ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 59.1 — Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի հաշվառումը 1.
Ամփոփում
Հոդված 59.1. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի հաշվառումը 1. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի հաշվառումն իրականացնում է տեսչական մարմինը համապատասխան դիմումը և կոլեկտիվ պայմանագիրը ներկայացնելու դեպքում: Ներկայացված կոլեկտիվ պայմանագրի հաշվառման մերժումը որևէ պատճառաբանությամբ արգելվում է: 2. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը ստորագրելու պահից տասն օրվա ընթացքում հաշվառման է ներկայացնում տվյալ կոլեկտիվ պայմանագրի կողմ հանդիսացող գործատուն
Ամբողջ Տեքստ
Հոդված 59.1. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի հաշվառումը 1. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի հաշվառումն իրականացնում է տեսչական մարմինը համապատասխան դիմումը և կոլեկտիվ պայմանագիրը ներկայացնելու դեպքում: Ներկայացված կոլեկտիվ պայմանագրի հաշվառման մերժումը որևէ պատճառաբանությամբ արգելվում է:
2. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը ստորագրելու պահից տասն օրվա ընթացքում հաշվառման է ներկայացնում տվյալ կոլեկտիվ պայմանագրի կողմ հանդիսացող գործատուն:
3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետում գործատուն կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը հաշվառման չի ներկայացնում, ապա կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը հաշվառման կարող է ներկայացնել պայմանագրի կողմ հանդիսացող աշխատողների ներկայացուցիչը: Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի կողմ հանդիսացող աշխատողների ներկայացուցիչը պայմանագիրը հաշվառման է ներկայացնում սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետը լրանալուց հետո՝ հինգ օրվա ընթացքում:
4. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: (59.1-ին հոդվածը լրաց. 03.05.23 ՀՕ-160-Ն ) ( 03.05.23 ՀՕ-160-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
