Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 149 — Արժեթղթերից ստացվող եկամուտները 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 149AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 149 — Արժեթղթերից ստացվող եկամուտները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 149. Արժեթղթերից ստացվող եկամուտները 1. Սույն հոդվածով այլ բան սահմանված չլինելու դեպքում հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող (չհարկվող) եկամուտներ են համարվում նաև՝ 1) գանձապետական պարտատոմսերի, պետական այլ արժեթղթերի և Համահայկական բանկի թողարկած պարտատոմսերի գծով ստացվող տոկոսը, մարման ժամանակ ստացվող զեղչը և (կամ) օտարումից, այլ արժեթղթերով փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտը. 2) կազմակերպության կանոնադրական կ

Ամբողջ Տեքստ

Հոդված 149. Արժեթղթերից ստացվող եկամուտները 1. Սույն հոդվածով այլ բան սահմանված չլինելու դեպքում հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող (չհարկվող) եկամուտներ են համարվում նաև՝ 1) գանձապետական պարտատոմսերի, պետական այլ արժեթղթերի և Համահայկական բանկի թողարկած պարտատոմսերի գծով ստացվող տոկոսը, մարման ժամանակ ստացվող զեղչը և (կամ) օտարումից, այլ արժեթղթերով փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտը. 2) կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, այլ արժեթղթերի հետ փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտը. 3) ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերից ստացվող եկամուտը (այդ թվում` դրանց օտարումից, փոխանակումից, նման այլ գործարքներից, ինչպես նաև պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվների հաշվին կատարված գործարքներից).

4) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ցուցակված (առևտրին թույլատրված) բաժնետոմսերի մասով 2020 թվականի մարտի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ստացված շահաբաժինները.

5) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ցուցակված (առևտրին թույլատրված) պարտատոմսերից մինչև այդ պարտատոմսերի մարումն ստացված տոկոսները կամ մարելիս զեղչի ձևով ստացվող եկամուտները, բացառությամբ բանկերի թողարկած այն պարտատոմսերի, որոնց տեղաբաշխման պահից մինչև մարումն ընկած ժամկետը պակաս է երկու տարուց.

6) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ցուցակված (առևտրին թույլատրված) պարտատոմսերից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ստացված տոկոսները կամ մարելիս զեղչի ձևով ստացվող եկամուտները, բացառությամբ բանկերի թողարկած այն պարտատոմսերի, որոնց տեղաբաշխման պահից մինչև մարումն ընկած ժամկետը պակաս է երկու տարուց:

2. Հարկման բազան որոշելու նպատակով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված եկամուտները չեն համարվում նվազեցվող (չհարկվող) եկամուտներ (չեն նվազեցվում համախառն եկամտից), եթե` 1) ստացվում են որպես վճարման միջոց տրված մուրհակի, վճարագրի կամ վճարային այլ արժեթղթի օտարումից. 2) ստացվում են որպես ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման դիմաց հատուցում կամ փոխարինում են այդ հատուցմանը՝ անկախ արժեթղթի դիմաց իրական ներդրման կամ փոխատվության փաստի առկայությունից. 3) ստացվում են կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, եթե այդ օտարումը կատարվում է կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում այդ մասնակցությունը (բաժնետոմսը, բաժնեմասը, փայաբաժինը) ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվա կամ դրան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում. 4) ստացվում են որպես շահաբաժին, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) ցուցակված (առևտրին թույլատրված) բաժնետոմսերից ստացվող շահաբաժինների: (149-րդ հոդվածը փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն, լրաց.

24.01.20 ՀՕ-82-Ն, խմբ., լրաց., փոփ.

29.05.25 ՀՕ-156-Ն, փոփ.

24.10.25 ՀՕ-324 -Ն ) (21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ) ( 29.05.25 ՀՕ-156-Ն օրենքն ունի անցումային դրույթ) ( 24.10.25 ՀՕ-324-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել