ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 217 — Գործատուի պարտականությունները Գործատուն պարտավոր է` 1) աշխատողին ապահովել պայմանագրով պայմանավորված աշխատանքով և կազմակերպել նրա աշխատանքը.
Ամփոփում
Հոդված 217. Գործատուի պարտականությունները Գործատուն պարտավոր է` 1) աշխատողին ապահովել պայմանագրով պայմանավորված աշխատանքով և կազմակերպել նրա աշխատանքը. 2) նախատեսված ժամկետում և սահմանված չափով վճարել աշխատողի աշխատավարձը. 3) սահմանված կարգով աշխատողին տրամադրել վճարվող և չվճարվող արձակուրդը. 4) ապահովել անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ. 5) աշխատանքի ընդունելու ժամանակ, ինչպես նաև աշխատելու ընթացքում աշխատողին ծանոթացնել
Ամբողջ Տեքստ
Հոդված 217. Գործատուի պարտականությունները Գործատուն պարտավոր է` 1) աշխատողին ապահովել պայմանագրով պայմանավորված աշխատանքով և կազմակերպել նրա աշխատանքը. 2) նախատեսված ժամկետում և սահմանված չափով վճարել աշխատողի աշխատավարձը. 3) սահմանված կարգով աշխատողին տրամադրել վճարվող և չվճարվող արձակուրդը. 4) ապահովել անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ. 5) աշխատանքի ընդունելու ժամանակ, ինչպես նաև աշխատելու ընթացքում աշխատողին ծանոթացնել կազմակերպության ներքին կարգապահական կանոններին, աշխատանքի պաշտպանության և հակահրդեհային անվտանգության ապահովման պահանջներին. 6) կատարել օրենքով, այլ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված այլ պարտականություններ: (217-րդ հոդվածը լրաց. 22 .06.15 ՀՕ-96-Ն ) (22.06.15 ՀՕ-96-Ն օրենքն ունի անցումային դրույթ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
