Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 45 — Անշարժ գույքի ֆոնդի ակտիվների ներդրումը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 45AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 45 — Անշարժ գույքի ֆոնդի ակտիվների ներդրումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 45. Անշարժ գույքի ֆոնդի ակտիվների ներդրումը 1. Անշարժ գույքի ֆոնդի կանոնների կամ կանոնադրության համաձայն` ֆոնդի ակտիվների` 1) առնվազն 30 տոկոսը պետք է ներդրվի անշարժ գույքում, կամ 2) առնվազն 50 տոկոսը պետք է ներդրվի անշարժ գույքում և (կամ) անշարժ գույքի հետ կապված արժեթղթերում: 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անշարժ գույքի հետ կապված արժեթղթեր են համարվում` 1) այլ անշարժ գույքի ֆոնդերի փայերը և բաժնետոմսերը. 2) այլ կազմակերպությունն

Ամբողջ Տեքստ

Հոդված 45. Անշարժ գույքի ֆոնդի ակտիվների ներդրումը 1. Անշարժ գույքի ֆոնդի կանոնների կամ կանոնադրության համաձայն` ֆոնդի ակտիվների` 1) առնվազն 30 տոկոսը պետք է ներդրվի անշարժ գույքում, կամ 2) առնվազն 50 տոկոսը պետք է ներդրվի անշարժ գույքում և (կամ) անշարժ գույքի հետ կապված արժեթղթերում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անշարժ գույքի հետ կապված արժեթղթեր են համարվում` 1) այլ անշարժ գույքի ֆոնդերի փայերը և բաժնետոմսերը. 2) այլ կազմակերպությունների արժեթղթերը, որոնց հիմնական գործունեությունն է անշարժ գույքում ներդրումները կամ անշարժ գույքի կառավարումը. 3) բանկերի թողարկած ապահովված հիփոթեքային պարտատոմսերը. 4) սույն մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված արժեթղթերի վրա հիմնված ածանցյալ ֆինանսական գործիքները:

3. Անշարժ գույքի ֆոնդի ձեռք բերած անշարժ գույքը ենթակա է պարտադիր ապահովագրության: (45-րդ հոդվածը փոփ.

27.10.16 ՀՕ-198-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել