ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 193 — Հոգեբուժական կազմակերպությունում ապօրինի տեղավորելը կամ պահելը 1.
Ամփոփում
Հոդված 193. Հոգեբուժական կազմակերպությունում ապօրինի տեղավորելը կամ պահելը 1. Հոգեբուժական կազմակերպությունում օրենքով սահմանված կարգի խախտմամբ տեղավորելը կամ պահելը` պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է` 1) մի խումբ անձանց կողմից նախնա
Ամբողջ Տեքստ
Հոդված 193. Հոգեբուժական կազմակերպությունում ապօրինի տեղավորելը կամ պահելը 1. Հոգեբուժական կազմակերպությունում օրենքով սահմանված կարգի խախտմամբ տեղավորելը կամ պահելը` պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է` 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) շահադիտական դրդումներով կամ 3) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝ 1) կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ 2) անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք՝ պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
