Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 456 — Օրենսգրքի 1 6 -րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերություններ ի կարգավորումը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 456AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 456 — Օրենսգրքի 1 6 -րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերություններ ի կարգավորումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 456. Օրենսգրքի 1 6 -րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերություններ ի կարգավորումը 1. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա գերավճարները հաշվառվում են մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող կարգով՝ գանձապետարանի կողմից վարվող պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշվում: Սույն մասում նշված գերավճարների վերադարձն իրականացվում է Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո գործող կարգով: 2. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդ

Ամբողջ Տեքստ

Հոդված 456. Օրենսգրքի 1 6 -րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերություններ ի կարգավորումը 1. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա գերավճարները հաշվառվում են մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող կարգով՝ գանձապետարանի կողմից վարվող պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշվում: Սույն մասում նշված գերավճարների վերադարձն իրականացվում է Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո գործող կարգով:

2. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդած ժամանակաշրջանների համար հարկ վճարողի ներկայացրած հարկային հաշվարկներով (այդ թվում` ճշտված) առաջացած հարկի գումարների նկատմամբ տույժերի հաշվարկման առումով Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա գերավճարները հաշվի չեն առնվում:

3. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հարկ վճարողներն ազատվում են նվազագույն շահութահարկի հաշվարկված և չվճարված գումարների, ինչպես նաև սահմանված տույժերի վճարման պարտավորությունից:

4. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդած ժամանակաշրջանների համար Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով իրականացվող ստուգման արդյունքներով նվազագույն շահութահարկի գումարների գծով հարկային պարտավորություններ չեն առաջադրվում:

5. 2010 թվականի հունվարի 1-ից մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը հարկային մարմին որևէ հարկային հաշվարկ և գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն չներկայացրած հարկ վճարողների կողմից մինչև 2010 թվականի հունվարի 1-ը ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար վճարված գումարները հանվում են հաշվառումից, եթե այդ հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային հաշվարկներ չեն ներկայացվել:

6. Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկներով (այդ թվում` ճշտված) առաջացող պարտավորությունները և դեբետային գումարները հաշվառվում են Կառավարության սահմանած կարգով: 7. (մասն ուժը կորցրել է 23.09.19 ՀՕ-172-Ն) 8. (մասն ուժը կորցրել է 01.03.23 ՀՕ-101-Ն ) (456-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, 23.03.18 ՀՕ-261-Ն, փոփ., խմբ.

23.09.19 ՀՕ-172-Ն, փոփ.

01.03.23 ՀՕ-101-Ն ) (23.09.19 ՀՕ-172-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (01.03.23 ՀՕ-101-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել