Խաչատրյան — ՎԴ/0488/05/21
Ամփոփում
քննելով Լիլիթ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.02.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Լիլիթ Խաչատրյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (այսուհետ՝ Գործակալություն), երրորդ անձ՝ Արամ Պետրոսյան՝ Գործակալության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Լիլիթ Խաչատրյանը պահանջել է Գործակալության կողմից կատարված գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ: 2 ՀՀ վարչական դատարանի
Ամբողջ Տեքստ
ՅՅ 2ՏՅ"
22Յ ՍՑՋՆ 447775
ՍԵՆ
ՀՀՅՅՅՐԼԻՆ 7
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/0488/05/21
դատարանի որոշում 2025թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/0488/05/21
Նախագահող դատավոր՝ Կ. Գնորգյան
Դատավորներ՝ Ա. Հարությունյան
Է. Նահապետյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2025 թվականի մարտի 20-ին
գրավոր ընթացակարգով քննելով Լիլիթ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.02.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Լիլիթ Խաչատրյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (այսուհետ՝ Գործակալություն), երրորդ անձ՝ Արամ Պետրոսյան՝ Գործակալության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Լիլիթ Խաչատրյանը պահանջել է Գործակալության կողմից կատարված գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ:
2
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Հ. Այվազյան) (այսուհետ՝ Դատարան) 28.10.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.02.2024 թվականի որոշմամբ Գործալակության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 28.10.2021 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել Ա վարչական գործի վարույթն ամբողջովին կարճվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լիլիթ խաչատրյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասինե» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի Լին մասի 2րդ կետը, ՀՀ վարչական դատավարության օրեեսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի «գ» ն «դ» ենթակետերը, ՀՀ Սահմանադրության 6-րդ ն 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոեվեեցիայի 6-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Գործակալությունն Օ իր բնույթով վարչարարություն հանդիսացող գործունեություն է իրականացրել, այսինքն՝ իր առարկայական իրավասության տիրույթում իրականացվող գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում իրացրել է իր հանրային իշխանական լիազորությունը՝ դրանով իսկ բողոքաբերի համար առաջացնելով փաստական ն իրավական հետնանքներ: Ավելին՝ Գործակալության իրականացրած գործողությունները վարչարարություն չդիտարկելու Վերաքննիչ դատարանի պնդումը հանգեցնում է ողջամիտ հարցադրման, որը նույնպես էական նշանակություն ունի սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար: Այսպիսով, եթե Գործակալության գործողությունները չեն հանդիսանում վարչարարություն ն փաստական հետնանքներ են առաջացնում մյուս ծնողի Ա երեխայի համար, ապա ի՞նչ կառուցակարգ է առկա Գործակալության գործողությունների իրավաչափության ստուգման համար ն ինչպե՞ս պետք է իրացվի ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածով նախատեսված պատշաճ վարչարարության իրավունքը, քանի որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական ն տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Բացի այդ, Վերաքննի. դատարանի որոշումը չի համապատասխանում պատճառաբանված դատական ակտի չափանիշներին, քանի որ նշված որոշման մեջ ուղղակի վկայակոչվել են ՀՀ վճռաբեկ դատարանի ուղենիշային որոշումները Ա անցում է կատարվել եզրահանգմանը, այնինչ՝ որոշման մեջ բացակայում է նման եզրահանգման գալու պատճառաբանությունը, այսինքն բացակայում է ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշումներում ամրագրված իրավական նախապայմանների Ա սույն գործի փաստերի համադրությունը (համանմանությունը): Այլ կերպ ասած՝ եթե Վերաքննիչ դատարանը փորձեր համադրել ՀՀ վճռաբեկ դատարանի վերլուծությունները սույն գործերի փաստերի
Յ
հետ (բողոքաբերի օրինակով), ապա կհամոզվեր, որ Գործակալությունն իր բնույթով վարչարարություն հանդիսացող գործունեություն է իրականացրել: Այսպիսով, Վերաքննիչ դատարանը խախտել է նան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի «գ» ն «դ» ենթակետերը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 09.02.2024 թվականին կայացրած որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 28.10.2021 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Սույն վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
Չ ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի 28.02.2014 թվականի թիվ ԱԲ 111885 ամուսնության վկայականի համաձայն՝ Արամ Պետրոսյանի ն Լիլիթ Խաչատրյանի ամուսնության պետական գրանցումը կատարվել է 28.02.2014 թվականին (հատոր ին, գ.թ. 29):
2) ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի 27.05.2014 թվականի թիվ ԱԲ 326666 ծննդյան վկայականի համաձայն՝ Գնորգ Պետրոսյանի ծննդյան փաստի գրանցումը կատարվել է 23.05.2014 թվականին, ծնողները՝ հայրը՝ Արամ Պետրոսյան, մայրը՝ Լիլիթ Խաչատրյան (հատոր 1-ին, գ.թ. 30):
3) ՀՀ ազգային անվտանգության ծառայության 17.12.2019 թվականի թիվ 2/6/3-1361 գրությամբ փաստաբան Աշխեն Դաշյանին հայտնվել է, որ «(...) 13.12.2019 թվականից մինչ օրմ ընկած ժամանակահատվածում սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն՝ Գնորգ Արամի Պետրոսյանը (ծնված 23.05.2014 թվականնին) 14.12.2019 թվականին Երնան-Բեյրութ 276 չվերթով մեկնել է Լիբանան» (վարույթի նյութեր, հատոր 4-րդ, թ. 54):
4) Գործակալության պետին հասցեագրված 17.02.2020 թվականի դիմումով Արամ Պետրոսյանը խնդրել է «(.) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Կոնվենցիայի շրջանակներում իր դիմումը քննարկելու Ա ԱՄՆ իրավասու մարմիններին դիմելու համար» (հատոր 1-ին, գ.թ. 24):
5) ԱՄՆ պետդեպարտամենտի երեխաների հարցերի գրասենյակին հասցեագրված 17.02.2020 թվականի թիվ 26.2/3442-2020 գրությամբ Գործակալության պետը տեղեկացրել է, որ «(... Հայաստանի Հանրապետության կենտրոնական մարմինն ստացել է Հայկ Հարությունյանի՝ «Երեխայի միջազգային առնանգման քաղաքացիական մոտեցումների մասին» 25.10.1980 թվականի կոնվենցիայի շրջանակներում ներկայացված դիմումը՝ իր զավակ Գնորգ Պետրոսյանին (ծնված 23.05.2014 թվականին) Հայաստանի Հանրապետություն վերադարձնելու վերաբերյալ:
Դիմումատուից ստացված տեղեկություների համաձայն՝ նրա կինը (.) Լիլիթ Խաչատրյանը կարողացել է հավաքել իր ուղեբեռը, հեռանալ տանից երեխայի հետ ն մեկնել Լիբանան: Տեղեկանալով իր կնոջ՝ նախապես պլանավորված քայլերի մասին՝ նա իր որդուն Հայաստան վերադարձնելու խնդրանքով դիմել է Լիբանանի իշխանություններին, որտեղից երեխայի ելքն արգելվել է:
4
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լիլիթ Խաչատրյանի ծնողները բնակվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մեծ էր հավանականությունը, որ նա իր երեխայի հետ կմեկնի Միացյալ Նահանգներ, ինչն էլ տեղի է ունեցել: Լիբանանի իրավապահ մարմինները փակել են սահմանները, ն Լիլիթը երեխայի հետ միայն կարող էր վերադառնալ Հայաստան: Լիլիթ Խաչատրյանը Հայաստանի փոխարեն մեկնում է Միացյալ Նահանգներ՝ Լիբանանի մարմիններին տալով կեղծ տեղեկություն, մասնավորապես այն մասին, որ նա պատրաստվում է վերադառնալ Հայաստան, քանի որ երեխան հետ էր մնացել դասերից:
Դիմումատուն, ցանկանալով փրկել իր ընտանիքը, դիմել լէ Հայաստանի Հանրապետությունում իր բնակության վայրի դատարան՝ խնդրելով երեխայի խնամակալությունը հանձնել իրեն: Վերջինս չի ներկայացրել ամուսնալուծության մասին դիմում: Արամ Պետրոսյանը երեխային տեսել է միայն Լիբանան ժամանելիս, կարճ ժամանակով: Այժմ, Լիլիթ Խաչատրյանն ԱՄՆ-ից կապ չի հաստատում նրա հետ: Նա որնէ տեղեկություն չունի երեխայի մասին:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում ենք ձեզ դիտարկել «Երեխայի միջազգային առնանգման քաղաքացիական մոտեցումների մասին» 25.10.1980 թվականի կոնվենցիայի համաձայն երեխային Հայաստանի Հանրապետություն վերադարձնելու հարցը (..» (վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թ. 80-83:
6) ԱՄՆ պետդեպարտամենտի երեխաների հարցերի գրասենյակի 19.02.2020 թվականի գրությամբ հաստատվել է Արամ Պետրոսյանի անունից «Երեխայի միջազգային առնանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի կոնվենցիայի համաձայն ներկայացված՝ երեխայի վերադարձի մասին դիմումի ստացումը (վարույթի նյութեր, հատոր 3-րդ, գթ. 85):
7) Գործակալության պետի 08.04.2021 թվականի թիվ 26.2/8651 գրությամբ հայտնվել է, որ «(...) ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի դատարանի որոշմամբ երեխան վերադարձվել է իր սովորական բնակության վայր՝ Հայաստանի Հանրապետություն: Նշված փաստի հիման վրա «Երեխայի միջազգային առնանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի կոնվենցիայի շրջանակներում գործի քննարկումը համարվում է ավարտված (...)» (հատոր Լին, գ.թ. 80):
8) Գործակալության պետի 10.06.2021 թվականի թիվ 26.2/16451-2021 գրությամբ հայտնվել է, որ «(...) «Երեխայի միջազգային առնանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի կոնվենցիայի շրջանակներում քննվող գործը փակվել է ԱՄՆ կենտրոնական մարմնի կողմից ԱՄՆ համապատասխան դատարանի՝ երեխային Հայաստանի Հանրապետություն վերադարձնելու որոշմամբ: Ներկա պահին երեխան գտնվում է Հայաստանի Հանրապետությունում» (հատոր 1-ին, գ. թ. 109):
9) ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես շրջանի գերագույն դատարանի՝ Արամ Պետրոսյանն ընդդեմ Լիլիթ Խաչատրյանի թիվ 20ՏՌՇ00006 գործով անչափահաս երեխային իր բնակության երկիր վերադարձնելու վերաբերյալ 26.02.2021 թվականի վճռի համաձայն` նույն դատարանը, «Երեխայի միջազգային առնանգման քաղաքացիական մոտեցումների մասին» 1980 թվականի կոնվենցիայի ն «Երեխայի առնանգման միջազգային միջոցների մասին» օրենքի, 22 Ս.ՏՇ. բաժին 9001 Ա հետագա բաժինների համաձայն, վճռել է որ անչափահաս երեխան՝ Գնորգ Պետրոսյանը վերադարձվի Հայաստանի
5
Հանրապետություն՝ իր հարազատ բնակության երկիր, անչափահասի հոր քույրերի ուղեկցությամբ (հատոր 2-րդ, գ.թ. 39-41):
10) ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես շրջանի գերագույն դատարանի՝ Արամ Պետրոսյանն ընդդեմ Լիլիթ Խաչատրյանի թիվ 20Տ1Ւ/Շ00006 գործով 01.03.2021 թվականի անչափահաս երեխային իր բնակության երկիր վերադարձնելու վերաբերյալ դիմումի փաստերի հայտնաբերման ն օրենքի եզրակացությունների համաձայն՝ նույն դատարանից պահանջվող գործողություն է հանձնարարել Գնորգ Պետրոսյանի Հայաստանի Հանրապետություն անհապաղ վերադարձը, որն էլ կատարվել է դատարանի կողմից (հատոր 2-րդ, գ.թ. 45-56):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանե անհրաժեշր է համարում անդրադառնալ վարչական մարմեի' վարչական կամ եորմատիվ ակտի ընդունմանը չուղղված գործունեության (ռեալ ակտի ընդունում) առանձնահատկություններիե' միաժամանակ պատասխանելով այե իրավական հարցադրմանը, թե արդյո՛ք «Երեխայի միջազգային առնաեգման քաղաքացիական մոտեցումների մասին» 25.101980 թվականի կոնվենցիայի շրջանակներում կենտրոնական մարմնի" անձի դիմումը քենարկելու ն այլ պետության իրավասու մարմիեներին դիմելու գործունեությունը հանդիսանում է վարչարարության իրականացու, ն արդոք դրա իրավաչափություը ենթակա է ստուգման վարչադատավարական կարգով:
ՀՀ Սահմանադրության՝ «Պատշաճ վարչարարության իրավունքը» վերտառությամբ 50-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 13-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջե իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:
6
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի իմաստով վարչական մարմիններ են Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմինները՝ Հայաստանի Հանրապետության նախարարությունները, ինչպես նան Հանրապետության ողջ տարածքում վարչարարություն իրականացնող պետական այլ մարմինները:
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով վարչարարությունը վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող այն գործունեությունն է, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նան գործողությունը կամ անգործությունն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետնանքներ:
Նախկինում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ «(...) վարչական մարմինների հիմեական գործառութային նպատակը Սահմանադրությամբ ն օրենքներով ամրագրված պատվիրանների կատարումն է' իրավական պետության սկզբունքներին ն կանոններին համապատասխան:
Վարչական մարմինների հետ հարաբերություններում ֆիզիկական ու իրավաբանական անձանց' ՀՀ Սահմանադրությամբ ն օրենքներով սահմանված իրավուենքեերի ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք ապահովելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի կողմից 18.02.2004 թվականին ըեդուեվել է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, որի 1-ին հոդվածում ամրագրվել է, որ նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները ն անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նան վարչարարությամբ հասցված վեասի հատուցման հետ կապված' վարչական մարմիեների ն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջն ծագած հարաբերությունները:
Վարչարարության հիմեարար սկզբունքները, որոնք իրենց ամրագրում են ստացել վերոգրյալ օրենքի 2-րդ գլխում, վարչական իրավունքի ոլորտում որոշակիացեում են սահմանադրական սկզբունքեերը' հանդիսանալով վարչարարության նորմատիվ ուղենիշեր:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչարարության հիմեարար սկզբունքները վարչական իրավունքի առանցքային հիմնադրույթներն են, որոնք, ընդհանուր առմամբ, ուղղորդում են վարչական մարմիեների ցանկացած գործունեություն ՀՀ վճռաբեկ դատարանի գեահատմամբ վարչարարության հիմեարար սկզբունքների կարգավորիչ դերը կայանում է երանում, որ վարչական մարմիեների կողմից իրականացվող վարչարարությունը պետք է համապատասխանի եշված սկզբունքներին:
(-.) ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել հատուկ ընդգծել, որ օրինականության սահմանադրական սկզբունքն ուղղակիորեն պահանջում է, որպեսզի գործադիր իշխանության մարմինների գործունեությունը հիմեված լինի Սահմանադրության ն օրենքի վրա: Օրենքի գերակայությունը նշանակում է, որ որնէ վարչարարություն չի կարող հակասել օրենքին կամ օրենքի ուժով վարչական մարմեի համար պարտադիր այլ իրավական ակտերին: Օրենքը գերակայում է վարչարարության հանդեպ, հետնաբար, ցանկացած վարչարարություն ենթարկվում, ստորադասվում է օրենքին թե' ըստ ձնի, թե ըստ բովանդակության, հետնաբար ակներն է, որ վարչարարությունը եզրափակող իրավական ակտերը (նորմատիվ ն վարչական) կամ ռեալ ակտերը (գործողությունները ն անգործությունը)
7
նույնպես պետք է համապատասխանեն օրենքին: Դրանք պետք է ընդունվեն կամ ձեռնարկվեն օրենքով սահմանված կարգով:
Ամբողջ վերոգրյալից հետնում է, որ վարչական մարմինների կողմից իրականացվող ցանկացած գործողություն պետք Է համապատասխանի Սահմանադրությանն ու օրենքներին (::.»:
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «(...) վարչարարությունը բնորոշվում է որպես վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, որը եզրափակվում է վարչական կամ եորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նան գործողություն կամ անգործություն, որե անձանց համար առաջացնում է փաստական հետնանքներ(...)
(-.) իրավական պետությունում, ինչպիսին է Հայաստանի Հանրապետությունը, վարչական մարմինների կողմից իրականացվող արտաքին ներգործություն ունեցող ոչ մի գործողություն չի կարող հակասել օրենսդրությանը: Ընդ որում, նշված պահանջը վերաբերում է ինչպես նյութաիրավական, այեպես էլ ընթացակարգային իրավանորմերին, քանի որ վարչական մարմինների գործունեության իրավաչափության միակ չափանիշը նյութական իրավունքը չէ ն վարչական մարմեի գործունեությունը պետք է համապատասխանի նան օրենսդրի կողմից սահմանված ընթացակարգային պահանջներին (..» (տես, Գոհար Հակոբյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/8932/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.05.2022 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «(...) վարչական մարմնի արտաքին ներգործություն ունեցող որնէ գործունեություն բնավ ինքնանպատակ չէ ն պետք է հերապեդի եպատակնեեր, որոնց հասնելով էլ' այդ գործունեությունը պետք է եզրափակվի: Վարչական մարմինը չի կարող գործունեություն ծավալել լոկ գործելու պատրանք առաջացնելու համար: Դա էական չափով հարկատուների միջոցների հաշվին գոյացող պետական բյուջեի միջոցների վատնում կլինի:
ՀՀ վճռաբեկ 3դատարանի գնահատմամբ վարչական մարմիեների արտաքին ներգործությանն ուղղված գործունեությունը պետք է իր փրամաբանական ավարտին հասնի, արտահայտվելով որոշակի վարչական (իրավական) ակտի կամ փաստացի ներգործության տեսքով: Այդ գործունեությունը, ըստ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի, եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտի ընդունմամբ, ինչպես նան գործողությամբ կամ անգործությամբ, որե անձանց համար առաջացեում է փաստական հետնանքներ: Այլ կերպ ասած վարչարարության արդյունքը վրա է հասնում հետնյալ եղանակներով.
- վարչական կամ նորմատիվ ակտի ընդունում,
- ռեալ ակտի ընդունում (գործողության կամ անգործության կատարում)» (տե՛ս, «էյ Քեյ էյ Ջի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արբեն Ղուլյանն ընդդեմ ՀՀ բնապահպանության ն ընդերքի տեսչական մարմեի թիվ ՎԴ/11082/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.12.2021 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «(...) վարչարարությունը բնորոշվում է հանրային իրավունքի բնագավառին առեչվելու հանգամանքով: Դա պետք է լինի վարչական մարմնի հանրային իրավունքի բնագավառում որոշակի հարցի լուծմաեն ուղղված գործողություն, իսկ հանրային իրավունքի բնագավառը նշանակում է անձի հարաբերություններ պետության հետ,
8
որը հանդես է գալիս որպես հանրային իշխանության կրող (...» (տես, ՀՀ գլխավոր դատախազությունն ըեդդեմ Հայկ Մարգարյանի թիվ ԵԱՔԴ/1369/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2010 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ փաստել է, որ «(...) ինչպես ցանկացած հարաբերություն, այնպես էլ իրավական նորմերի միջոցով կարգավորվող հասարակական հարաբերություեը' իրավահարաբերությունը, որոշակի փոխկապակցված տարրերի (սուբյեկտ, օբյեկր ն բովանդակություն) ամբողջություն (համակարգ) է, որոնց բովանդակայիե-որակական տարբերությունը հեարավորություն է տալիս իրավահարաբերությունները տարանջատելու միմյանցից: Մասեավորապես' հանրային իրավահարաբերությունը, մասնավոր հարաբերությունից տարանջատվում է թե՛ սուբյեկտային կազմով, թե' բովանդակությամբ ն թե' օբյեկտով: Այդ տարրերն առանձին- առանձին անհրաժեշտ են, իսկ իրենց համակցության մեջ բավարար եե, որպեսզի փաստվի իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը:
Իրավահարաբերությունը հանրային հատկանիշով բնութագրելու համար նախնառաջ անհրաժեշտ է, որ հարաբերության կողմ հանդե գա հանրային իշխանական լիազորությունեերով օժտված սուբյեկտը (վարչական մարմիեներ, դրանց պաշտոնատար անձիեք, այդ թվում պետական ն համայեքայիե ծառայողներ): Միեչդեռ հանրային իշխանական լիազորությունեերով օժտված սուբյեկտի' իրավահարաբերության կողմ լինելը դեռես չի եշանակում, որ իրավահարաբերությունը հանրային բնույթի է, քանի որ հանրային բենույթը' որպես իրավահարաբերության բեութագրիչ, ծավալային առումով ներառում է իրավահարաբերության թե' սուբյեկտային կազմը, թե' օբյեկտը, թե' բովանդակությունը ն ի հայտ է գալիս միայն վերոնշյալ երեք տարրերի համակցությամբ (...):
(-.) հանրային է այե իրավահարաբերությունը, որում կողմերից մեկի դերում անպայմանորեն հանդես է գալիս հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը, որն այդ հարաբերության ընթացքում հանրային շահի իրացման կապակցությամբ իրացեում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները»: (տե'ս, «Վեստ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության, երրորդ անձ «ՄաքԴոնալդս -Քորփորեյշե» ընկերութան թիվ ՎԴ/0830/05/1/4 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ «(...) վարչարարությունն իրականացնելիս վարչական մարմինեերը պարտավոր են գործել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված (...) իրավունքների ու ազատությունների իրականացման համար խոչընդոտներ չհարուցելու, դրանց իրականացման համար Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով անհրաժեշտ պայմաններ ապահովելու ն նրանց վրա ոչ իրավաչափորեն որնէ պարտականություն չդնելու հաշվառմամբ (..» (տես, Նարինե Չարչյանը, Վահե ն Աննա Տեր-Եսայաններե ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/11139/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.09.2021 թվականի որոշումը):
9
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանն ամրագրում է, որ, անկախ վարչարարության եզրափակման ձնից՝ նորմատիվ, վարչական կամ ռեալ ակտի ընդունմամբ, ցանկացած տեսակի վարչարարություն ունի արտաքին ներգործության պարտադիր հատկանիշ: Այ կերպ ասած, անկախ այն հանգամանքից, թե վարչական մարմնի գործողություններն ուղղված են նորմատիվ կամ վարչական ակտի ընդունմանը, թե ինքնին անձանց համար առաջացնում են փաստական հետնանքներ, դրանք հանդիսանում են վարչարարություն, եթե, ի թիվս այլնի, օժտված են «արտաքին ներգործություն» պարտադիր հատկանիշով:
Բացի վերոգրյալից, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ցանկացած տեսակի վարչարարության պարտադիր հատկանիշ է հանդիսանում նան անձանց համար փաստական հետնանքներ առաջացնելը:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ռեալ ակտի ընդունմամբ եզրափակվող վարչարարության արտաքին ներգործությունը կարող է հանգեցնել հետնյալ փաստական հետնանքներին՝
- վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը բարելավում է անձի փաստացի դրությունը,
- վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը վատթարացնում է անձի փաստացի դրությունը:
Ելներով վերոգրյալից ն անդրադառնալով վարչական մարմինների՝ վարչական ակտի ընդունմանը չուղղված գործունեության առանձնահատկություններին, Վճռաբեկ դատարանն ամրագրում է, որ վարչական մարմեի գործողությունը կամ անգործությունը հանդիսանում է նորմատիվ կամ վարչական ակտ ընդունելուն չուղղված վարչարարություն, եթե միաժամանակ առկա են հետնյալ բոլոր պայմանները.
Ս ռեալ ակտ ընդունելուն ուղղված վարչական մարմինների գործունեությունը՝
- պետք է հիմնված լինի Սահմանադրության ն օրենքի (նյութաիրավական ու ընթացակարգային) վրա,
- պետք է իրականացվի հանրային իրավունքի բնագավառում,
- պետք է հետապնդի օրենքով սահմանված նպատակներ, որոնց հասնելով վարչարարությունը պետք է եզրափակվի,
2)ռեալ ակտ կայացնելուն ուղղված վարչական մարմինների գործունեության արդյունքում կատարվող գործողությունը կամ դրսնորվող անգործությունը՝
- պետք է ունենա արտաքին ներգործության պարտադիր հատկանիշ,
- անձի համար պետք է առաջացնի փաստական հետնանքներ՝ բարելավի կամ վատթարացնի անձի փաստացի դրությունը:
ՀՀ Ազգային ժողովի 23.10.2006 թվականի «Երեխայի միջազգային առնանգման քաղաքացիական մոտեցումների մասին կոնվենցիան (կից վերապահումներով) վավերացնելու մասին» թիվ Ն-305-3 որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը որոշում է վավերացնել 1980 թվականի հոկտեմբերի 25-ին Հաագա քաղաքում ստորագրված «Երեխայի միջազգային առնանգման քաղաքացիական մոտեցումների մասին» կոնվենցիան (կից վերապահումներով):
10
«Երեխայի միջազգային առնանգման քաղաքացիական մոտեցումների մասին» 25.10.1980 թվականի կոնվենցիայի (այսուհետ նան՝ Հաագայի կոնվենցիա) 1-ին հոդվածի համաձայն` նուն կոնվենցիայի նպատակներն են ապահովել որնէ պայմանավորվող պետություն անօրինականորեն տեղափոխված կամ այնտեղ պահվող երեխաների անհապաղ վերադարձը, ն երաշխավորել մի պայմանավորվող պետության օրենսդրությամբ նախատեսված՝ խնամակալության ն տեսակցության իրավունքների արդյունավետ հարգումը այլ պայմանավորվող պետություններում:
Հաագայի կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն՝ պայմանավորվող պետությունները ձեռնարկում են բոլոր համապատասխան միջոցները իրենց տարածքներում Կոնվենցիայի նպատակների կատարումն ապահովելու համար: Այդ նպատակով նրանք օգտագործում են իրենց տրամադրության տակ գտնվող ամենաարագ ընթացակարգերը:
Հաագայի կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ երեխայի տեղափոխումը կամ պահելը անօրինական է դիտվում, եթե դրանով խախտվում են խնամակալության իրավունքները, որոնք միասնական կամ անհատական կերպով շնորհված են որնէ անձի, հաստատության կամ այլ մարմնի՝ այն պետության օրենսդրության համաձայն, որտեղ երեխան սովորաբար բնակվել է տեղափոխվելուց կամ պահվելուց անմիջապես առաջ, ն տեղափոխման կամ պահելու պահին միասնական կամ անհատական կերպով այդ իրավունքներն արդյունավետորեն իրականացվել են կամ կիրականացվեին, եթե չլիներ տեղափոխումը կամ պահելը (...) խնամակալության իրավունքները կարող են առաջանալ, մասնավորապես, օրենքի ուժով կամ դատական կամ վարչական որոշման կամ տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան իրավական ուժ ունեցող համաձայնության արդյունքում:
Հաագայի կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ պայմանավորվող պետությունները նշանակում են կենտրոնական մարմին՝ նույն կոնվենցիայով նման իրավասու մարմինների վրա դրված պարտականությունները կատարելու համար:
Հաագայի կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն` կենտրոնական մարմիննները համագործակցում են միմյանց հետ ն օժանդակում են իրենց պետությունների իրավասու մարմինների միջն համագործակցությանը՝ երեխաների անհապաղ վերադարձն ապահովելու ն կոնվենցիայի այլ նպատակներին հասնելու համար: Մասնավորապես, անմիջականորեն կամ որնէ միջնորդի միջոցով նրանք ձեռնարկում են բոլոր համապատասխան միջոցները, որպեսզի՝ բացահայտեն, թե որտեղ է գտնվում անօրինականորեն տեղափոխված կամ պահվող երեխան. կանխարգելեն երեխային հետագա վնաս պատճառելը կամ շահագրգիռ անձանց վնասելը՝ ժամանակավոր միջոցներ ձեռնարկելով կամ կարգադրելով ձեռնարկել. ապահովեն երեխայի կամավոր վերադարձը կամ նախաձեռնեն խնդիրների բարեկամական լուծումը. անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն Օ -փոխանակեն երեխայի սոցիալական ծագման մասին. տրամադրեն ընդհանուր բնույթի տեղեկատվություն կոնվենցիայի կիրառմանն առնչվող իրենց ,պլետությունների իրավունքի մասին. նախաձեռնեն դատական կամ վարչական ընթացակարգեր կամ նպաստեն այդպիսի ընթացակարգերին՝ երեխայի վերադարձմանը հասնելու նպատակով ն, անհրաժեշտության դեպքում, համաձայնության գան տեսակցության իրավունքի արդյունավետ իրականացումը կազմակերպելու ն ապահովելու համար. եթե հանգամանքները պահանջում են, ապահովեն կամ դյուրացնեն իրավաբանական օգնության ն խորհրդատվության տրամադրումը, ներառյալ փաստաբանների ն իրավաբանական խորհրդատուների մասնակցությունը.
Ա
ապահովեն այնպիսի կազմակերպչական օգնություն, որը կարող է անհրաժեշտ ն տեղին լինել երեխայի անվտանգ վերադարձն ապահովելու համար. տեղյակ պահեն միմյանց սույն կոնվենցիայի կատարման մասին ն հնարավորին չափով վերացնեն դրա կիրառման խոչընդոտները:
Հաագայի կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն՝ ցանկացած անձ, հաստատություն կամ այլ մարմին, որը բողոք է ներկայացրել այն մասին, որ երեխան տեղափոխվել կամ պահվել է' ի խախտումն խնամակալության իրավունքների, կարող է դիմել երեխայի մշտական բնակության կամ ցանկացած այլ պայմանավորվող պետության կենտրոնական մարմնի՝ երեխայի վերադարձն ապահովելուն աջակցելու համար:
Հաագայի կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն՝ եթե 8-րդ հոդվածով նախատեսված դիմումն ստացած կենտրոնական մարմինը հիմքեր ունի հավատալու, որ երեխան գտնվում է այլ պայմանավորվող պետությունում, ապա նա անմիջականորեն ն առանց ձգձգումների դիմումը փոխանցում է տվյալ պայմանավորվող պետության կենտրոնական մարմնին ն այդ մասին տեղեկացնում է հայցող կենտրոնական մարմնին կամ դիմողին՝ կախված հանգամանքներից:
Հաագայի կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն` այն պետության կենտրոնական մարմինը, որտեղ գտնվում է երեխան, երեխային կամավոր վերադարձնելու համար ձեռնարկում է բոլոր համապատասխան միջոցները կամ կարգադրում է դրանք ձեռնարկել:
Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Հաագայի կոնվենցիան վավերացրած պայմանավորվող պետություն, նույն կոնվենցիայով սահմանված կարգով պարտավոր է կատարել այն բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ են կոնվենցիայի պահանջների կատարման համար, այն է ապահովե որնէ :պայմանավորվող պետություն անօրինականորեն ։՝տեղափոխված կամ այնտեղ պահվող երեխաների անհապաղ վերադարձը ն երաշխավորել լմի պայմանավորվող պետության օրենսդրությամբ նախատեսված խնամակալության ն տեսակցության իրավունքների արդյունավետ հարգումը այլ պայմանավորվող պետություններում:
Հաագայի կոնվենցիայի հրամայական պահանջով պայմանավորվող պետությունները նշանակում են կենտրոնական մարմին՝ նույն կոնվենցիայով նման իրավասու մարմինների վրա դրված պարտականությունները կատարելու ն երեխաների անհապաղ վերադարձն ապահովելու համար:
Հաագայի կոնվենցիայով ամրագրված գործընթացը ենթադրում է, որ երեխայի սովորաբար բնակվելու պետության օրենսդրությամբ խնամակալության իրավունքներ ունեցող որնէ անձ, հաստատության կամ այլ մարմին իրավունք ունի խնամակալության իրավունքների խախտման դեպքում համապատասխան դիմում ներկայացնելու կենտրոնական մարմնին` ակնկալելով, որ վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների հետնանքով կվերացվեն իր իրավունքների խախտումները:
Միաժամանակ, կենտրոնական մարմինը դիմումն ստանալուց հետո պետք է Հաագայի կոնվենցիայով սահմանված չափորոշիչների համաձայն գնահատի՝ արդյո՞ք երեխայի տեղափոխումը հանդիսանում է անօրինական, ինչպես նան արդյո՞ք խնամակալության կամ տեսակցության իրավունքների խախտումից: 0անմիջապես առաջ երեխան մշտապես բնակվել է որնէ պայմանավորվող պետությունում: Որից հետո, եթե հիմքեր ունի հավատալու, որ երեխան գտնվում է այլ պայմանավորվող պետությունում, ապա
12
կենտրոնական մարմինը անմիջականորեն ն առանց ձգձգումների կատարում է դիմումը տվյալ պայմանավորվող պետության կենտրոնական մարմնին փոխանցելու ն այդ մասին դիմողին տեղեկացնելու գործողություններ:
Արդյունքում, Հաագայի կոնվենցիայի պահանջների սահմաններում երեխայի մշտական բնակության պետության կենտրոնական մարմնի ու այն պետության կենտրոնական մարմնի կողմից կատարվող՝ միմյանցից ածանցվող գործողություններով լուծվում են խնամակալության իրավունքներ ունեցող անձի, հաստատության կամ այլ մարմնի իրավունքի խախտման գնահատման ն, ըստ այդմ, խնամակալության իրավունքների խախտման վերացման ն երեխայի՝ իր հիմնական բնակության պետության վերադարձման հարցերը:
ՀՀ կառավարության 20.08.2009 թվականի ««Երեխայի միջազգային առնանգման քաղաքացիական մոտեցումների մասին» կոնվենցիայով նախատեսված կենտրոնական մարմին նշանակելու մասին» թիվ 952-Ն որոշման 1-ին կետով Հաագայի կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված կենտրոնական մարմին է նշանակվելրլ3Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
ՀՀ արդարադատության նախարարի, ՀՀ արտաքին գործերի նախարարի ն ՀՀ ոստիկանության պետի 17.02.2008 թվականի ««Երեխայի միջազգային առնանգման քաղաքացիական մոտեցման մասին» Հաագայի 25.10.1980 թվականի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման մասին» համատեղ հրամանով հաստատվել է Հաագայի կոնվենցիայի կատարման ապահովման համար Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության իրավասու մարմինների գործակցության կարգը:
ՀՀ արդարադատության նախարարի 22.05.2017 թվականի թիվ 277-Ա հրամանով Գործակալությունը նշանակվել է որպես կենտրոնական մարմնի՝ Կոնվենցիայով նախատեսված լիազորությունների կատարման համար պատասխանատու ստորաբաժանում:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում Հաագայի կոնվենցիայով սահմանված լիազորությունների իրականացման, այլ պայմանավորվող պետության կենտրոնական մարմինների հետ համագործակցութան ն նրանց կողմից կատարվող՝ միմյանցից ածանցվող գործողությունների իրականացման համար պատասխանատու կենտրոնական մարմինը ՀՀ արդարադատության նախարարությունն է՝ ի դեմս Գործակալության, որի կողմից կատարվող գործողություններով էլ լուծվում են խնամակալության իրավունքներ ունեցող անձի, հաստատության կամ այլ մարմնի իրավունքի խախտման գնահատման ն, ըստ այդմ, խնամակալության իրավունքների խախտման վերացման ն երեխայի իր հիմնական բնակության պետության վերադարձման հարցերը:
Ելնելով վերոգրյալ վերլուծություններից՝ Վճռաբեկ դատարանն ամրագրում է, որ որնէ պայմանավորվող պետություն անօրինականորեն տեղափոխված կամ այնտեղ պահվող երեխաների անհապաղ վերադարձմանն ուղղված Գործակալության գործունեությունը՝ հիմնված է Հաագայի կոնվենցիայի, ՀՀ կառավարության 20.08.2009 թվականի թիվ 952-Ն որոշման ու ՀՀ արդարադատության նախարարի, ՀՀ արտաքին գործերի նախարարի Ա ՀՀ ոստիկանության պետի 17.02.2008 թվականի համատեղ հրամանի վրա, իրականացվում է հանրային իրավունքի բնագավառում՝ հանրային իշխանության կրող սուբյեկտի կողմից, հետապնդում է Հաագայի կոնվենցիայով սահմանված նպատակները, որոնց
13
հասնելով գործունեությունը եզրափակվում է: Միաժամանակ, նշված գործունեության արդյունքում կատարվող գործողությունները ուղղված են Գործակալության հետ ենթակայական հարաբերություններ չունեցող սուբյեկտների՝ անձի, հաստատության կամ այլ մարմնի խնամակալության իրավունքի պաշտպանությանը, ուստի ունեն արտաքին ներգործություն: Ինչպես նան այդ գործողությունները թե դիմող սուբյեկտի, թե երեխային ենթադրաբար ապօրինի տեղափոխած անձի ն թե երեխայի համար առաջացնում են փաստական հետնանքներ՝ բարելավելով կամ վատթարացնելով նրանց փաստացի դրությունը:
Ուստի, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հաագայի կոնվենցիայի շրջանակներում կենտրոնական մարմնի՝ անձի դիմումը քննարկելու ն այլ պետության իրավասու մարմիններին դիմելու գործունեությունը հանդիսանում է վարչարարության իրականացում, որը եզրափակվում է ռեալ ակտի ընդունմամբ:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայե՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք (...):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ՝
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները ն ազատությունները, ներառյալ, եթե՝
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների ն ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որնէ պարտականություն.
3 նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վկայակոչված իրավանորմերով յուրաքանչյուր անձի համար սահմանվում է իր իրավունքների պաշտպանության
14
համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Այսինքն՝ սկզբունքորեն ենթադրվում է, որ անձի իրավունքի խախտման հնարավորություն գոյություն ունի Ա իրավունքի ենթադրյալ խախտման դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի դիմելու վարչական դատարան:
(Թեն դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարը: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձնավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին ն պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային ն արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն »արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 մարտի, 2025 թ.
- Գործի #:
- ՎԴ/0488/05/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
