«ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ՀՕ-263-Ն ՕՐԵՆՔԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-237)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 30 հոկտեմբերի 2026թ. ՍԴԱՈ - 237 | «ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ՀՕ-263-Ն ՕՐԵՆՔԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆՈՐՈՇՈՒՄ
«ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՝ ««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ »
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » 2026
ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ՀՕ -263 -Ն ՕՐԵՆՔԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՝
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ » ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը , քննության առնելով «Աստղիկ Հակոբյանի դիմումի հիման վրա՝ ««Սնանկության մասին » օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին » 2026 թվականի հունիսի 18-ի ՀՕ -263 -Ն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ » գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,
ՊԱՐԶԵՑ
.
1. Աստղիկ Հակոբյանի (այսուհետ՝ Դիմող , ներկայացուցիչ՝ փաստաբան Աննա Բեժանյան ) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, որով Դիմողը խնդրել է.
«(... (:
(... ( Որոշել «Սնանկության մասին » օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 18.06.2026 թվականի ՀՕ -263 -Ն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը՝ հաշվի առնելով դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը :
2
(... ( ՀՕ -263 -Ն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «Սնանկության մասին » օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասի հետ համակարգային փոխկապակցվածությամբ դրան իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությամբ , ըստ որի մինչև ՀՕ -263 -Ն օրենքի ուժի մեջ մտնելը ներկայացված ֆիզիկական անձի կամավոր սնանկության դիմումից ծագած իրավահարաբերության նկատմամբ կարող են կիրառվել հետագայում ուժի մեջ մտած ` անձի իրավական վիճակը վատթարացնող նյութաիրավական պահանջներ ` պայմանավորված դիմումը վերադարձնելուց հետո դրա կրկին ներկայացման դատավարական հանգամանքներո վ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին , 63 -րդ հոդվածի 1-ին մասին , 73 -րդ հոդվածի 1-ին մասին , 75 -րդ և 79 -րդ հոդվածներին հակասող և անվավեր։
(... ( Եթե Սահմանադրական դատարանը գտնի , որ վիճարկվող դրույթը հնարավոր է մեկնաբանել ՀՀ Սահմանադրությանը համապատասխան բովանդակությամբ , բացահայտել դրա սահմանադրաիրավական բովանդակությունն այն իմաստով , որ մինչև ՀՕ -263 -Ն օրենքի ուժի մեջ մտնելը ֆիզիկական անձի կողմից ներկայացված սնանկության դիմումից ծագած իրավահարաբերության նկատմամբ հետագայում ուժի մեջ մտած և անձի նյութաիրավական վիճակը վատթարացնող կարգավորումները չեն կարող կիրառվել միայն դիմումը վերադարձվելուց և օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կրկին ներկայացվելու , ինչ պես նաև վերադարձի մասին միջանկյալ դատական ակտը չբողոքարկելու հանգամանքի հիմքով , եթե նման նյութաիրավական հետևանք օրենքով հստակ , որոշակի և կանխատեսելի կերպով սահմանված չէ(։
2. Դիմողը , ներկայացնելով թիվ ՍնԴ /5531/04/26 դատական գործի դատավարական նախապատմությունը , մասնավորապես , նշում է, որ ««Սնանկության մասին » օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին » 2026 թվականի հունիսի 18-ի ՀՕ -263 -Ն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասն իր նկատմամբ կիրառվել է այնպիսի մեկնաբանությամբ , որի համաձայն՝ մինչև տվյալ օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված՝ 3
ֆիզիկական անձի կամավոր սնանկության դիմումը վերադարձվելու և օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կրկին ներկայացվելու դեպքում այն համարվում է նոր դիմում, որի նկատմամբ կիրառվում են նոր իրավակարգավորումները , իսկ »»... » նախորդ վերադարձի մասին որոշումը չբողոքարկելը դադարեցնում է սկզբնական դիմումի հետ դատավարական և իրավական կապը : Հենց ՀՕ -263 -Ն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասին տրված այս մեկնաբանության սահմանադրականությունն է հանդիսանում սույն դիմումի առարկան »: Ըստ Դիմողի՝ ինքը չի պնդում, որ վիճարկվող դրույթը՝ իր բառացի ձևակերպմամբ , անպայմանորեն հակասահմանադրական է: Դիմողը գտնում է, որ ենթադրյալ սահմանադրաիրավական խնդիրն առաջացել է տվյալ դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության արդյունքում՝ «Սնանկության մասին » օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասի հետ համակարգային փոխկապակցվածությամբ , որով 2026 թվականի հուլիսի 9-ին իր կողմից ներկայացված դիմումը հետագայում դիտարկվել է որպես խնդրո առարկա՝ ՀՕ -263 -Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված նոր դիմում: Անդրադառնալով վերը վկայակոչված՝ «Սնանկության մասին » օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասին և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասին՝ Դիմողն ընդգծում է, որ նշված դրույթների սահմանադրականությունն ինքնին սույն դիմումով չի վիճարկվում . դրանք վկայակոչվում են բացառապես վիճարկվող դրույթի իրավակիրառ բովանդակությունը , դրանց համակարգային փոխկապակցվածությունը և այդ փոխկապակցվածությունից առաջացած սահմանադրաիրավական խնդիրը բացահայտելու նպատակով :
Դիմողի պնդմամբ՝ նոր իրավակարգավորման կիրառումը ոչ միայն փոփոխել , այլ նաև էականորեն վատթարացրել է իր իրավական վիճակը՝ իրական խոչընդոտ ստեղծելով իր կողմից 2026 թվականի հուլիսի 9-ին արդեն իսկ ներկայացված պահանջի ըստ էության քննության համար :
Դիմողը գտնում է, որ խնդրո առարկա՝ ՀՕ -263 -Ն օրենքի անցումային դրույթները որևէ կարգավորում չեն պարունակում մինչև տվյալ օրենք ն ուժի մեջ մտնելը ներկայացված , 4
սակայն վերադարձված և դրանից հետո կրկին ներկայացված դիմումների վերաբերյալ . հետևաբար՝ նման պայմաններում իրավական անորոշությունը չէր կարող մեկնաբանվել անձի իրավական վիճակը վատթարացնող ուղղությամբ՝ հաշվի առնելով Սահմանադրության 73-րդ հոդվածով երաշխավորված՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձ ուժի արգելքը : Ամփոփելով՝ Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ իրավական հարցադրումը . »Համապատասխանու՞մ է արդյոք ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին , 63 -րդ հոդվածի 1-ին մասին , 73 -րդ հոդվածի 1-ին մասին , 75 -րդ և 79 -րդ հոդվածներին ՀՕ -263 -Ն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասին՝ «Սնանկության մասին » օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4 -րդ մասի հետ համակարգային փոխկապակցվածությամբ տրված այն մեկնաբանությունը , ըստ որի՝ մինչև ՀՕ -263 -Ն օրենքի ուժի մեջ մտնելը ներկայացված ֆիզիկական անձի կամավոր սնանկության դիմումը վերադարձվելու և օրենքի ուժի մեջ մտնե լուց հետո կրկին ներկայացվելու դեպքում համարվում է նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված դիմում , իսկ նախորդ վերադարձի որոշումը չբողոքարկելու հանգամանքով դադարեցվում է սկզբնական դիմումի հետ իրավական շարունակականությունը՝ արդյունքում անձի նկատմամբ կիրառելով նրա իրավական վիճակը վատթարացնող նոր
նյութաիրավական պահանջներ »... »»:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված փաստաթղթեր ը և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին » սահմանադրական օրենքի »այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք » 29 և 69 -րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմում ի հիման վրա գործի քննու թյունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ .
5
Սահմանադրական օրենքի 29 -րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում , եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին :
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով , երբ առկա է դատարանի վերջնական ակտը , սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը , ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադր ության հիշյալ դրույթն ամրագր ված է նաև Սահմանադրական օրենքի 69 -րդ հոդվածի 1-ին մասո վ, որը սահմանում է այն հիմքերը , որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝ ա( երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը ,
բ( երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները , գ( երբ վիճարկ վում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը , ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը :
Սահմանադրական դատարան ի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ -21 աշխատակարգային որոշմամբ արձանագր ված է. »(…) բոլոր այն դեպքերում , երբ դիմողը , ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց , ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (... ), ապա այդպիսի 6
դիմումները ենթակա են մերժման ` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ »:
Սահմանադրական դատարան ն ընդգծում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր , որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ ) իրավական հանգամանքների գնահատման , վիճարկվող իրավական նորմի ՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման , այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի »սույն պարագայում՝ նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության » սահմանադրականության գնահատման հարցեր :
Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի կողմից բարձրացվել է այնպիսի հարց , որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը ՝ հետևյալ պատճառաբանությամբ .
դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը , ձևականորեն վիճարկելով ««Սնանկության մասին » օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին » 2026 թվականի հունիսի 18-ի ՀՕ -263 -Ն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի »իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության » սահմանադրականությունը , ըստ էության , բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց :
Այսպես ՝ Դիմողը նշում է. (Դիմողը 09.07.2026 թվականին օգտվել է դատարան դիմելու իր իրավունքից։ Այնուհետև նրա դիմումը մի քանի անգամ վերադարձվել է՝ սկզբում փաստաթղթային թերությունների , հետագայում՝ արդեն նոր օրենքով սահմանված պահանջների հիմքով : Արդյունքում Դիմողի սկզբնական պահանջը որևէ փուլում ըստ էության չի քննվել։ Ընդ որում, Դիմողը ոչ թե անգործություն է ցուցաբերել , այլ յուրաքանչյուր վերադարձից հետո շարունակել է դիմել դատարան և փորձել վերացնել մատնանշված թերությունները։ Նման պայմաններում վերադարձի վերաբերյալ դատավարական ինստիտուտը և օրենքի փոփոխության ժամանակային կանոնը համակցված մեկնաբանվել են այնպես , որ Դիմողը փաստացի զրկվել է մինչև նոր օրենքի 7
ուժի մեջ մտնելը արդեն իսկ ներկայացրած պահանջը նախկին իրավակարգավորման հիման վրա ըստ էության քննության առնելու հնարավորությունից (... ((: Հաշվի առնելով Դիմողի վերոնշյալ , ինչպես նաև սույն անհատական դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՍնԴ /5531/04/26 դատական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես՝ Դիմողը ««Սնանկության մասին » օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին » 2026 թվականի հունիսի 18-ի ՀՕ -263 -Ն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի »իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության » հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայաց րել , իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են վերոնշյալ դատական գործով ՀՀ սնանկության դատարանի և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի գործողությունների »կայացրած դատական ակտերի » իրավաչափությանը :
Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրաց ված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի »իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության » սահմանադրականության գնահատում , այլ թիվ ՍնԴ /5531/04/26 դատական գործով ՀՀ սնանկության դատարանի և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտերի ) իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից : Հետևաբար ՝ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29 -րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով :
8
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին » սահմանադրական օրենքի 29 -րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ՝ Սահմանադրական դատարանը
ՈՐՈՇԵՑ
.
«Աստղիկ Հակոբյանի դիմումի հիման վրա՝ ««Սնանկության մասին » օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին » 2026 թվականի հունիսի 18-ի ՀՕ -263 -Ն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ » գործի քննությունը մերժել :
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ Է. ՇԱԹԻՐՅԱՆ
ՓՈԽ ՆԱԽԱԳԱՀ
30 հոկտեմբեր ի 2026 թվականի
ՍԴԱՈ -23 7
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 հոկտեմբերի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-237
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
