Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 968.11 — Ֆոնդի կառավարման պայմանագրի դադարումը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 968.11AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 968.11 — Ֆոնդի կառավարման պայմանագրի դադարումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 968.11. Ֆոնդի կառավարման պայմանագրի դադարումը 1. Ֆոնդի կառավարման պայմանագիրը դադարում է որպես հետևանք` 1) ֆոնդի փայի օտարման, ներառյալ` հետգնման (ֆոնդի կառավարման պայմանագրի լուծում). 2) ֆոնդի դադարեցման: 2. Ֆոնդը դադարեցվում է հետևյալ դեպքերում. 1) երբ լրացել է ֆոնդի կանոններով նախատեսված դրա գործելու ժամկետը. 2) երբ լուծարման, մահվան կամ օրենքով կամ ֆոնդի կանոններով նախատեսված այլ հիմքերով ֆոնդի կառավարումն իրականացնող անձն ազատվել է ֆո

Ամբողջ Տեքստ

Հոդված 968.11. Ֆոնդի կառավարման պայմանագրի դադարումը 1. Ֆոնդի կառավարման պայմանագիրը դադարում է որպես հետևանք` 1) ֆոնդի փայի օտարման, ներառյալ` հետգնման (ֆոնդի կառավարման պայմանագրի լուծում). 2) ֆոնդի դադարեցման:

2. Ֆոնդը դադարեցվում է հետևյալ դեպքերում. 1) երբ լրացել է ֆոնդի կանոններով նախատեսված դրա գործելու ժամկետը. 2) երբ լուծարման, մահվան կամ օրենքով կամ ֆոնդի կանոններով նախատեսված այլ հիմքերով ֆոնդի կառավարումն իրականացնող անձն ազատվել է ֆոնդի կառավարման պարտականություններն իրականացնելուց և չի փոխարինվել այլ անձով. 3) օրենքով և ֆոնդի կանոններով նախատեսված այլ դեպքերում:

3. Ֆոնդի դադարեցումը իրականացվում է այնպիսի ժամկետներում (առնվազն երկու ամսվա ընթացքում) և այնպիսի կարգով (համապատասխան հրապարակայնության ապահովմամբ), որ ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով պարտատերերը իրական հնարավորություն ունենան այդ գործարքներով իրենց պահանջները ներկայացնելու ֆոնդի ակտիվների նկատմամբ: Ֆոնդի դադարեցումից հետո ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով պարտատերերը նշված գործարքներով իրենց պահանջները կարող են ներկայացնել ֆոնդի կառավարչի գույքի նկատմամբ միայն այն դեպքում, եթե վերջինս չի ապահովել ֆոնդի դադարեցման կարգի նկատմամբ սույն կետով նախատեսված պահանջները:

4. Ֆոնդի դադարեցման հիմքով ֆոնդի կառավարման պայմանագրի դադարման դեպքում ֆոնդի կառավարման արդյունքում առաջացած բոլոր պահանջները սույն գլխով նախատեսված կարգով ֆոնդի ակտիվների հաշվին կատարվելուց հետո ֆոնդի (ենթաֆոնդի) մնացած ակտիվները բաշխվում են ֆոնդի (տվյալ ենթաֆոնդի) մասնակիցների միջև ֆոնդում նրանց մասնակցության չափին համամասնորեն:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել