Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 43 — Պրոբացիայի ծառայության կադրերի ռեզերվը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 43AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 43 — Պրոբացիայի ծառայության կադրերի ռեզերվը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 43. Պրոբացիայի ծառայության կադրերի ռեզերվը 1. Պրոբացիայի ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատված պրոբացիայի ծառայողները: Պրոբացիայի ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կադրերի ռեզերվում չեն գրանցվում: 2. Պրոբացիայի ծառայության կադրերի ռեզերվում պրոբացիայի ծառայողի միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է,

Ամբողջ Տեքստ

Հոդված 43. Պրոբացիայի ծառայության կադրերի ռեզերվը 1. Պրոբացիայի ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատված պրոբացիայի ծառայողները: Պրոբացիայի ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կադրերի ռեզերվում չեն գրանցվում:

2. Պրոբացիայի ծառայության կադրերի ռեզերվում պրոբացիայի ծառայողի միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, սակայն ոչ ավելի, քան մինչև պրոբացիայի ծառայողի պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալը:

3. Պրոբացիայի ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին երեք ամիսների համար պրոբացիայի ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Այն դեպքում, երբ Պրոբացիայի ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում պրոբացիայի ծառայողն անձնական նախաձեռնությամբ ազատվում է Պրոբացիայի ծառայությունից, ապա պրոբացիայի ծառայողի վարձատրությունն իրականացվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակահատվածին համապատասխան:

4. Պրոբացիայի ծառայության կադրերի ռեզերվը վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով: ԳԼՈՒԽ 12 ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել