ-48-Ն) Հոդված 15. Հ ԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ և ԱԶԱՏՈՒՄԸ (հոդվածն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-48-Ն) Հոդված 16. Վ ԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ Հիմնարկի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, հիմնադրի լիազորած և օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմինները: Գ Լ ՈՒ Խ 4. ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՈՒՄԸ Հոդված 17. Հ ԻՄՆԱՐԿԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ 1. Հիմնարկը վերակազմակերպվում` միաձուլվում, միացվում, բաժանվում, առանձնացվում, վերակազմավորվում է օրենքի, իրավական այլ ակտի կամ հիմնադրի որոշման (այսուհետ` որոշում) հիման վրա: (պարբերությունն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-48-Ն) 2. Հիմնարկը վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված հիմնարկի կանոնադրությունն ուժի մեջ մտնելու պահից: Բացի առանձնացման դեպքերից, վերակազմակերպված հիմնարկի կանոնադրությունն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցնում են նախկին հիմնարկների կանոնադրությունները:

3. Հիմնարկի միաձուլման դեպքում դրանցից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականություններն անցնում են նոր առաջացած հիմնարկին` միաձուլման մասին որոշմանը և փոխանցման ակտին համապատասխան, եթե այդ որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

4. Հիմնարկի` այլ հիմնարկին միանալու դեպքում միացած հիմնարկի իրավունքները և պարտականություններն անցնում են վերջինիս` միացման մասին որոշմանը և փոխանցման ակտին համապատասխան, եթե այդ որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

5. Հիմնարկի բաժանման դեպքում դրա իրավունքները և պարտականություններն անցնում են նոր առաջացած հիմնարկին` բաժանման մասին որոշմանը և բաժանիչ հաշվեկշռին համապատասխան, եթե այդ որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

6. Հիմնարկի կազմից մեկ կամ մի քանի հիմնարկ առանձնանալու դեպքում վերակազմակերպված հիմնարկի իրավունքները և պարտականությունները դրանցից յուրաքանչյուրին են անցնում` առանձնացման մասին որոշմանը և բաժանիչ հաշվեկշռին համապատասխան, եթե այդ որոշմամբ այլ բան նախատեսված չէ: 7. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-48-Ն) (17-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-48-Ն) Հոդված 18. Հ ԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ 1. Հիմնարկի գործունեությունը դադարում է հիմնադրի որոշմամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Հիմնարկի գործունեությունը դադարեցված է համարվում դրա վերաբերյալ հիմնադրի որոշումն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո, եթե այդ որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ: Հիմնարկի գործունեությունը կարող է դադարեցվել, եթե օրենքով սահմանված կարգով տվյալ համայնքը վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր: Գործունեությունը դադարեցրած համայնքային կառավարչական հիմնարկի քաղաքացիական իրավունքները և պարտականությունները փոխանցվում են վերակազմակերպված համայնքին:

2. Հիմնարկի գործունեությունը դադարելու դեպքում դրան ամրացված գույքի տնօրինման կարգը սահմանվում է հիմնարկի գործունեությունը դադարելու վերաբերյալ որոշմամբ: (18-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն, խմբ.

21.01.20 ՀՕ-48-Ն) Գ Լ ՈՒ Խ 5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ Հոդված 19. Օ ՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 19 նոյեմբերի 2001 թ. ՀՕ-247 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-247 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Պաշտոնական Ինկորպորացիա (22.02.2020-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2001.12.03/37(169) Հոդ.907 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 23.10.2001 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 19.11.2001 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 03.12.2001 Հիմնական ակտ 23.10.2001, ՀՕ-247 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա 21.01.2020, ՀՕ-48-Ն 23.10.2001, ՀՕ-247 19.10.2016, ՀՕ-173-Ն 23.10.2001, ՀՕ-247 07.04.2016, ՀՕ-38-Ն 23.10.2001, ՀՕ-247 19.05.2014, ՀՕ-42-Ն 23.10.2001, ՀՕ-247 19.03.2012, ՀՕ-144-Ն 23.10.2001, ՀՕ-247 08.12.2011, ՀՕ-343-Ն 23.10.2001, ՀՕ-247 07.12.2010, ՀՕ-202-Ն 23.10.2001, ՀՕ-247 30.09.2008, ՀՕ-171-Ն 23.10.2001, ՀՕ-247 26.05.2008, ՀՕ-61-Ն 23.10.2001, ՀՕ-247 07.07.2006, ՀՕ-158-Ն 23.10.2001, ՀՕ-247 Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 26.12.2008, ՀՕ-5-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ 14.12.2004, ՀՕ-43-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 07.05.2002, ՀՕ-337 ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ 16.12.2016, ՀՕ-21-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 05.05.1998, ՀՕ-239 ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ 21.11.2013, N 1306-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 19.10.2017, N 1323-Ա ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 28.11.2002, N 1918-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 հոկտեմբերի, 2001 թ.
Գործի #:
ՀՕ-247
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել