Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5, 7, 8, 37, 38, 45, 49 ԵՎ 86-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5, 7, 8, 37, 38, 45, 49 ԵՎ 86-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-10526 դեկտեմբերի, 2013 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-105)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 26 դեկտեմբերի 2013թ. ՍԴԱՈ - 105 | «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5, 7, 8, 37, 38, 45, 49 ԵՎ 86-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5, 7, 8, 37, 38, 45, 49 ԵՎ 86-

ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ

ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների դիմումի ուսումնասիրման արդյունքներով ՀՀ սահմանադրական դատարանի անդամներ Վ. Հովհաննիսյանի և Կ. Բալայանի զեկուցագիրը, ինչպես նաև հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջները, ՀՀ սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ.

1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործն ընդունել քննության։

2. Սույն գործի դատաքննությունն սկսել 2014թ. մարտի 28-ին, ժամը 10.00- ին։

3. Գործով զեկուցողներ նշանակել ՀՀ սահմանադրական դատարանի անդամներ Վ. Հովհաննիսյանին և Կ. Բալայանին։

4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի և 68-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքերով սույն գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել վիճարկվող ակտն ընդունած մարմնին ՀՀ Ազգային ժողովին։

5. Հաշվի առնելով դիմող կողմի միջնորդությունը և նկատի ունենալով, որ տվյալ գործը ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն ու դրա բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արագ ու համակողմանի բացահայտմանը, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներից ելնելով սույն գործի դատաքննությունը կազմակերպել բանավոր ընթացակարգով։

6. Նկատի ունենալով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2010թ. դեկտեմբերին և դրա իրացումը երաշխավորելու համար համակարգային փոխկապակցվածության մեջ բազմաթիվ հոդվածներով կոնկրետ լուծումներ են վերապահվել ՀՀ կառավարությանը և ՀՀ կենտրոնական բանկին, անհրաժեշտ համարել դատաքննությանը հրավիրել ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական ներկայացուցիչներին իրենց իրավասության շրջանակներում անհրաժեշտ պարզաբանումներ տալու համար։

7. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի հիման վրա պահանջել ՀՀ կառավարությունից մինչև 2014թ. հունվարի 10-ը ՀՀ սահմանադրական դատարան ներկայացնել քննության առարկա օրենքի կիրառումն ապահովելու նպատակով նախատեսված և ՀՀ կառավարության իրավասությանը վերապահված հետևյալ փաստաթղթերը.

աշխատավարձի ու դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը սահմանելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը (օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ),

երաշխիքային ֆոնդի տնօրինման և կառավարման կարգն ու պայմանները (օրենքի 2- րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ),

կառավարության որոշումը հաշվի օպերատոր սահմանած կազմակերպության վերաբերյալ (օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետ),

հարկային մարմնի կողմից գործատուին կամավոր մասնակիցների վերաբերյալ տեղեկացման ՀՀ կառավարության սահմանած կարգը (օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մաս), կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից կուտակային վճար կատարելը դադարեցնելու վերաբերյալ դիմումը հարկային մարմին ներկայացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության սահմանած կարգը, դիմումի ձևը (օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մաս), մասնակցի կողմից կուտակային կենսաթոշակ ստանալու դիմում ներկայացնելու մասին հարկային մարմնի կողմից գործատուին տեղեկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության սահմանած կարգը (օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մաս), կուտակային վճարները և օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկատվությունը փոխանցելու հետ կապված սխալները շտկելու վերաբերյալ ՀՀ կառավարության սահմանած կարգը (օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մաս), ինչպես նաև նույն հոդվածի 3-րդ մասի «զ» կետում սահմանված այլ տեղեկությունների ցանկը, մասնակիցների ռեեստրի փոխանցման կարգի, ձևի և նախատեսված ժամկետների վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը (օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մաս), կենսաթոշակային ֆոնդի փայի սկզբնական անվանական արժեքի սահմանման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը (օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մաս), օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունը ներկայացնելու ձևը, բովանդակությունը և կարգը, ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվության ստացման տարբերակների ընտրության, տեղեկատվության ստացման դադարեցման ու տեղեկատվության ստացման վերականգնման կարգի, ձևի և բովանդակության վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը, յուրաքանչյուր մասնակցի կողմից մասնակիցների ռեեստր վարողի ինտերնետային կայք անվճար մուտք գործելու և իր անհատական կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նախատեսվող պահանջների վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը (օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մաս),

կատարված կուտակային վճարների և գործատուներից, անկախ ձեռնարկատերերից, նոտարներից ու ինքնազբաղված անձանցից ստացված տեղեկատվության միջև հայտնաբերված սխալների շտկման և ճշգրտված հաշվարկ ներկայացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության սահմանած կարգը (օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ), մասնակիցների ռեեստրը վարողի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքված պայմանագիրը (օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մաս), պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվներն օրենքի 43-րդ հոդվածում թվարկված ֆինանսական գործիքներում ներդնելու քանակային և արժութային սահմանափակումների վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը (օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մաս),

կուտակային վճարների գումարի տարեկան գնաճով ճշգրտման վերաբերյալ ՀՀ կառավարության սահմանած կարգը (օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մաս), երաշխիքային վճարների հաշվարկման վերաբերյալ ՀՀ կառավարության սահմանած կարգը (օրենքի 51-րդ հոդվածի 5-րդ մաս),

հատուցման դեպքի առկայության փաստը մասնակիցների ռեեստրը վարողի կողմից ՀՀ կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնին և երաշխիքային ֆոնդին տեղեկացնելու և փաստաթղթեր ու տեղեկություններ ներկայացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության սահմանած կարգը (օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մաս), երաշխիքային ֆոնդի և ՀՀ կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի, ինչպես նաև մասնակիցների ռեեստրը վարողի և ՀՀ կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի միջև տեղեկությունների փոխանակման վերաբերյալ ՀՀ կառավարության սահմանած կարգը և պայմանները (օրենքի 52-րդ հոդվածի 7-րդ մաս),

ծրագրային վճարների հաշվարկման մեթոդաբանությունը և վճարման վերաբերյալ ՀՀ կառավարության սահմանած կարգը (օրենքի 59-րդ հոդվածի 3-րդ մաս), օրենքի 60.1-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսված մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը նախքան նրա կենսաթոշակային տարիքը մարվելն առաջացած միջոցները համապատասխան օտարերկրյա պետությունում այդ մասնակցի անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին փոխանցելու վերաբերյալ ՀՀ կառավարության սահմանած կարգն ու պայմանները,

կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները ֆինանսական գործիքներում ներդնելու քանակական ու արժութային սահմանափակումների վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը (օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մաս), կուտակային վճարների վճարումն ուշացնելու դեպքում հարկային մարմնի կողմից դատարան դիմելու սահմանափակման դեպքերի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը (օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մաս)։

8. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի հիման վրա պահանջել ՀՀ կենտրոնական բանկից մինչև 2014թ. հունվարի 10-ը ՀՀ սահմանադրական դատարան ներկայացնել քննության առարկա օրենքի կիրառումն ապահովելու նպատակով նախատեսված և ՀՀ կենտրոնական բանկի իրավասությանը վերապահված ներքոհիշյալ տեղեկատվությանը վերաբերող համապատասխան փաստաթղթերը.

մասնակիցների ռեեստրը վարողի կողմից հանրությանը մատչելի դարձնելու օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված տեղեկատվության տրամադրման կարգը, ժամկետները և պարբերականությունը,

կենսաթոշակային ֆոնդերի փայերի թողարկման ընթացակարգի նկատմամբ պահանջները (օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մաս),

մասնակիցների ռեեստրը վարողի կողմից իր ինտերնետային կայքում տեղադրվող օրական թարմացվող տեղեկատվության բովանդակությունն ու տեղադրման կարգի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտը (օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մաս),

մասնակիցների ռեեստրը վարող անձի կողմից հրապարակման այլ միջոցներով հրապարակվող տեղեկությունների կազմի և հրապարակման ձևի նկատմամբ պահանջները (օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մաս),

կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների նկատմամբ կանխարգելիչ, այդ թվում շուկայական, գործառնական, իրացվելիության և այլ ռիսկերի հետ կապված պահանջները (օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ),

կենսաթոշակային ֆոնդի գրանցման կանոնները (օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ),

կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից մասնակիցներին (կամավոր կենսաթոշակային ֆոնդերի դեպքում) ներկայացվող, ինչպես նաև հրապարակվող հաշվետվությունների ձևը, ներկայացնելու կարգը (օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ),

պարտադիր կուտակային բաղադրիչի վերաբերյալ հանրային իրազեկման տեղեկատվական նյութերի մշակման և հրապարակման կարգը (օրենքի 15-րդ հոդվածի 1- ին մասի 4-րդ կետ),

կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից իրականացվող գովազդների և գովազդային այլ հրապարակումների բովանդակությանը համաձայնություն տալու կամ մերժելու պայմանները (օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ), մասնակիցների ռեեստրը վարողի, հաշվի օպերատորների, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների և պահառուների մոտ ստուգումներ իրականացնելու պայմանները (օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետ),

մասնակիցների ռեեստրի վարման, այդ թվում մասնակիցների կենսաթոշակային հաշիվների վարման, կենսաթոշակային ֆոնդերի փայերի թողարկման, ինչպես նաև կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառության ընդհանուր կանոնները (օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետ),

հաշվի օպերատորների գործունեության կարգը (օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետ),

մասնակցի կողմից մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացվող դիմումների, մասնակիցների ռեեստրը վարողի կողմից մասնակիցներին ներկայացվող հաշվետվությունների և այլ տեղեկությունների տրամադրման ձևը և կարգը (օրենքի 15- րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետ),

մասնակիցների ռեեստրը վարողի կողմից Կենտրոնական բանկին ներկայացվող հաշվետվությունների բովանդակությունն ու ներկայացման պարբերականությունը (օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետ),

կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունների պատշաճ պահպանման համար կազմակերպչական կանոնները (օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մաս), ՀՀ կենտրոնական բանկի և երաշխիքային ֆոնդը կառավարող անձի միջև երաշխիքային ֆոնդի գործունեության արդյունավետությունն ապահովելու նպատակով տեղեկությունների փոխանակման ձևն ու կարգը (օրենքի 18-րդ հոդվածի 5.1-րդ մաս), մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների հատուցման դեպք առաջանալու դեպքում երաշխիքային ֆոնդը կառավարող անձի կողմից կենսաթոշակային գաղտնիք կազմող (պարունակող) այլ տեղեկատվություն ստանալու կարգը (օրենքի 21.1- րդ հոդված),

կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից իր կառավարման ներքո գտնվող յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի և ֆոնդի փայերի զուտ ակտիվների արժեքի որոշման կանոնները և կարգը (օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մաս), Կենտրոնական բանկի կողմից կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների նկատմամբ իրականացվելիք վերահսկողության պայմանները (օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մաս), կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից կազմվող, հրապարակվող և Կենտրոնական բանկ ներկայացվող տարեկան և միջանկյալ հաշվետվությունների ձևերը, դրանց ներկայացման և հրապարակման կարգը (օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մաս), օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի 1-6-րդ կետերում նշված, ինչպես նաև այլ տեղեկությունների (բացառությամբ օրենքով սահմանված առևտրային կամ այլ գաղտնիք կազմող կամ ծառայողական տեղեկատվություն կազմող տեղեկությունների) հրապարակման ձևը, կարգը (այդ թվում հրապարակման միջոցները) և պարբերականությունը (օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մաս),

կենսաթոշակային ֆոնդի ակտիվների եկամտաբերության հաշվարկի մեթոդաբանությունը և եկամտաբերության մասին տեղեկատվության ներկայացման չափանիշները (օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մաս),

կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալի նվազագույն չափը (օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մաս),

կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից կառավարվող յուրաքանչյուր պարտադիր կենսաթոշակային ֆոնդում կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների ունեցած մասնակցության չափի հաշվարկման մեթոդաբանությունը (օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մաս),

օրենքի կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի ձեռքբերման կարգը (օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մաս), -ինքնալուծարման կամ պարտադիր կամ կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչվելու համար կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից ՀՀ կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը ստանալու կարգը և պայմանները (օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մաս), օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված մրցույթի անցկացման պայմանները, մրցույթին ներկայացված հայտերի գնահատման պահանջները, մասնակիցների ռեեստրը վարողին մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի ձևը և ներկայացման կարգը (օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մաս), օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում սահմանված տեղեկությունները և կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարած մասնակիցների կամ նրանց մի մասի համար կառավարիչների բաշխման կարգը,

օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումի ձևը, փոխանակման ենթակա փայերի հետգնման (մարման) կամ նոր ֆոնդերի փայերի թողարկման կասեցման հիմքերը (օրենքի 40-րդ հոդվածի 10-րդ մաս), ռիսկերի կառավարման համակարգին ներկայացվող պահանջները (օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մաս),

կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների համար սահմանվող հնարավոր լրացուցիչ պահանջները (օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մաս),

օտարերկրյա թողարկողների կամ դրանց թողարկած արժեթղթերի նկատմամբ սահմանվող նվազագույն չափանիշները (օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մաս), Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց կամ դրանց թողարկած արժեթղթերի նկատմամբ նվազագույն չափանիշները, որոնցում կարող են ներդրվել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները (օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մաս),

պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման հետ կապված ծախսերի կազմը և առավելագույն չափը (օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մաս),

երաշխիքային ֆոնդի և ՀՀ կենտրոնական բանկի, ինչպես նաև երաշխիքային ֆոնդի և մասնակիցների ռեեստրը վարողի միջև տեղեկությունների փոխանակման կարգը և պայմանները (օրենքի 52-րդ հոդվածի 6-րդ մաս),

մասնակցի կողմից մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացվող դիմումի, ինչպես նաև մասնակիցների ռեեստրը վարողի կողմից մասնակցին տրամադրվող տեղեկանքի ձևը (օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մաս),

մասնակցի կողմից մասնակիցների ռեեստր ներկայացվող դիմումի ձևը և դրան կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը (օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մաս), անուիտետի պայմանագրում նշման ենթակա այլ պայմանները (օրենքի 57-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետ),

մնացորդային գումարի հաշվարկման և այլ ապահովագրական ընկերություն փոխանցման կարգը (օրենքի 58-րդ հոդվածի 4-րդ մաս),

մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերի մարման հաշվին միանվագ վճար կատարելու կարգը (օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մաս),

ապահովագրական ընկերությունից անուիտետի ժառանգման կարգը և դիմումի ձևը (օրենքի 61-րդ հոդվածի 6-րդ մաս),

օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված դիմումի ձևը (օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մաս),

կամավոր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կողմից սահմանման ենթակա ֆոնդերի այլ պայմանները (օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մաս), օրենքի 65-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված մարման վճարի, տուգանքի և (կամ) տոկոսների առավելագույն չափը (օրենքի 65-րդ հոդվածի 9-րդ մաս), «սահմանված կենսաթոշակներ» սխեմա առաջարկող ընկերությունների տեխնիկական պահուստների և ներդրումների նկատմամբ պահանջները (օրենքի 66-րդ հոդվածի 4-րդ մաս),

կամավոր կուտակային կենսաթոշակի (անուիտետի) պայմանագրին, ինչպես նաև օրենքի 74-րդ հոդվածով նախատեսված գործատուի և ապահովագրական ընկերության միջև կնքվող պայմանագրին ներկայացվող այն պարտադիր պահանջները, որոնց ներառումը պայմանագրերում ապահովագրական ընկերության պարտականությունն է (օրենքի 66-րդ հոդվածի 5-րդ մաս),

օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փոխանցման համար բանկի կողմից գանձվող վճարի առավելագույն չափը,

կամավոր կուտակային կենսաթոշակային ավանդի պայմանագրին ներկայացվող պարտադիր այն պահանջները, որոնց ներառումը պայմանագրերում բանկի պարտականությունն է (օրենքի 67-րդ հոդվածի 4-րդ մաս),

կամավոր կենսաթոշակային ֆոնդերի կողմից կենսաթոշակների վճարման Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգը և պայմանները (օրենքի 68-րդ հոդվածի 8-րդ մաս),

կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող վճարների (այդ թվում օրենքի 68-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված կառավարչի պարգևավճարի, ինչպես նաև պահառուի պարգևավճարի) առավելագույն չափը, ինչպես նաև կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարման համար տվյալ ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող ծախսերի ուղղությունները և առավելագույն չափերը (օրենքի 68-րդ հոդվածի 14-րդ մաս),

կամավոր կենսաթոշակային ֆոնդերում ռիսկերի կառավարման համակարգին ներկայացվող պահանջները (օրենքի 70-րդ հոդվածի 4-րդ մաս)։

9. Դիմումի և ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքներով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիման վրա դիմումի ապահովման վերաբերյալ դիմող կողմի միջնորդությունը քննության առնել մինչև 2014թ. հունվարի 25-ը անդրադառնալով նաև օրենքի 38 և 39- րդ հոդվածների գործողության իրավաչափությանը։

10. Սահմանադրական դատարանի խորհրդական պրն Գ. Դանիելյանին, սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայությանը մեկամսյա ժամկետում սույն գործով զեկուցողներին և սահմանադրական դատարանի անդամներին ամփոփ տեղեկանք ներկայացնել միջազգային պրակտիկայում քննության առարկա հիմնախնդրի սահմանադրաիրավական լուծումների, վերջին տարիներին դրանց զարգացումների, Արևելյան Եվրոպայի երկրներում տնտեսական ճգնաժամի պայմաններում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործողության իրավակարգավորումների առանձնահատկությունների վերաբերյալ։

11. Գործի նյութերին կցել դիմողի պաշտոնական ներկայացուցչի կողմից ներկայացված «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի» բողոքի ցույցի մասնակիցների 17.12.2013թ. հայտարարությունը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

26 դեկտեմբերի 2013 թվականի

ՍԴԱՈ-105

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 դեկտեմբերի, 2013 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-105
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել