ՍԱՄՎԵԼ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-16)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 25 հունիսի 2012թ. ՍԴԴԿՈ/1 - 16 | ՍԱՄՎԵԼ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
25 հունիսի 2012թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Ա. Պետրոսյանի
Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի
Վ. Պողոսյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Սամվել Մնացականյանի
անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Սամվել Մնացականյանը 2012 թվականի հունիսի 6-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով.
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 5, 18, 19, 43, 91, 92 և 93, 94, 97-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Դատական» օրենսգրքի 111-րդ հոդվածի 6-րդ մասի «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության խորհրդի որոշումները,» դրույթը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 5, 18, 19, 43, 91, 92 և 93, 94, 97-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Դատական» օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասը,
սահմանել, որ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով»։
Ներկայացնելով «դատական իշխանություն», «դատարան», «արդարադատություն», «դատական ակտ» եզրույթների սահմանադրաիրավական բովանդակությունը դիմողը կարծում է, որ արդարադատության խորհրդի կայացրած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը զուրկ է դատական ակտի պարտադիր կատարման ենթակա լինելու սահմանադրաիրավական պահանջից։ Ըստ դիմողի արդարադատություն իրականացնելու և որպես դատարան գործելու գործառույթ ՀՀ Սահմանադրությամբ արդարադատության խորհրդի վրա դրված չէ։ Այն նախատեսված է վիճարկվող իրավադրույթներով, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 91, 92, 94.1 և 95-րդ հոդվածներին։
Խնդրո առարկա անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ դիմողը պահպանել է ՀՀ սահմանադրական դատարան դիմելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջները, այն է
• դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին.
• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան.
• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում.
• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում.
• դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ և 69-րդ հոդվածներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. Քաղաքացի Սամվել Մնացականյանի անհատական դիմումով գործն ընդունել քննության։
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։
Նախագահող
Անդամներ
25 հունիսի 2012 թվականի
ՍԴԴԿՈ/1-16
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 հունիսի, 2012 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-16
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
