ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 102 — Պետական տուրքը 1.
Ամփոփում
Հոդված 102. Պետական տուրքը 1. Պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: 2 . (մասն ուժը կորցրել է 19.04.21 ՀՕ-178-Ն) 3. Դրամական պահանջներով պետական տուրքի չափը որոշվում է հայցագնի հիման վրա: 4. Պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվո
Ամբողջ Տեքստ
Հոդված 102. Պետական տուրքը 1. Պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: 2 . (մասն ուժը կորցրել է 19.04.21 ՀՕ-178-Ն) 3. Դրամական պահանջներով պետական տուրքի չափը որոշվում է հայցագնի հիման վրա:
4. Պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։
5. Գործում պետական տուրքի վճարման փաստի վերաբերյալ տեղեկությունների բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության օգտին պետական տուրքը բռնագանձելու վերաբերյալ հարկադիր կատարման դիմումն առաջին ատյանի դատարանն ուղարկում է հարկադիր կատարման` դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
6. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձանց հայցադիմումների ներկայացման համար պետական տուրքը գանձվում է հայցի համար սահմանված կարգով:
7. Դրամական և ոչ դրամական պահանջներ պարունակող հայցադիմումով պետական տուրքը հաշվարկվում և գանձվում է յուրաքանչյուր պահանջի համար առանձին:
8. Եթե հիմնական պահանջից բացի, ներկայացված են ածանցյալ պահանջներ, որոնք հիմնական պահանջի բավարարման դեպքում ենթակա են անվերապահ բավարարման, ապա ածանցյալ պահանջների համար պետական տուրք չի գանձվում:
9. Եթե հայցապահանջն իր բնույթով այնպիսին է, որ հայցադիմում ներկայացնելու պահին անհնար է որոշել հայցագնի չափը, ապա հայցվորը պարտավոր է վճարել օրենքով ոչ դրամական պահանջներով հայցադիմումների ներկայացման համար սահմանված պետական տուրքի չափը: Այս դեպքում դատարանը դատական ակտով անդրադառնում է գործի քննության ընթացքում որոշված հայցագնին համապատասխան լրացուցիչ պետական տուրք գանձելու հարցին: 9.1. Եթե «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված հայցապահանջն իր բնույթով այնպիսին է, որ հայցադիմում ներկայացնելու պահին անհնար է որոշել պետական տուրքի չափը, ապա հայցվորը պարտավոր է վճարել ոչ դրամական պահանջներով հայցադիմումների ներկայացման համար օրենքով սահմանված պետական տուրքի չափը: Այս դեպքում, եթե համապատասխան պահանջի բավարարումը հանգեցնում է պայմանագրի անվավերության կամ ազդում է պայմանագրի գնի վրա, ապա դատարանը դատական ակտով անդրադառնում է պայմանագրի գնին համապատասխան լրացուցիչ պետական տուրք գանձելու հարցին:
10. Եթե հայցվորն օրենքով ազատված է պետական տուրքի վճարումից, կամ դատարանը կիրառել է նման արտոնություն, ապա պետական տուրքը դատական ակտով բռնագանձվում է պետական տուրքի վճարումից չազատված գործին մասնակցող մյուս անձից` բավարարված պահանջների չափին համամասնորեն:
11. Հայցի առարկան փոփոխելու դեպքում պետական տուրքի գումարի չբավականացնող մասը գանձվում է հայցի առարկան փոփոխելիս` փոփոխված հայցի առարկային համապատասխան: 12. (մասն ուժը կորցրել է 24.10.24 ՀՕ-391-Ն ) (102-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.04.21 ՀՕ-178-Ն, փոփ.
07.02.24 ՀՕ-82-Ն, լրաց., փոփ.
24.10.24 ՀՕ-391-Ն, փոփ.
11.04.24 ՀՕ-193-Ն ) (19.04.21 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ) ( 07.02.24 ՀՕ-82-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) (24.10.24 ՀՕ-391-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) (11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
