ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 76 — Պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալների գաղտնիացումը 1.
Ամփոփում
Հոդված 76. Պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալների գաղտնիացումը 1. Պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալների գաղտնիացումն իրականացվում է` 1) վարույթի նյութերում և այլ փաստաթղթերում կամ տեղեկություններ պարունակող կրիչներում, ինչպեu նաև վարութային գործողությունների կամ դատական նիստերի արձանագրություններում անձի վերաբերյալ տեղեկությունների սահմանափակումով՝ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ վարույթի նյութերում առկա արձանագրային տվյալ
Ամբողջ Տեքստ
Հոդված 76. Պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալների գաղտնիացումը 1. Պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալների գաղտնիացումն իրականացվում է` 1) վարույթի նյութերում և այլ փաստաթղթերում կամ տեղեկություններ պարունակող կրիչներում, ինչպեu նաև վարութային գործողությունների կամ դատական նիստերի արձանագրություններում անձի վերաբերյալ տեղեկությունների սահմանափակումով՝ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ վարույթի նյութերում առկա արձանագրային տվյալներում պաշտպանվող անձի ազգանունը, անունը, հայրանունը կեղծանուններով փոխարինելով և բնակության վայրի տվյալները չնշելով. 2) պաշտպանվող անձի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու վրա ժամանակավոր արգելք դնելով:
2. Տեղեկությունները սահմանափակելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը և դրան առնչվող նյութերն առանձնացվում են վարույթի մյուu նյութերից և պահվում վարույթն իրականացնող մարմնի մոտ:
3. Հիմնական վարույթի նյութերից առանձնացված որոշումը և դրան առնչվող նյութերը մատչելի են միայն վարույթն իրականացնող մարմնի և հսկող դատախազի համար։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
