Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 48.1 — Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սեփական նախաձեռնությամբ ընտրական հանձնաժողովների որոշումների վերանայումը 1.
ARLISՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 48.1AI Ինդեքսավորված

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 48.1 — Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սեփական նախաձեռնությամբ ընտրական հանձնաժողովների որոշումների վերանայումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 48.1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սեփական նախաձեռնությամբ ընտրական հանձնաժողովների որոշումների վերանայումը 1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերահսկողության կարգով և իր նախաձեռնությամբ իրավունք ունի վերանայելու ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը դրա կայացումից հետո՝ վեց ամսվա ընթացքում, բացառությամբ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ց

Ամբողջ Տեքստ

Հոդված 48.1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սեփական նախաձեռնությամբ ընտրական հանձնաժողովների որոշումների վերանայումը 1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերահսկողության կարգով և իր նախաձեռնությամբ իրավունք ունի վերանայելու ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը դրա կայացումից հետո՝ վեց ամսվա ընթացքում, բացառությամբ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակները (դրանցում ընդգրկված թեկնածուներին), թեկնածուներին գրանցելու, գրանցումը մերժելու, գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումների:

2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը դատական կարգով վիճարկվելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարճում է վարչական վարույթը: (48.1-ին հոդվածը լրաց. 05.12.24 ՀՕ-505-Ն ) ( 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել