Մկրտչյան — ՍԴ1/0007/12/23
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 19-ի դատավճռով Միքայել Մայիսի Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՇ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի Լին կետով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով: Պատիժը կրելու սկիզբը հաշվվել է 2022 թվականի հուլիսի 15-ից: 11 ՀՇ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ նշված դատավճիռը թողնվել է անփոփոխ: 2. ՇԸ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմն
Ամբողջ Տեքստ
Հախ «225. ՍԴԼ/0007/12/23
27-88 Ե 2
( ՆԱԼ
ՎԱԱՏԻ ԱՀՆ):
էու ՄԱՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Սյունիքի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Վ.Մելքոնյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Լ.Ալավերդյան
18 ապրիլի 2025 թվական ք.Երնան
ՃՇՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Միքայել Մայիսի Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 5-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
Լ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 19-ի դատավճռով Միքայել Մայիսի Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի Լին կետով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով: Պատիժը կրելու սկիզբը հաշվվել է 2022 թվականի հուլիսի 15-ից:
11 ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ նշված դատավճիռը թողնվել է անփոփոխ:
2. ՇԸ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետը 2023 թվականի հուլիսի 17-ին որոշում է կայացրել դատապարտյալ Մ.Մկրտչյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան չներկայացնելու մասին:
2023 թվականի հուլիսի 21ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նան Առաջին ատյանի դատարան) է ստացվել դատապարտյալ Մ.Մկրտչյանի դիմումը:
Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի օգոստոսի 14-ին որոշում է կայացրել Մ.Մկրտչյանին պայմանական վաղաժամկետ ազատել պատժի չկրած մասը՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 1 (մեկ) օր ժամկետով ազատազրկումը կրելուց փորձաշրջանի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայութիան տարածքային մարմնի ծառայողների կողմից նշանակված օրերին բաժին ներկայանալու, ծառայության կողմից ներկայացված պահանջները բարեխղճորեն կատարելու համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու, վերահսկողության ընթացքում առանց թույլտվության Հայաստանի Հանրապետության տարածքից չբացակայելու, վերը նշված մարմնի կողմից առաջարկվող վերասոցիալականացման միջոցառումներին մասնակցելու պարտականություններ դնելով:
3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2023 թվականի
Յ
հոկտեմբերի 5-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 14-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ` ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել ն կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի Լին մասի Լին ն 2-րդ կետերի դրույթները, ինչպես նան դատական ակտում կատարված պատճառաբանությունները հակասում են Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումներին:
Բողոքաբերը նշել է, ու ՀՀ արդարադատության նախարարության
պրոբացիայի ծառայության կողմից տրված զեկույցը ՀՀ արդարադատության սախարարի՝ 20188 թվականի հուլիսի 12ի թիվ 336Լ հրամանի համաձայն՝ դատապարտյալի վարքագծի չափորոշիչների գումարման արդյունքով կազմել է ընդամենը 24 միավոր, այսինքն՝ դատապարտյալը պատժի կրման ողջ ընթացքում պատշաճ վարքագիծ չի դրսնորել:
Այսպես, բողոքի հեղինակի պնդմամբ, դատապարտյալի կողմից ինքնագործ միավորումների կազմում չընդգրկվելը, կրթական, մշակութային միջոցառումներին չմասնակցելը, խրախուսանքի չարժանանալը, քրեակատարողական հիմնարկում չաշխատելը, գործող, չմարված տույժ ունենալը, շուրջ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկում կրելու ընթացքում ընդամենը մեկ անգամ մարզական միջոցառումներին մասնակցելը չեն կարող գնահատվել որպես պատշաճ վարքագծի բնութագրիչներ: Նշվածի հետ մեկտեղ բողոքաբերը գտել է, որ ստորադաս
4
դատարանների այն պնդումը, որ պատժի կրման ընթացքում դատապարտյալի չաշխատելը պայմանավորված է եղել առողջական խնդիրներով, հիմնազուրկ է:
Անդրադարձ կատարելով ստորադաս դատարանների այն դատողությանը, որ դատապարտյալն արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսը պահել ն օգտագործել է չարորակ քաղցկեղով հիվանդ հոր հետ կապ պահպանելու համար, բողոքաբերը նշել է. ու ՀՇ արդարադատութան նախարարության
քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին ՀՀ Կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի Վ 543-Ն որոշման հավելվածի համաձայն դատապարտյալի կողմից արտաքին աշխարհի հետ կապը
պահպանելու, այդ թվում ընտանիքի անդամների հետ հեռախոսով խոսելու իրավունքի իրացումն ապահովելու սպատակով կալանավորված անձին կամ դատապարտյալին քրեակատարողական հիմնարկի պետի սահմանած
ժամանակացույցով տրամադրվում է հեռախոսակապից ն տեսազանգից օգտվելու հնարավորություն:
Մ.Մկրտչյանի անձը բնութագրող տվյալները համապատասխան համոզմունքի հիմքում դրված լինելու կապակցությամբ բողոքաբերը նշել է, որ խնամքին երկու անչափահաս երեխայի առկայությունը որնէ կերպ դատապարտյալին հետ չի պահել հանցավոր վարքագիծ դրսնորելուց: Միննույն ժամանակ, փաստարկվել է, որ անձը բնութագրող տվյալներն արդեն իսկ հաշվի են առնվել Մ.Մկրտչյանի նկատմամբ սանկցիայով նախատեսված նվազ խիստ պատիժ նշանակելով: Բողոքաբերը քննարկման առարկա է դարձրել նան կատարված արարքների բնույթն ու հանրային վտանգավորությունը՝ եզրահանգելով, որ ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն արժանացրել նան վերոնշյալ հանգամանքը:
Ամփոփելով, բողոքի հեղինակը եզրահանգել է, որ սոյն գործի
հանգամանքները ողջամտորեն չեն կարող դիտարկվել բավարար՝ առանց պատժի մնացած մասը կրելու դատապարտյալ Մ.Մկրտչյանի վերասոցիալականացման հնարավորության համոզմունք ձնավորելու համար: Այս առումով բողոքի հեղինակը կարնոր է համարել, որ քրեակատարողական ծառայությունը՝ որպես դատապարտյալի վարքագծի նկատմամբ անմիջական հսկողություն իրականացնող ն նրա պատժի կրման ընթացքին հետնող, իսկ պրոբացիայի ծառայությունը՝ որպես
5
հետպատժյա փուլում դատապարտյալի վերաբերյալ ռիսկերի ն պահանջմունքների գնահատման հիման վրա համապատասխան ծառայությոն իրականացնող ինքնուրույն մարմիններ, հանգել են հետնության, որ դատապարտյալը դեռնս չի կանգնել ուղղման ճանապարհին, վերջինիս պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը նպատակահարմար չէ, քանի որ առկա է նոր հանցանք կատարելու բարձր հավանականություն:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 14-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբորի 5-ի որոշումը ն կայացնել նոր դատական ակտ՝ մերժելով դատապարտյալ Մ.Մկրտչյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը:
Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական ն իրավական հանգամանքները.
7. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 19-ի դատավճռով Մ.Մկրտչյանը դատապարտվել է մարմնական վնասվածքներ պատճառելու ուղղակի դիտավորությամբ ծակող առարկայով տուժողի առողջությանը կյանք` համար վտանգավոր ծանը մարմնական վնասվածք պատճառելու համար:
71 ՀԸ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կողմից ներկայացված զեկույցի համաձայն՝ «(.) Դատապարտյալ Միքայել Մայիսի Մկրտչյանը պատժի կրման ընթացքում դրսնորել է բացասական վարքագիծ ն դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը՝ բարձր է, ուարի վերջինիս պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացնելը նպատակահարմար չէ»:
' Տես ոաաճայթճո դատական տեղեկատվական համակարգ, Միքայել Մկրփչյանի վերաբերյալ թիվ ՍԴ/0067/01/22 քրեական գործը:
7 Տե'ս նյութեր, հատոր 1, թերթեր 5.7:
6
72 ՀԸ արդարադատութան նԱախարարութան քրեակատարողական
ծառայության կենտրոնական մարմնի կողմից դատապարտյալ Մ.Մկրտչյանի վերաբերյալ կազմված զեկույցը բացասական է:։
8. Առաջին ատյանի դատարանը, ազատազրկման ձնով պատիժ կրող
դատապարտյալ Մ.Մկրտչյանին պայմանական վաղաժամկետ ազատելով պատժի մնացած մասը կրելուց, իր դատական ակտը պատճառաբանել է հետնյալ կերպ. «(..) (Դ/ատարանն արձանագրում է, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի լուծման համար նշանակություն ունեցող օրենքի պահանջների վերլուծությունից ակնհայտ է, որ քննարկվող ինարիտումի գործադրման համար դատարոաւնր պետք է հանգի այն հետնության, որ վերասոցիալականացման հաւմար դատապարմյալը նշանակված պավժի մնացած մաւր կրելու կարիք չունի, քանի որ պարժի կրման ընթացքում նա դրսնորել է պավշաճ վարքագիծ ն վերջինիս կողմից նոր հանցանք կատարելու հավաւնականությունը ցածր է:
Հարկ է նշել, որ օրենսդիրն օգտագործել է ոչ թե «Դրական» այլ «Պափշաճ» վարքագիծ արտահայտությունը ն այս դեպքում, հաշվի առնելով նան պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցում քրեակատարողական ծառայության` որպես պատժի կրման ընթացքում դատապարտյալի վարքը գնահատող ն պրոբացիայի պետական ծառայության՝ որպես պրոբացիայի միջոցով դատապարմյսվի վերասոցիալականացման գործընթացն իրականացնող մարմինների զեկույցների բացասական լինելը, Դատարանն այնուամենայնիվ գտնում է, որ ներքոգրյալ հանգամանքները, որոնք ներառվել են նան հիշյալ կառույցների կողմից փրված զեկույցներում, ինքնին բավարար են Միքայել Մկրփչյանի դրսնորած վարքագիծը պատշաճ համարելու համար:
Միքայել Մկրտչյանը պատժի կրման ընթացքում ունեցել է ընդամենը մեկ տույժ՝ նկատողություն բջջային հեռախոս ն րաժանորդային քարտ պահելու համար, որի կապակցությամի վերջինիս պաշտպանը` ԱԽալափյանը, հայվել է, որ դատապարտյալի հայրը փառապում է քաղցկեղով, այդ իսկ պատճառով, հոր առողջական վիճակի մասին տեղեկություն սվնաւնալու համար Միքայել Մկրտչյանն իր մոտ պահել է հեռախոս ն բաժանորդային քարվ, չնայած չի արդարացրել 3Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 3-4:
7
դափապարվյալի դրսնորած վարքագիծը, սակայն խնդրել է հաշվի առնել հիշյալ հանգամանքը նրան պատիժը կրելուց պայամանական վաղաժամկետ ազավելու հարցը քննարկելիս:
Միքայել Մկրտչյան, պատժի կրման ընթացքում մասնակցել է ձգում պտտաճովի վրա մարզական միջոցառմանը, րար ՔԿՀի իրավարանի
հայտարարության` այժմ էլ մասնակցում է կրթական ծրագրի, բացի այղ, ըստ զեկույցում ներառված փվյալների` դատապարվյալր շփվում է համախցակիցների հետ, որի վերաբերյալ դատական նիարի ընթացքում հայտարարել է նան ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգզերանական ն իրավական աշխատանքների բաժնի գլխավոր իրավարան ԱՊեվտւեցը:
Ինչ վերաբերվում է նրան, որ դարապարվյալը պատիժը կրելու ընթացքում չի խրախուսվել ն չի աշխատել, ապաւ հիշյալ հանգամանքները չեն կարող ինքնին մեկնաբանվել ի վնաս դատապարտյալի ն հանդիսանալ դատապարտյալին բացասական բնութագրող հիմնական ն որոշիչ հանգամանքներ, այղ մասին է վկայում նան ՀՀ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգերանական ն իրավական աշխատանքների րաժնի զեկույցը, որի համաձայն` չխրախուսվելը ն չաշխատելը գնահատվել են «0» միավոր, այլ ոչ թն բացասական միավոր:
Ընդհանուր առմամբ, Դատարանը Միքայել Մկրտչյանի կողմից պավժի կրման ընթացքում չաշխատելը ն չխրախուսվելը չի գնահավում ոչ դրական, ոչ էլ բացասական առումով:
Դատարանը գտնում է, որ Միքայել Մկրտչյանի կողմից նոր հանցանք կատարելու հավանականություն, Օ ցած, է, հաշվի առնելով հետնյալ հանգամանքները
Դատապարտյալ Միքայել Մկրտչյանը 29 տարեկան է, նա կատարել Լ ծանր հանցանք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի Լին մասի Էին կերով (հիշյալ հանգամանքը թեն ունի նշանակություն պավժի կրումից պայմանական վաղաժամկեվ, ազատելու հարցը լուծելու համար, սակայն այն ինքնին չի կարող պազժից վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդությունը
8
մերժելու կամ բավարարելու հիմք դիտարկվել. նշյալ հանգամանքը պետք է գնահատվի համակցության մեջ՝ դավփապարտյալի անձի ն պատժի կրման ընթացքում նրա դրսնորած վարքազծի համակողմանի ուսումնասիրության հետ մեկտել), նախկինում հանցանք չի կատարել, ռեցիդիվը րացակայում է, ընդունել է մեղքը, հաշտվել է վասժողի հեր, քրեական ենթամշակույթը չի ընդունում, չունի որոշակի հակումներ, հնարավոր կախվածություններ, ազատ ժամանակ սիրում է խաղալ շաշկի, զբաղվել ընթերցանությամբ, մասնակցել է
վերասոցիալականացման, այդ թվում՝ անձնական զարգացման միջոցառումներին, ընտանիքի ն արտաքին աշխարհի հետ կապը պահել է կարճատն ն երկատն տեսակցությունների միջոցով, խնամքին ուն, անչափահաս երկու երեխա, Արցախյան 44օրյա պատերազմի մասնակից է, շրջապատված է իրեն սիրող ն հարգող ընտանիքի անդամներով, ընկերների, հարնանների,
համայնքապետարանի, նախկին աշխավավայրի կողմից բնութագրվել է դրական, հար բժշկական փաստաթղթերի` առողջական խնդիրներ չունի, հարկադիր բուժման մեջ չի գտնվում, հանցանքը կատարելուց հետո գիտակցել է իր արարքի հետնանքները ն զղջացել է կատարածի համար:
Դատարանը հանգում է այն հենության, որ սոցիալական արդարության վերականգնման, պատժի ենթարկված անձին Միքայել|ղ 6095Մկրրչյանին վերասոցիալականացնեու ն հանցագործությունները կանխելու համար դատապարմյսվվի նկատմամբ նշանակված պատժի մնացած մասր
քրեակատարողական հիմնարկում կրելու անհրաժեշվությունը բացակայում է, քանի որ Միքայել Մկրտչյանի կողմից օրինապահ վարքագիծ դրսնորելու հավանականության աարիճանը բավարար է թե հասարակական անվտանգության ն թե՛ հասարակությունում նրա վերաինտեգրման տեսանկյունից, ցածր է նան նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականություն, իսկ պատժի նպատակները հնարավոր է վերջնականապես իրագործել համապատասխան վերահսկողության ներքո, դատապարտյալի ազատության մեջ գտնվելու պայմաններում»":
:Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 39-57:
9
9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(..) Մայն գործի շիջանակներում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որր պատժի կրման ընթացքում դատապարտյալի դրսնորած վարքագիծը, այն է՝ 1 անգամ կարգապահական փվալյժի ենթարկված լինլը (րջջային հեռախոս ն բաժանորդագրային քարփ պահելու համարի, չաշխավաելը (դատապարտյալը հայտարարել է իր առողջական խնդիրներ ունենալու հանգամանքի մասին, րար որի իր համար համապատասխան աշխատանք առկա չէ, քրեական
ենթամշակույթի նկատմամբ անտարբեր վերաբերմանքը, ոնցիդիվի
բացակայությունը, կատարած արարքի համար զղջալը ն այն ընդունելը, արտաքին աշխարհի հետ կապի պահպանումը, հարնանների ն ընկերների կողմից դրական բնութագրվելու հանգամանքները, տուժողի կողմից բողոք կամ պահանջ չունենալը, խնամքին երկու անչափաւհաս երեխայի առկայությունը, քաղաքացիական հայցի ն դատական ծախսի րացակայությունը, կրթական ն մարզական միջոցառումներին մասնակցելը վկայում են այն մասին, որ Միքայել Մկրտչյանը գտնվում է ուղղման ճանապարհին, ինչի մասին Առաջին ատյանի դատարանը ես հանգել է իրավաչափ հետնության, ըստ որի՝ Մ.Մկրտչյանը պավժի մնացած մասր կրելու կարիք չունի: Վերաքննիչ: 0-դատարանի համար էական նշանակություն ուսն նան այն հանգամանքը, որ Առաջին ատյանի որոշումը կայացնելու պահին պատժի կրմեւնը մնացել է 1 տարի Ա ամիս 1 օր (կրել է նշանակված պատժի 13ից ավելին): Անդրադառնալով բողոքաբերի փաստարկերին առ այն, որ դատապարտյալ Ս. Մկրտչյանի գործող տույժ ունենալու պարագայում չի կարելի խոսել նրա դրական դինամիկայի՝ այսինքն ուղղման ճանապարհին գտնվելու մասին, ապա Վերաքենիչ դատարունը փապրում է, ոլր միայն գործող տույժ ունենալը հիմք չէ պատկերացում կազմելու դափապարվյալի վարքագծի մասին, այլ նրան բնութագրող վվյալները պետք է դիտարկել ամբողջական համակցության մեջ: Ինչ վերարերում է Բողոքարերի կողմից արձանագրված այն փաստին, որ մարզական
միջոցառումներին մասնակցելը համարվում է զբաղմունքի միջոց ն դրանք չունեն մրցութային բնույթ ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ մարզական միջոցառումները միայն զբաղմունքի միջոց դիտարկելու պարագայում դափապարվյալին միավորներ չէին տրվի, իսկ տվյալ դեպքում դատապարտյալ
10
ՄՄկրտչյանի կողմից ձգում պտտաձողի վրա մարզական միջոցառմանը մասնակցելու համար նրան տրվել է 2 միավոր:
Վերոշարադրյալի հիման վրա պետք է փաարկ, որ Առաջին ատյանի դատարաւնր հանգել է ներկայացված նյութերից բխող հիմնավոր եզրահանգման, ն դափապարվյալի բողոքը բավարարելու ն նրան պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում կայացնելով՝ թույլ չի տվել նյութական կամ դավաւվարական իրավունքի այնպիսի խախտում, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել անհիմն դատական ակվ կայացնելուն, ուարի նման պարագայում վերաքննիչ բողոքի հիմնավորումներն ի զորու չեն չեզոքացնելու Առաջին ատյանի դատարանի իրավաչափ հեվնությունները (...)»:
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավոր են արդյո՞ք դատապարտյալ Մ.Մկրտչյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:
ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի համաձայն՝ «4. (...) (Ա/զափազրկման ձեով պատիժ կրող դատապարտյալը դատարանի կողմից պայմանական վաղաժամկեւր կարող է ազավվել պաւրժից, եթե դաւրապարտյալը կրել է պաժի՝ սույն հոդվածի 4րդ մասով նախատեսված համապատասխան նվազագույն ժամկետը, ն դատարանը դատապարտյալի պատշաճ վարքագիծը ն նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականություն, գնահատող հանգամանքների վերաբերյալ իրավասու մարմինների ներկայացրած զեկույցների ուսումնասիրման հիման վրա համոզվում է, որ դավապարտյալի վերասոցիալականացումը հնարավոր է առանց պատժի մնացած մասր կրելու, քանի որ՝
Ս պատժի կրման ընթացքում նա դրսնորել է պատշաճ վարքագիծ ն
2) նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է:
2. Դատապարտյալի պատշաճ, վարքագիծը գնահատելիս հաշվի են առնվում հետնյալ հանգամանքները.
5 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 43-50:
1
Ս պատժի կրման ընթացքում խրախուսանքի կամ տույժի առկայությունը,
2) պատժի կրման ընթացքում կրթական ծրագրերին, մարզական կամ մշակութային միջոցառումներին կամ դավփապարտյալնեի ինքնագործ միավորումներին մասնակցելը, եթե առկա է եղել նման հնարավորություն,
3) պատժի կրման ընթացքում աշխատելը, եթե առկա է եղել աշխապտելու հնարավորություն, ն չաշխատելը պայմանավորված չի եղել դատապարվյալի առողջական խնդիրներով,
4) դատապարվյալի պատշաճ վարքագիծը գնահավաղ այլ հանգամաեւնքներ:
3. Դարապարմյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը գնահապելիս հաշվի են առնվում հետեյալ հանգամանքները.
1) դատապարտյալի տարիքը պատիժը կրելու ինչպես նան հանցանքը կատարելու պահին,
2) հանցանքի բնույթն ու վտանգավորությունը,
3) ռեցիդիվի առկայությունը,
4) կատարած հանցանքի նկապտմաւմը ունեցած վերաբերմունքը,
5) հանցագործությաւմը պատճառած վնասր հավզուցած կամ այլ կերպ հարթած լինելը, կամ վնասր հավոաւցելու կամ այլ կերպ հարթելու վերաբերյալ գրավոր պարտավորություն արանձնած լինելը,
6) քրեական ենթամշակույթի նկատմամի ունեցած վերաբերմունքը,
7 որոշակի հակումները, հնարավոր կախվածությունները,
նախասիրությունները,
8) մասնակցություն, վերասոցիալականացման, այդ թվում անձնական զարգացման միջոցառումներին,
9) ընտանիքի կամ արտաքին աշխարհի հետ կապր կամ խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը,
10) սոցիալական միջավայրը,
1) առողջական վիճակը, հարկադիր բուժման մեջ գտնվելը ն բուժման արդյունքը,
12) հանցանքի կատարմանը նպաստած հանգամանքների փովտխությունները,
12
3) դատապարվյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը, գնահավող այլ հանգամաւնքներ: (..)»:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձ է կատարել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի գործադրման կարգին ն պայմաններինձ:
1. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.
- Առաջին ատյանի դատարանը դատապարտյալ Մ.Մկրտչյանին պայմանական վաղաժամկետ ազատել է պատժի չկրած մասը կրելուց իր դիրքորոշումը հիմնավորելով նրանով, որ սոյն որոշման 8-րդ կետում մեջբերված՝ դատապարտյալի անձի, պատժի կրման ողջ ժամանակահատվածի ընթացքում դրսնորած վարքագծի, կատարված արարքի ն հանրորեն վտանգավոր հետնանքների սկատմամբ դրսնորած հոգեբանական վերաբերմունքի ու այլ հանգամանքների վերլուծությամբ գալիս է եզրահանգման առ այն, որ սոցիալական արդարության վերականգնման, պատժի ենթարկված անձին՝ Միքայել Մկրտչյանին վերասոցիալականացնեու ն հանցագործությունները կանխելու համար դատապարտպաի նկատմաբ նշանակվա` պատժ մնացած մասը
քրեակատարողական հիմնարկում կրելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ Միքայել' Մկրտչյանի կողմից օրինապահ վարքագիծ դրսնորելու հավանականության աստիճանը բավարար է թե' հասարակական անվտանգության, թե' հասարակությունում նրա վերաինտեգրման տեսանկյունից, ցածր է նան նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը, իսկ պատժի նպատակները հնարավոր է վերջնականապես իրագործել համապատասխան վերահսկողության ներքո, դատապարտյալի ազատության մեջ գտնվելու պայմաններում,
6 Տե'ս, ռամոնտ ուռում Տ, Վճռաբեկ դատարանի՝ Վարդան Մուխաիխաչոյանի գործով 2007 թվականի նոյեմբերի 30-ի թիվ ՎԲ-212/07, Արամայիս Միրիրյանի գործով 2007 թվականի նոյեմբերի 30-ի թիվ ՎԲ 23/07, Արմեն Ղազարյանի գործով 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԱՐԱԴ/0002/12/16, Արմեն Եղոյանի գործով 2018 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ ՍԴ3/0010/12/18, Արմեն Արմենյանի գործով 2019 թվականի ապրիլի 1Լի թիվ ՇԴ/0014/12/17 ն Աշով: Բադալյանի գործով 2020 թվականի մայիսի 26-ի թիվ ԿԴ1/0120/12/17 որոշումները:
7 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
Թ
- Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանը հանգել է ներկայացված նյութերից բխող հիմնավոր եզրահանգման::
12 ` Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները
գնահատելով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի գործադրման կարգի ն պայմանների վերաբերյալ նախկինում ձնավորած իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ուղղվելու համար ազատազրկման ձնով պատժի մնացած մասը դատապարտյալ Մ.Մկրտչյանի կողմից կրելու կարիք չունենալու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնություննեը կառուցված չեն պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու համար նշանակություն ունեցող հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրության, :պատշաճ իրավական վերլուծութան ու համակցութան մե. գնահատման վրա: Այսպես՝
քրեակատարողական ծառայութան ներկայացված նյութերի, այդ թվում՝ քրեակատարողական ն տպրոբացիայի ծառայությունների զեկույցների ուսումնասիրությունը, ի թիվս այլնի, ցուց է տալիս, որ դատապարտյալ Մ.Մկրտչյանն՝ քրեակատարողական հիմնարկում գտնված լինելու ողջ ժամանակահատվածում չի խրախուսվել, ցանկություն չի հայտնել աշխատելու, դրա հետ մեկտեղ, ենթարկվել է կարգապահական տույժի:
Այս համատեքստում անդրադառնալով դատապարտյալի հայտարարությանն առ այն, որ չաշխատելու հանգամանքը պայմանավորված է առողջական խնդիրներ ունենալով, ապա հարկ է ընդգծել, որ թեն դատապարտյալի առողջական վիճակի գնահատումը նս նշանակություն ունի, սակայն տվյալ դեպքում ներկայացված նյութերում առկա փաստական հանգամանքները հիմք չեն տալիս եզրահանգելու, որ դատապարտյալն ունի առողջական խնդիրներ, ավելին ըստ վարույթի նյութերի՝ վերջինս պրակտիկ առողջ է:
13. Վճռաբեկ դատարանը վերոգրյալի հետ մեկտեղ հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության»՝ որպես Ց Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
5 Տե՛ս սույն որոշման 71-րդ կետը:
14
պատժի ենթարկված անձի վերասոցիալականացման գործընթացն իրականացնող մարմնի, ինչպես նան քրեակատարողական ծառայության"՝ որպես պատժի կրման ընթացքում դատապարտյալի վարքագիծը գնահատող մարմնի կողմից դատապարտյալ Մ.Մկրտջյանի վերաբերյալ կազմված զեկույցները բացասական են: Տվյալ դեպքում, դատապարտյալի ուղղման ընդունելի աստիճանի հասած լինելու նախադրյալները ե պատժի հետագա կրման նպատակահարմարությունը գնահատելու հարցում դատարանը՝ որպես քննարկվող ինստիտուտի գործադրման հնարավորության առնչությամբ վերջնական որոշում կայացնող մարմին, պետք է հաշվի առնի նան մասնագիտական, խորհրդատվական բնույթ կրող վերոհիշյալ մարմինների դիրքորոշումները:
14 Վերոշարադրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Մ.Մկրտչյանը դատապարտվել է մեղքի դիտավորյալ ձնով կատարված արարքի՝ ծակող առարկայով տուժողի առողջությանը կյանքի համար վտանգավոր ծանը մարմնական վնասվածք պատճառելու համար: Տվյալ ինստիտուտի գործադրման հարցում կատարված արարքի բնութի ն հանրային վտանգավորության «երկրորդական կարնորությունը» ընդգծելով հանդերձ», Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ առողջության դեմ ուղղված հանցագործության կատարման արդյունքում բացասական ազդեցություն է թողնվում տուժողի օրգանիզմի կենսաբանական ամբողջականության նե վիճակի վրա: Դրանով պայմանավորված, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում գործում առկա վերաբերելի այլ փաստական տվյալների համակցությամբ պետք է գնահատման ենթարկվի նան վերոնշյալ հանգամանքը:
5. Այսպիսով, օրենքով սախատեսված նե Վճռաբեկ դատարանի
նախադեպային իրավունքում մեկնաբանված չափանիշների լույսի ներքո գնահատելով սույն որոշմամբ մեջբերված ն վերլուծված փաստական տվյալների «Տե՛ս սույն որոշման 7.2-րդ կետը:
ո Տե՛ս, ողամուտ ոամոոմ, Վճռաբեկ դատարանի՝ Գարիկ Դավթյանի գործով 2022 թվականի մարտի 23-ի թիվ ՇԴ/0021/15/20 որոշման 15-րդ կետը:
շ Պատժի հետագա կրման նպատակահարմարությունը որոշելու հարցում արարքի բնույթը ն հանրային վտանգավորությունը հաշվի առնելու վերաբերյալ մասնրամասն տե՛ս, Վճռաբեկ դատարանի` Արմեն Ղազարյանի գործով 2016 թվականի նոյեմբերի Լի թիվ ԱՐԱԴ/0002/12/16 որոշման 21-րդ կետը:
5
համակցությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթի փաստական տվյալները բավարար չեն հիմնավորված համոզմունք ձնավորելու, որ դատապարտյալ Մ.Մկրտչյանի վերասոցիալականացումը հնարավոր է առանց պատժի մնացած մասը կրելու: Տվյալ դեպքում, ստորադաս դատարանների կողմից հաշվի առնված մյուս հանգամանքները ողջամտորեն չեն կարող դիտարկվել որպես բավարար հակակշռող գործոններ արձանագրելու, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքում դատապարտյալ Մ.Մկրտչյանի կողմից օրինապահ վարքագիծ դրսնորելու հավանականության աստիճանը բավարար է՝ հասարակությունում նրա վերաինտեգրման տեսանկյունից, իսկ պատժի համակցված նպատակները հնարավոր է վերջնականապես իրագործել՝ համապատասխան վերահսկողության ներքո դատապարտյալի ազատության մեջ գտնվելու պայմաններում: Ուստի, ստորադաս դատարանների եզրահանգումն առ այն, որ ուղղվելու համար դատապարտյալ Մ.Մկրտչյանն ազատազրկման ձնով նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի, հիմնավոր չէ ն չի բխում ներկայացված նյութերում առկա փաստական տվյալներից:
Շիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Մ.Մկրտչյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին ստորադաս դատարանների հետնությունները հիմնավոր չեն:
16. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Մ.Մկրտչյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշում կայացնելիս` Առաջին ատյանի դատարանը, իսկ նշված դատական ակտն անփոփոխ թողնելիս՝ նան Վերաքննիչ դատարանը, պատշաճ չեն գնահատել սույն վարույթի փաստական հանգամանքները, արդյունքում թույլ են տվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու ն դատապարտյալ Մ.Մկրտչյանի դիմումը մերժելու համար:
Ելնելով վերոգրյալից ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163»րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական
16
դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 36Էրդ, 363-րդ, 385-րդ ու 387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Դատապարտյալ ՆՄիքայե։' |390Մայիսի Մկրտչյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ Մյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 14-ի որոշումը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 5-ի որոշումը բեկանել ու դատապարտյալ Միքայել Մայիսի Մկրտչյանի դիմումը մերժել:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 ապրիլի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴ1/0007/12/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
